Երիտասարդներին զորացնելու համար
Արդյո՞ք Եկեղեցին հոգ տանում է քաղաքականության և կառավարության մասին
Սեպտեմբեր 2024


Նշանակետին

Արդյո՞ք Եկեղեցին հոգ տանում է քաղաքականության և կառավարության մասին

Նկար
տարբեր մարդիկ

Քաղաքականությունը և կառավարությունը ազդում են մեր կյանքի վրա, ներառյալ երկրպագելու մեր կարողության վրա, և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին խրախուսում է իր անդամներին մասնակցել դրանց: Իր մարգարեների միջոցով Տերը տվել է մեզ ճշմարիտ սկզբունքներ, և մեզանից յուրաքանչյուրի գործն է կիրառել այդ սկզբունքները մեր կյանքի տարբեր ոլորտներում, ներառյալ մասնակցությունը քաղաքականության և կառավարության ոլորտներում: Տարբեր վայրեր ունեն տարբեր օրենքներ, և Եկեղեցին խրախուսում է մեզ մասնակցել՝ ինչպես կարող ենք:

Եկեղեցին ինքը չի պաշտպանում որևէ քաղաքական կուսակցության, հարթակի կամ թեկնածուի: Այն քաղաքականապես չեզոք է։ Եկեղեցին չի ասում մեզ, թե ինչպես քվեարկենք: Այն ուղղակի հիշեցնում է մեզ, որ Տերն ասել է մեզ փնտրել և աջակցել այն ղեկավարներին, որոնք ազնիվ են, բարի և իմաստուն (տես Վարդապետություն և Ուխտեր 98.10): Եվ այն երբեմն պաշտոնական հասարակական հայտարարություններ է անում քաղաքական խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են բարոյական հարցերի հետ կամ Եկեղեցու գործառույթների հետ:

Եկեղեցին նաև խրախուսում է անդամներին օգնել, որպեսզի իրենց համայնքները դարձնեն ապրելու և ընտանիքներ մեծացնելու համար լավ վայրեր։ Կան բազմաթիվ հիանալի գործեր, որոնց մեջ մենք կարող ենք ներգրավվել` բարելավելու վիճակը, որտեղ էլ որ լինենք:

Տես General Handbook, 38.8.30, Gospel Library, Հավատո հանգանակ 1.11–12:

Տպել