Երիտասարդներին զորացնելու համար
Ստանալ և ցուցաբերել օգնություն՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների դեպքում
Սեպտեմբեր 2024


Ստանալ և ցուցաբերել օգնություն՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների դեպքում

Երբ հարցը վերաբերում է հոգեկան առողջությանը, կան շատ ուղիներ, որոնցով կարող եք օգնություն խնդրել և մյուսներին օգնություն առաջարկել:

Նկար
երիտասարդը բռնել է հովանոցը տխուր տեսքով երիտասարդ կնոջ վրա

Նկարը` Սիմոնա Լավի

Ի՞նչ պետք է անեք, եթե տխուր եք, հուսահատ, մտահոգ, անհանգիստ կամ ընկճված:

Դուք գուցե ակնկալեք, որ պատասխանը կլինի Ապրեք ավետարանով կամ նման մի բան: Աղոթեք։ Կարդացեք սուրբ գրքերը։ Ընդունեք հաղորդությունը: Եվ այդ բաները շարունակ անելը, լավ է և անհրաժեշտ և իսկապես լուծում է (և կանխարգելում) շատ խնդիրներ: Բայց որոշ խնդիրներ պահանջում են լրացուցիչ ջանքեր:

Բոլորն էլ, իհարկե, երբեմն տագնապած են կամ տխուր: Դա կյանքի մի մասն է։ Կան բազմաթիվ ողջամիտ ուղիներ այդ ամենը հաղթահարելու համար: Բայց եթե տագնապը կամ ընկճախտը այնքան ուժեղ է կամ երկարատև, որ խանգարում է ձեր կյանքին և խանգարում է զգալ Հոգին, ապա դուք գուցե այն աստիճանի վրա եք, որտեղ իրական չէ սպասել, որ այն կբարելավվի առանց լրացուցիչ օգնության:

Հոգեկան առողջությունը ֆիզիկական առողջություն է (տես Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց (2022), 29)։ Քիմիական նյութերը մեր ուղեղում օգնում են կարգավորել մեր հույզերը, իսկ ուղեղը մեր մարմնի մի մասն է: Ամեն ոք, ով ասում է, որ ընկճախտը կամ տագնապը «բոլորը ձեր գլխում է», ճիշտ է միայն բառացի իմաստով. ձեր գլուխը, փաստորեն, այնտեղ է, որտեղ ձեր ուղեղն է գտնվում: Բայց խնդիրներն ավելի երևակայական չեն, քան կոտրված ոտքը կամ կույր աղիքի բորբոքումը:

Ստացեք օգնություն

Մորմոնի Գիքն ասում է, որ նեփիացիները օրհնված էին «բազմաթիվ բույսերի ու արմատների գերազանց հատկությունների շնորհիվ, որոնք Աստված պատրաստել էր հիվանդությունների պատճառը վերացնելու համար» (Ալմա 46.40):. Այսօր մենք գուցե կոչենք այս բաները դեղաբույսեր:

Այսօր Աստված պատրաստել է նույնիսկ ավելի շատ եղանակներ պայքարելու հիվանդության և վնասվածքի դեմ, ներառյալ հոգեկան և հուզական ցավերը: Այժմ մենք ունենք բուժման տեսակներ, որոնց մասին նեփիացիներն ու մեր նախնիները, այս դեպքում, միայն կերազեին: Մենք ապրում ենք հրաշքների դարաշրջանում: Երկնային Հայրն ուզում է, որ մենք օգտագործենք դրանք:

Դա չի նշանակում, որ բոլորը, ովքեր պայքարում են ընկճախտի կամ տագնապի դեմ, դեղամիջոցների կամ թերապիայի կարիք ունեն: Ամեն ոք տարբեր է: Բայց անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր իրավիճակը, մի բան հաստատ է. պատճառ չկա միայնակ տառապելու: Ձեր Երկնային Հայրը ցանկանում է օգնել:

Ձեր Երկնային Հայրը գիտի, թե ինչը կօգնի ձեզ: Անկախ նրանից՝ ձեր պայքարը կարող է լուծվել աղոթքի և հավատքի միջոցով, թե դուք պետք է նաև փնտրեք Նրա օրհնությունները դեղորայքի, թերապևտների, ծնողների, ընկերների, եպիսկոպոսների, երիտասարդների ղեկավարների, ուսուցիչների, մաքուր օդի և վարժությունների միջոցով, որպեսզի կարողանաք հաղթահարել դժվար ժամանակները, խնդրեք Նրա օգնությունը: Այդքան շատ մի անհանգստացեք, թե ինչպես են մյուսները լուծել նմանատիպ խնդիրները: Երկնային Հայրը կօգնի ձեզ գտնել ձեր հանգամանքին համապատասխան լուծումներ:

Եղեք օգտակար

Ավետարանը ամբողջովին ուրիշներին օգնելու մասին է, արտացոլելով այն ձևը, որով Փրկիչն օգնեց մեզ՝ Իր Քավության միջոցով: Դուք միշտ «սատարեք նրանց, ովքեր զգում են միայնակ, մեկուսացված կամ անօգնական: Օգնեք նրանց զգալ Երկնային Հոր սերը ձեր միջոցով» (Երիտարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց, 12)։ Գուցե դուք բժիշկ չեք կամ թերապևտ, բայց դուք Քրիստոսի աշակերտն եք, իսկ Քրիստոսի աշակերտները «սգում են նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարում նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.9

Ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել մեկին, ում սիրում եք, ով պայքարում է ընկճախտի, տագնապի կամ այլ հոգեկան առողջության խնդիրների հետ, լսելն է:

Հաճախ այն ամենը, ինչ ուզում է ինչ-որ մեկը, ով պայքարում է հուզական առողջության հետ, այն է, որ դուք կարեկցեք և կիսվեք ձեր սիրով: Նրանք չեն սպասում, որ դուք մի կախարդական պատասխան ունենաք, որը կլուծի ամեն բան: Նրանք գուցե միայն օդափոխության կարիք ունեն: Նրանք ինչ-որ մեկի կարիքն ունեն, որ իրենց կողքին լինի, լսի իրենց և կարեկցանք ցուցաբերի, ասելով. «Ես համաձայն եմ, այն ինչի միջով դու անցնում ես, իսկապես դժվար է: Ցավում եմ: Կցանկանայի ինչ-որ բան կարգավորել: Խնդրում եմ տեղյակ պահիր, թե ինչպես կարող եմ օգնել»։

Եվ հիշեք …

Արդյոք դուք եք օգնություն ցուցաբերողը, թե օգնության կարիք ունեցողը, հիշեք, որ կան որոշ բաներ, որոնք միայն Աստված կարող է անել: Թող Նա անի դրանք: Այդ ընթացքում արեք այն, ինչ դուք կարող եք անել, հոգ տանելով ինքներդ ձեզ և ձեր շրջապատի մարդկանց մասին:

Տպել