Սեմինարիա
Դաս 12. Վարդապետություն և Ուխտեր 2․ Մեր սրտերը կդառնան դեպի մեր նախնիները


«Դաս 12․ Վարդապետություն և Ուխտեր 2․ Մեր սրտերը կդառնան դեպի մեր նախնիները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 2․ Մեր սրտերը կդառնան դեպի մեր նախնիները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 12․ Վարդապետություն և Ուխտեր 2. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27-65

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–65

Մեր սրտերը կդառնան դեպի մեր նախնիները

Ընտանեկան պատմության աշխատանք

Երբ Մորոնի հրեշտակը՝ Մորմոնի Գրքի մարգարեն, հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա մեջբերեց մի քանի սուրբգրային մարգարեություն: Մեկը՝ Մաղաքիայի հայտարարությունն էր, որ Եղիա մարգարեն կվերադառնա և «զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․38–39)։ Այս դասը կօգնի ուսանողներին մասնակցություն ունենալ՝ իրենց սրտերը դեպի իրենց նախնիները դարձնելու վերաբերյալ Տիրոջ մարգարեությունում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իմ ընտանիքը

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց նախնիների մասին և այն մասին, թե ինչու ենք մենք ընտանեկան պատմության աշխատանք կատարում, կարող եք ուսանողներին առաջարկել ստորև ներկայացվող վարժությունը:

Նշում. Որոշ ուսանողներ ունեն ընտանեկան դժվարին հանգամանքներ։ Եղեք նրբանկատ նրանց հանդեպ, ովքեր կարող են մտահոգություններ ունենալ, օրինակ՝ իրենց ընտանիքների հետ հավերժ կապված լինելու կամ իրենց կենսաբանական ընտանիքներին չճանաչելու հետ կապված:

Օգտակար կլինի կիսվել «Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս կարող է օգնել բժշկել ընտանեան հարաբերությունները» լրացուցիչ նյութով։

Ձեր տոհմածառում գրեք այնքան մարդու անուն, որքան կարող եք հիշել: Ուշադրություն դարձրեք, թե քանի սերունդ կարող եք ներառել:

  • Ինչպե՞ս են ձեր կյանքի վրա ազդել այդ մարդիկ։

  • Ի՞նչ նշանակալից փորձառությամբ կարող եք կիսվել ընտանիքի այդ անդամներից մեկի վերաբերյալ:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելը այն եղանակներից մեկն է, որով իրենք կարող են օգնել իրականացնել Երկնային Հոր՝ Իր զավակներին հավերժ միավորելու ծրագիրը: Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե ներկայումս իրենք ինչ վերաբերումունք ունեն ընտանեկան պատմության աշխատանքի նկատմամբ, կարող եք օգտագործել հետևյալ հուշումները:

Այս պնդումներից ո՞րն է լավագույնս արտահայտում ձեր վերաբերմունքը ընտանեկան պատմության աշխատանքի նկատմամբ:

  • Ես սիրում եմ կատարել ընտանեկան պատմության աշխատանքը և դրա համար հստակ պատճառ եմ տեսնում:

  • Ես գիտեմ, որ ընտանեկան պատմությունը կարևոր է, բայց շատ ժամանակ չեմ ծախսում դրա վրա:

  • Ես գիտեմ, որ ընտանեկան պատմությունը կարևոր է, բայց ես հնարավորություն եմ տալիս ընտանիքի մյուս անդամներին զբաղվել դրանով:

  • Իրականում ես հստակ պատճառ չեմ տեսնում ընտանեկան պատմության աշխատանք կատարելու համար:

Խրախուսեք ուսանողներին գնահատել, թե ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հանդեպ իրենց վերաբերմունքը ինչպես է փոխվում՝ Վարդապետություն և Ուխտեր 2 բաժինն ուսումնասիրելիս։

դասընթացի պատկերակՈւսուցանեք Հոգով․ Ուսանողների համար ինքնագնահատման հարցումներ ստեղծելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով» վերնագրով դասընթացը, որը հասանելի է Ուսուցչի կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։

Եղիա մարգարեի վերադարձը

երիտասարդ Ջոզեֆ Սմիթը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Վարդապետություն և Ուխտեր 2 բաժնի համատեքստը ապահովելու համար դուք կարող եք ցուցադրել Ջոզեֆին հայտնվող Մորոնի հրեշտակի պատկերը և առաջարկել ուսանողներին պատմել, թե ինչ են իրենք հիշում հրեշտակի այցելության մասին: Որպես այլընտրանք, դուք կարող եք ձեր խոսքերով կիսվել հետևյալ պարբերություններով կամ առաջարկել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք:

Երբ Մորոնի հրեշտակը հայտնվեց 17-ամյա Ջոզեֆ Սմիթին, Մորոնին մեջբերեց մի քանի հնագույն մարգարեություն, որոնք գրված են Աստվածաշնչում: Այդ մարգարեությունները ավելի շատ տեղեկություն էին հայտնում Ջոզեֆի ապագա աշխատանքի մասին և ներառում էին իրադարձություններ, որոնք տեղի էին ունենալու Փրկչի Երկրորդ Գալուստից առաջ և հետո:

Հին Կտակարանի մարգարեություններից մեկը, որը մեջբերեց Մորոնին, Մաղաքիա 4․5–6 հատվածներ են։ Մորոնիի խոսքերը գրված են Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․38–39 հատվածներում և Վարդապետություն և Ուխտեր 2 բաժնում․ այդ խոսքերը բացահայտում են, որ Եղիա մարգարեն երկիր կվերադառնա մինչև Փրկչի Երկրորդ Գալուստը:

Ուսանողներին հետաքրքիր կլինի իմանալ, որ Եղիայի վերադարձը հիշատակվում է բոլոր կանոնական գրքերում (տես Մաղաքիա 4․5–6, 3 Նեփի 25․5–6, Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․38–39)։ Երբ ուսանողները կարդան հետևյալ հատվածները, օգնեք նրանց գտնել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նրանք կարող են չհասկանալ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 2 բաժինը և փնտրեք, թե ինչու է Եղիայի վերադարձը կարևոր Երկնային Հոր զավակների համար (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 128․17–19 հատվածները)։

  • Ի՞նչ հարցեր ունեք այս հատվածների վերաբերյալ:

    Հետևյալ բացատրությունները կարող են օգնել պատասխանել Վարդապետություն և Ուխտեր 2 բաժնի վերաբերյալ ուսանողների հարցերին.

    • «Քահանայությունը, Եղիա[յի] ․․․ ձեռքով» (հատված 1) վերաբերում է կնքելու իշխանությանը, որը Եղիան վերականգնել է Կիրթլենդի տաճարում 1836 թվականի ապրիլի 3-ին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110․13–16

    • «Տիրոջ մեծ ու ահեղ օրը» (հատված 1) վերաբերում է Փրկչի Երկրորդ Գալուստին:

    • «Հայրերին տված խոստումներ» (հատված 2) կարող է վերաբերել Աբրահամի Ուխտին և Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումներին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 27․9–10

    • Եղանակներից մեկը, որի միջոցով զավակների սրտերը դառնում են դեպի հայրերը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքն է:

    • Առանց ընտանիքների կնքման երկրի հետ կապված նպատակները չեին իրականացվի. երկիրը «լիովին ամայացած» կլիներ (հատված 3, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 128․17–19

  • Ինչպե՞ս կարող է Եղիայի վերադարձն ազդել ընտանիքների վրա։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել Վարդապետություն և Ուխտեր 2 բաժնում։

Ուսանողները կարող են գրատախտակի վրա թվարկել իրենց գտած ճշմարտությունները: Ի թիվս այլոց, այդ ճշմարտություններն ընդգրկում են. Աստված խոստացել է ուղարկել Եղիային՝ երկրի վրա վերականգնելու քահանայության կնքելու իշխանությունը մինչև Երկրորդ Գալուստը (տես հատված 1Մեր սրտերը կարող են դառնալ դեպի մեր նախնիները, և մենք կարող ենք նրանց համար արարողություններ կատարել տաճարներում (տես հատված 2Առանց ընտանիքները հավերժության համար միավորող զորության, երկրի հետ կապված նպատակները չէին իրականացվի (տես հատված 3

Մեր սրտերը կդառնան դեպի մեր հայրերը

Մեր «սրտերը … կդառնան դեպի [մեր] հայրերը» արտահայտությունը (Վարդապետություն և Ուխտեր 2․2) կարող է վերաբերել մասնավորապես Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ Իսրայելի տան «հայրերին»։ Այսօր այս արտահայտությունը հաճախ օգտագործվում է մեր բոլոր նախնիների վերաբերյալ՝ մայրերի, հայրերի և մեր ընտանիքների ամբողջության՝ բոլոր սերունդներով:

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի ո՞ր փորձառություններն են օգնել ձեր սիրտը դարձնել դեպի ձեր ընտանիքները:

  • Մեր սրտերը դեպի մեր ընտանիքները դարձնելն ինչպե՞ս կարող է օգնել՝ դարձնելու մեր սրտերը դեպի Փրկիչը:

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են դարձնել իրենց սրտերը, կարող եք առաջարկել նրանց նշել այն եղանակները, որոնցով նրանք կարող են կամ արդեն մասնակցել են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Դուք կարող եք գրատախտակին թվարկել նրանց առաջարկները՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ստորև ներկայացվող գաղափարները: Դասի ընթացքում ուսանողներին ժամանակ տվեք, որ սկսեն աշխատել իրենց ընտրած վարժության վրա:

Աղոթքով ընտրեք մի վարժություն, որը կօգնի ձեզ կատարել Տիրոջ մարգարեությունը՝ ձեր սիրտը դարձնելու դեպի ձեր ընտանիքի անդամները: Որոշ գաղափարներ.

  • Պատրաստեք հարցեր, որոնք կարող եք տալ ընտանիքի տարեց անդամին՝ իր երիտասարդության մասին կամ այն մասին, թե ինչ է նա սովորել իր կյանքի փորձառություններից: Այնուհետև ձայնագրեք հարցազրույց ձեր ընտանիքի անդամի հետ:

  • Ձեր ընտանեկան պատմությունից գրի առեք կամ պատմեք նշանակալից դեպքի կամ իրադարձության մասին։ Օրինակ՝ դուք կարող եք գրել, թե ինչպես է ձեր ընտանիքի առաջին անդամը միացել Եկեղեցուն:

  • Օգտվեք FamilySearch.org կայքից կամ Family Tree հավելվածից, որպեսզի․

    • Ուսումնասիրեք ձեր տոհմածառը և իմանաք, թե ինչպես եք կապված ձեր նախնիների հետ:

    • Վերբեռնեք ընտանեկան լուսանկարները, ինչպես նաև յուրաքանչյուր նկարում պատկերված մարդկանց անունները:

    • Գրանցեք պատմություններ կամ հիշողություններ ընտանիքի անդամների մասին:

    • Նշեք ընտանիքի մահացած անդամներին, ովքեր կարող են ստանալ տաճարային արարողություններ: (Ընտրեք Տաճար, ապա Պատրաստ արարողություններ։)

  • Պլանավորեք տաճար այցելելու ժամանակը՝ ձեր ընտանիքի, ընկերների խմբի կամ երիտասարդների խմբի համար: Աշխատեք միասին՝ գտնելու համար ընտանիքի մահացած անդամների անունները, որոնք պետք է ստանան տաճարային արարողություններ: Առաջարկեք ընտանիքի անդամներին ծառայել Տիրոջը՝ օգնելով կատարել այդ սրբազան արարողությունները:

Խրախուսեք ուսանողներին հետամուտ լինել այն վարժության կատարմանը, որը իրենք ընտրել են։ Հնարավոր է՝ նրանք ցանկանան ներգրավել այդ գործընթացում իրենց ընտանիքի անդամներին կամ մտերիմ ընկերներին: Կարող եք պլանավորել ժամանակը, երբ ուսանողները պետք է հայտնեն իրենց առաջընթացի մասին կամ իրենց կատարած աշխատանքը ներկայացնեն դասարանին: