Երիտասարդներին զորացնելու համար
Ինչպե՞ս համաժողովը ավելի նշանակալի դարձնել ձեզ համար
Սեպտեմբեր 2024


Ինչպե՞ս համաժողովը ավելի նշանակալի դարձնել ձեզ համար

Փորձեք այս երեք գաղափարները` համաժողովն ավելի նշանակալի փորձառություն դարձնելու համար:

Նկար
ամբիոն

Նկարները` Ջերոմ Վոգելի

Գերագույն համաժողովը մոտենում է, և այն միտված է ունենալ ազդեցություն, որը տևում է համաժողովից հետո: Այս երեք խորհուրդները կարող են համաժողովը ավելի նշանակալի դարձնել ձեզհամար.

Նկար
աղջիկ սուրբ գրությունների հետ

1. Պատրաստվեք հոգևորապես

Մինչև գերագույն համաժողովը դուք կարող եք նախապատրաստել ձեր հոգին այնպիսի հասարակ բաներով, ինչպիսիք են` սուրբ գրությունների ուսումնասիրությունը և անկեղծ աղոթքը: Դուք կարող եք նույնիսկ սոցիալական լրատվամիջոցներից ծոմ պահել և հատուկ ճամփորդություն կատարել դեպի տաճար: Հոգևորապես նախապատրաստվելով՝ կօգնեք ձեզ զգալ Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցությունը:

Նկար
տղա՝ հարցական նշանով:

2. Մտքում հարց ունեցեք

Ի՞նչն է վերջերս զբաղեցնում ձեր միտքը: Գուցե դուք կարևոր որոշում պետք է կայացնեք, որևէ ընտանեկան հոգս կամ ավետարանական հարց ունեք: Աղոթեք Երկնային Հորը դրա վերաբերյալ և ուշադիր լսեք գերագույն համաժողովը՝ առաջնորդության համար:

Կարդացեք անցած տարվա՝ Ջեյմսի ունեցած փորձառության մասին։

Երբ համաժողովը մոտեցավ, ես ցանկացա իմանալ, թե ինչպես կարող էի ավելի լավ օգտագործել Քրիստոսի Քավությունը իմ կյանքում: Ես աղոթքով խնդրեցի Երկնային Հորը օգնել ինձ լսել Հոգուն, իմանալ թե ինչպես կատարել ավելի լավ ընտրություններ և ներում ստանալ իմ սխալ ընտրությունների համար:

Երբ խոսում էր երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը, սա գրավեց իմ ուշադրությունը.

«Այն պահին, երբ դուք որոշեք վերադառնալ և քայլել մեր Փրկչի ու Քավիչի ճանապարհով, Նրա զորությունը կմտնի ձեր կյանք, և դուք կվերափոխվեք»։

Ես իմացա, որ սա այն էր, ինչ Տերը կամենում էր, որ ես լսեի, և ես կարողացա զգալ, որ Հոգին վկայում է ինձ դրա ճշմարտացիության մասին: Նախապատրաստվելով և մտքումս ունենալով հարցը, ես կարողացա ստանալ անձնական պատասխան իմ աղոթքներին:

Ջեյմս Մ., 16 տարեկան, Նորթ Դակոտա, ԱՄՆ

Նկար
աղջիկ՝ օրագրի հետ

3. Կիրառեք որևէ սկզբունք կամ հրավեր

Լսեք մի ուսմունք կամ սկզբունք, որն ընդգծվեց ձեզ համար: Ապա նպատակ դրեք՝ կիրառելու դրանք ձեր կյանքում: Դուք կարող եք նաև ուշադիր լսել մարգարեների և առաքյալների անմիջական հրավերները: Գրի առեք և աշխատեք այդ հրավերներից առնվազն մեկի վրա: Հավատքով գործելը կօգնի ձեզ զգալ մարգարեական ուսմունքների ճշմարտությունն ու զորությունը:

Տպել