Երիտասարդներին զորացնելու համար
Իմ սննդային խանգարումն ընդդեմ իմ ճշմարիտ ինքնությանը
Սեպտեմբեր 2024


Երիտասարդների ձայները

Իմ սննդային խանգարումն ընդդեմ իմ ճշմարիտ ինքնությանը

Նկար
երիտասարդ կին

Երկար ժամանակ ես պայքարում էի սննդային խանգարման դեմ, որը կոչվում է նյարդային անորեքսիա, երբ դուք ավելի ու ավելի քիչ եք ուտում և անհանգստանում գիրանալու մասին: Դա ազդում է ձեր մտավոր վիճակի վրա, դուք սկսում եք մեղավոր զգալ ուտելու համար և չեք հասկանում ձեր մարմնի պահանջները: Չէր օգնում այն, որ ես անընդհատ անիրատեսական չափանիշներ էի տեսնում առցանց կամ դպրոցում, և ես ինձ համեմատում էի իմ ընտանիքի և շրջապատի մարդկանց հետ:

Իմ սննդային խանգարումները որոշակիորեն մի բան էր, որը ես թաքցնում էի: Բայց մայրիկս նկատեց իմ սննդային սովորությունների փոփոխությունը: Նա նստեց ինձ հետ և հատկացրեց ինձ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր, որ պատմեի նրան, թե ինչ էր կատարվում: Շատ արցունքներ թափվեցին, բայց կարծում եմ Հոգին օգնեց` առաջնորդելով նրան, հասկանալ, որ ինձ օգնություն էր հարկավոր: Միասին մենք ծրագիր կազմեցինք և սկսեցինք զգուշորեն աշխատել դրանով:

Այդ ժամանակաընթացքում ես նաև որոշեցի հայրապետական օրհնություն ստանալ: Ես ուզում էի իմանալ, թե ինչպիսին կարող է լինել իմ կյանքը այն խավարից դուրս, որում ես ապրում էի: Ես սկսեցի Աստծուն հարցնել. «Ո՞վ եմ ես», «Սիրո՞ւմ ես ինձ» և «Ինչո՞ւ եմ ես այստեղ»: Առաջին բանը, որ ասաց հայրապետը այդ հարցերի պատասխաններն էին: Իմ օրհնությունն օգնում է ինձ իմանալ իմ ճշմարիտ ինքնության և- այն մասին, թե ինչ է Աստված պատրաստել ինձ համար: Երբ կարդում եմ այն, ես զգում եմ Փրկչի սերը իմ հանդեպ և հիշում, թե ինչ կարող եմ դառնալ Նրա հետ:

Նույնիսկ իմ հայրապետական օրհնության, իմ ընտանիքի, իմ Երկնային Հոր, իմ Փրկչի աջակցությամբ, երկար ժամանակ պահանջվեց վերամշակելու այն զգացողությունները, որոնք ես ունեի իմ մարմնի վերաբերյալ: Ինձ համար դեռևս դժվար է ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ և ինչպիսին իմ տեսքն է: Բայց իմ մութ ժամանակների շնորհիվ ես սկսում եմ գնահատել աճը և լույսը, որը գալիս է իմ իսկական ինքնության գիտակցումից: Ես Երկնային Հոր դուստրն եմ: Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ: Նրանք նայում են ինձ սիրով և խրախուսանքով, և դա ավելի կարևոր է, քան ուրիշ որևէ մեկի կարծիքը:

Անալիս Բ., 17 տարեկան, Ջորջիա (ԱՄՆ)

Բավականություն է ստանում հիվանդանոցային պրակտիկայի աշխատանքից և արվեստի գործեր ու երաժշտություն ստեղծելուց՝ Աստծուն և Նրա ստեղծագործությունները փառաբանելու համար:

Տպել