Երիտասարդներին զորացնելու համար
Ճիշտ օգտագործեք ձեր օրերը
Սեպտեմբեր 2024


Եկ, հետևիր ինձ

Հելաման 7

Ճիշտ օգտագործեք ձեր օրերը

Կկամենայի՞ք արդյոք ապրել անցյալում: Իհարկե՝ ոչ։

Նկար
փայլուն գունդ բռնած ձեռք

Նկարները՝ Ալիսա Պիտերսենի

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր կյանքն ավելի հեշտ կամ ավելի լավը կլիներ, եթե ծնված լինեիք ավելի վաղ ժամանակումներում: Ուրիշներն այդպես են զգացել նախկինում, նույնիսկ, մի անգամ` մի մարգարե:

Նեփի մարգարեն (Հելամանի գրքում) տեսավ իր ժողովրդի համառ ամբարշտությունը և աղաղակեց. «Ախ, երանի թե իմ օրերը լինեին այն օրերին, երբ իմ հայր Նեփին առաջին անգամ դուրս եկավ Երուսաղեմի հողից … — … այն ժամանակ իմ հոգին ուրախություն կունենար» (Հելաման 7.7–8):

Նա ծանր ժամանակներ էր ապրում իր օրերում: Վերջում, իհարկե, նա ստիպված էր ընդունել իրականությունը. «Բայց … սրանք են իմ օրերը» (Հելաման 7.9):

Ձեր օրերը

Սրանք ձեր օրերն են: Դրանք գուցե ներկայացնում են մարտահրավերներ, բայց դրանք տալիս են նաև հնարավորություններ: Օրինակ ձեր օրերում դուք կարող եք.

  • Հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում: Սա երկրի վրա այսօր տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է»: Դուք ունեք բազմաթիվ եղանակներ` ավետարանով կիսվելու և հրավիրելու ուրիշներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն: Դուք կարող եք օգնել հայտնաբերել նախնիներին զարմանալի ուղիներով և օգնել նրանց ստանալ արարողությունները տաճարում:

  • Օգտագործեք տեխնոլոգիան դրական եղանակներով: Դուք ապահովված եք հատուկ միջոցներով` ցույց տալու աշխարհին, թե ժամանակակից տեխնոլոգիան ինչպես կարող է օգտագործվել բարու համար:

  • Դիմակայեք ատելությանը, արհամարհանքին և բաժանմանը: Մինչ այս չարիքները պատուհասում են մեր աշխարհը, դուք կարող եք ցույց տալ ավելի լավ ուղի` Փրկչի բարության, կարեկցանքի, խաղաղարարության և սիրո ուղին:

  • Եղեք հաստատուն՝ փոփոխական աշխարհում: Երբ դուք հավատարիմ եք Հիսուս Քրիստոսին, Նրա ավետարանին և Նրա Եկեղեցուն, Տերը կօրհնի ձեզ, իսկ մյուսները կնայեն ձեր օրինակին` կյանքի փոթորիկների ժամանակ:

Ձեր հրաշքները

Միշտ չէ, որ հեշտ էր Նեփիի համար, բայց նա այնտեղ էր՝ որտեղ (և երբ) Տիրոջն անհրաժեշտ էր, որ նա լիներ: Նա հավատարիմ էր։ Արդյունքում նա տեսավ հրաշքներ և սքանչելիքներ իր օրերում և սատարվեց Աստծո կողմից: (Տես Հելաման 7-16:)

Դուք կարող եք տեսնել ձեր անձնական հրաշքները և սքանչելիքները, երբ դուք հավատարիմ լինեք ձեր օրերում:

Հղում

  1. Ռասսել Մ. Նելսոն.Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), Gospel Library։

Տպել