Սեմինարիա
Դաս 3. Վարդապետություն և Ուխտերի նախաբանը․ Լսենք Հիսուս Քրիստոսի ձայնը


«Դաս 3. Վարդապետություն և Ուխտերի նախաբանը․ Լսենք Հիսուս Քրիստոսի ձայնը» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտերի նախաբանը» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 3. Վերականգնման հռչակագիրը

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը

Լսենք Հիսուս Քրիստոսի ձայնը

Հիսուս Քրիստոս

Վարդապետություն և Ուխտերում մենք կարող ենք կարդալ Տիրոջ իսկ խոսքերը, ինչը կօգնի մեզ լսել Նրա ձայնը, որը խոսում է մեր օրերում ապրողների և նույնիսկ անձամբ մեզ հետ: Այս դասը կօգնի ուսանողներին պատրաստվել ճանաչել Փրկչին՝ Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը սկսելիս։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավելի լավ ճանաչեք միմյանց

Կարող եք սկսել դասը՝ ուսանողներին առաջարկելով որևէ դասընկերոջ տալ մի հարց, որը կօգնի իրենց ավելի լավ ճանաչել այդ մարդուն: Օրինակ՝ նրանք կարող են հարցնել. «Ի՞նչ եք սիրում անել ազատ ժամանակ»:

Ուսանողներին ժամանակ տվեք խոսելու դասընկերոջ հետ, որից հետո կարող եք քննարկել հետևյալը.

Մտածեք մի մարդու մասին, ում ձեր կարծիքով շատ լավ եք ճանաչում:

  • Ի՞նչն է օգնել ձեզ այդքան լավ ճանաչել այդ մարդուն:

Առաջարկեք ուսանողներին հանգիստ խորհել, թե իրենց կարծիքով որքան լավ են իրենք ճանաչում Հիսուս Քրիստոսին և ինչ են անում ներկայումս Նրան ավելի լավ ճանաչելու համար:

Վարդապետություն և Ուխտերում Հիսուս Քրիստոսը նկարագրել է մի քանի եղանակ, որոնցով մենք կարող ենք ավելի լավ ճանաչել Իրեն և խոստացել է, որ դա անելու համար մենք կարող ենք ստանալ օրհնություն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.23–24 հատվածները՝ փնտրելով Փրկչի հրավերները և Նրա տված խոստումը:

  • Ձեր կարծիքով, այս հատվածներում Փրկչի հրավերներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի լավ ճանաչել Նրան:

  • Ի՞նչ ենք սովորում Փրկչի մասին՝ Իր խոսքերից այս հատվածններում։

Հատված 23-ում կարող եք մատնանշել Փրկչի խոստումը, որ մենք կարող ենք զգալ Իր խաղաղությունը, երբ սովորենք Իր մասին և լսենք Իր խոսքերը: Օգտակար կլինի առաջարկել ուսանողներին ավելի խորը մտածել այս խոստման մասին: Կարող եք խնդրել նրանց գնահատել, թե որքան հաճախ են իրենք զգում այն խաղաղությունը, որը գալիս է Հիսուս Քրիստոսից, և եթե իրենք ավելի շատ խաղաղություն զգային, ինչպես դա կարող էր ազդել իրենց կյանքի վրա:

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը

Այս տարի դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրելու Վարդապետություն և Ուխտերը տանը, եկեղեցում և սեմինարիայում: Ուսումնասիրելու ընթացքում դուք բազում հնարավորություններ կունենաք սովորելու Հիսուս Քրիստոսի մասին և լսելու Նրա խոսքերը: Դա կօգնի ձեզ ավելի լիարժեք ճանաչել Նրան և զգալ այն խաղաղությունը, որը Նա խոստանում է։

  • Ի՞նչ գիտեք արդեն Վարդապետություն և Ուխտեր գրքի մասին:

Որոշ ուսանողների համար Վարդապետություն և Ուխտեր գրքի որոշակի հատվածներ կարող են հատկապես կարևոր լինել։ Մի քանի պատրաստակամ ուսանողի կարող եք խնդրել կիսվել այդ հատվածներով և բացատրել, թե ինչու են դրանք հատկապես կարևոր իրենց համար։ Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր սիրելի հատվածներից մի քանիսով:

Այնուհետև առաջարկեք ուսանողներին բացել Վարդապետություն և Ուխտերի նախաբանը իրենց սուրբ գրություններում։

Վարդապետություն և Ուխտերի նախաբանում կարդացեք պարբերություններ 1–3-ը և պարբերություն 8-ի վերջին նախադասությունը։ Կարդալիս փնտրեք արտահայտություններ այն մասին, թե ինչպես Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ ավելի լիարժեք ճանաչել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ իմացաք այն մասին, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերը տարբերվում սուրբ գրությունների մյուս գրքերից:

  • Ի՞նչն է Վարդապետություն և Ուխտերը դարձնում «մեծ արժեք ունեցող»։

Փրկչի ձայնը Վարդապետություն և Ուխտերում

Հիսուս Քրիստոս

Ճշմարտություններից մեկը, որ մենք կարող ենք սովորել այս պարբերություններից այն է, որ Վարդապետություն և Ուխտերը ուսումնասիրելիս մենք կարող ենք լսել Փրկչի ձայնը, որը խոսում է մեզ հետ մեր օրերում և ավելին իմանալ Նրա մասին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․33–36 հատվածները՝ փնտրելով Փրկչի ուսմունքները, որոնք վերաբերում են այս ճշմարտությանը:

Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ գտնելու Հիսուս Քրիստոսի խոսքի մի քանի այլ օրինակ Վարդապետություն և Ուխտերում: Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում բացել Վարդապետություն և Ուխտերի ցանկացած բաժին և փնտրել Տիրոջ խոսքի օրինակներ:

  • Ձեր կարծիքով, Վարդապետություն և Ուխտերում Փրկչի խոսքերը կարդալն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Անհրաժեշտության դեպքում նշեք, որ Փրկչի մասին շատ բան կարող ենք սովորել՝ ուսումնասիրելով Նրա խոսքերը: Մենք կարող ենք ավելի շատ բան հասկանալ Նրա բնավորության, Նրա ցանկությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչն է կարևոր Նրա համար: Օգտակար կլինի նաև նշել, որ Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը նման են իրենց կատարելությամբ և հատկանիշներով և միավորված են Իրենց նպատակով: Հետևաբար, երբ ուսանողները ճանաչում են Հիսուս Քրիստոսին, նրանք նաև ավելի շատ են իմանում Երկնային Հոր մասին (տես Հովհաննես 14․9

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելը կարող է մեծացնել մեր սերը Նրանց հանդեպ և օգնել մեզ զգալ այն խաղաղությունը, որը միայն Նրանք կարող են տալ:

Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ընթացքում կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ սովորում եք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Օգտակար կլինի նաև ձեր օրագրի մի մասը հատկացնել կամ Gospel Library հավելվածում նշումներ ստեղծել՝ Նրանց մասին ստացած գաղափարները գրանցելու համար: Կարող եք ավելացնել ձեր գաղափարները ցանկում ամբողջ տարվա ընթացքում: Խորհեք, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր սովորածն ինչպես է ազդում Նրանց հանդեպ ձեր սիրո և վստահության վրա:

Ստորև բերված ուսումնական վարժությունը կարող է օգնել ուսանողներին օրինակներով տեսնել, թե Վարդապետություն և Ուխտերում ներկայացված Փրկչի խոսքերից իրենք ինչ կարող են սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Օգտակար կլինի ուսանողներին խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբին հանձնարարել ուսումնասիրվող հատվածներից մեկը կամ մի քանիսը:

Ուսումնասիրեք Փրկչի խոսքերը Վարդապետություն և Ուխտերի հետևյալ հատվածներից մի քանիսում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ կարող եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր ուսումնասիրած հատվածներից:

Կարող եք գրատախտակին թվարկել ուսանողների պատասխանները հետևյալ հարցերից առաջինին: Կամ կարող եք տարբեր ուսանողների առաջարկել գալ գրատախտակ մոտ և գրել իրենց գաղափարները:

  • Այս հատվածներն ի՞նչ օգնեցին ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ բաները Նրանց մասին։

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներում ձեր սովորածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ զգալ խաղաղություն:

Սահմանեք սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակ

Կիսվեք հետևյալով՝ ուսանողներին ժամանակ տալով նպատակ սահմանելու համար՝ կապված Վարդապետություն և Ուխտերի այս տարվա իրենց ուսումնասիրության հետ։

դասընթացի պատկերակ Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես խրախուսել ուսանողներին ամեն օր ուսումնասիրել ավետարանը, տես «Օգնեք ուսանողներին սահմանել նպատակ՝ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության համար» վերնագրով դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ. Հրավիրեք ջանասեր ուսումնառություն ուսուցողական նյութում։

Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության միջոցով ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգու միջոցով՝ Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության վերաբերյալ նպատակ սահմանելու համար։ Նպատակ սահմանելիս կարող եք մտածել հետևյալ հարցերի մասին.

  • Ե՞րբ և ո՞րտեղ կարող եմ ամեն օր ուսումնասիրել իմ սուրբ գրությունները։

  • Յուրաքանչյուր օր որքա՞ն ժամանակ պետք է ուսումնասիրեմ։

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Սուրբ Հոգին առավել լիարժեք ներկա լինի իմ փորձառությանը։

Ձեր նպատակները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Երբ ուսանողներն ավարտեն գրելը, կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց պատասխաններով նախորդ հարցերի մի մասի կամ բոլորի վերաբերյալ։

Խրախուսեք ուսանողներին աշխատել իրենց նպատակին հասնելու ուղղությամբ: Խոստացեք նրանց, որ դա անելը կօգնի իրենց լսել Փրկչի ձայնը և առաջնորդություն ստանալ Նրա կողմից: Տարվա ընթացքում ժամանակ հատկացրեք, որպեսզի ուսանողներին հիշեցնեք իրենց նպատակի մասին՝ հնարավորություն տալով գնահատել իրենց առաջընթացը: