«Դաս 18. Մորմոնի Գրքի թարգմանությունը. Աստծո պարգևն ու զորությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Մորմոնի Գրքի թարգմանությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 18. Վարդապետություն և Ուխտեր 6-9
Մորմոնի Գրքի թարգմանությունը
«Աստծո պարգևն ու զորությունը»
1829 թվականի գարնանը, երբ Օլիվեր Քաուդերին Ջոզեֆ Սմիթի դպիրն էր, Ջոզեֆը հրաշալիորեն առաջադիմեց Մորմոնի Գրքի թարգմանության հարցում։ Թեև մենք հատուկ մանրամասներ չգիտենք այն մասին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը թարգմանել Մորմոնի Գիրքը, սակայն գիտենք, որ նա դա արել է Աստծո պարգևով և զորությամբ: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ամրապնդել իրենց վկայությունն այն մասին, որ Աստված միջոցներ և զորություն է տվել Ջոզեֆ Սմիթին՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը մեզ համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մորմոնի Գրքի ծագումը
Պատկերացրեք, որ մի օր դուք ձեր լավ ընկերներից մեկի հետ կիսվում եք ձեր համոզմունքով, որ Մորմոնի Գիրքը սուրբ գիրք է, ինչպես Աստվածաշունչը: Ձեր ընկերը փոքր-ինչ զարմանում է և ասում, որ իրեն ուսուցանել են, որ Ջոզեֆ Սմիթը գրել է Մորմոնի Գիրքը իր երևակայությամբ:
-
Դուք ինչպե՞ս կարձագանքեիք նման իրավիճակում:
Օլիվեր Քաուդերին օգնում է թարգմանության ժամանակ
Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք գալուց և Ջոզեֆ Սմիթի հետ հանդիպելուց երկու օր հետո Օլիվեր Քաուդերին սկսեց աշխատել որպես Ջոզեֆի դպիրը: Ջոզեֆը և Օլիվերը շուտով հրաշալիորեն առաջադիմեցին Մորմոնի Գրքի թարգմանության հարցում: Հաշվարկված է, որ Օլիվերի՝ որպես իր դպիրի հետ, Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը մոտավորապես 65 աշխատանքային օրում (տես Ռասսել Մ. Նելսոն, «A Treasured Testament», Ensign, հուլիս 1993, 61)։
Ջոզեֆ Սմիթի նկարագրությունները թարգմանության վերաբերյալ
Մորմոնի Գրքի 1830 թվականի հրատարակության նախաբանում Ջոզեֆ Սմիթը գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ ես թարգմանել եմ [գիրքը] Աստծո պարգևով և զորությամբ»: Երբ թարգմանության գործընթացի հետ կապված հարցեր են ուղղվել Ջոզեֆին, նա տարբեր առիթներով կրկնել է, որ դա կատարվել է «Աստծո պարգևով և զորությամբ», իսկ մի անգամ հավելել է․ «Նախատեսված չէ աշխարհին պատմել Մորմոնի գրքի ստեղծման վերաբերյալ բոլոր մանրամասները»։ (Ավետարանական թեմաների ակնարկներ, «Մորմոնի Գրքի թարգմանությունը», ChurchofJesusChrist.org)
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք իմանալ Ջոզեֆ Սմիթի հայտարարությունից Մորմոնի Գրքի թարգմանության վերաբերյալ:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո զորությամբ, այլ ոչ թե Ջոզեֆ Սմիթի կողմից:
Թարգմանության գործիքներ
1823 թվականին, երբ Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա ցուցումներ տվեց Մարգարեին այն մասին, թե ինչպես է ի հայտ բերվելու Մորմոնի Գիրքը:
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.34–35 հատվածները և փնտրեք, թե ինչ գործիքներ էր Աստված պատրաստել Մորմոնի Գրքի թարգմանության համար:
-
Ի՞նչ եղանակներով է Տերը պատրաստել Մորմոնի Գիրքը թարգմանության համար:
Ավելի ուշ շրջանի պատմական տեղեկությունները ցույց են տալիս, որ բացի Ուրիմից և Թումիմից (երբեմն կոչվում են նեփիական մեկնիչներ կամ ակնոցներ), Մորմոնի Գիրքը թարգմանելու համար Ջոզեֆ Սմիթն օգտագործել է մեկ այլ գործիք, որը կոչվում է տեսանողի քար: Մարգարեն գտել էր այդ գործիքը ոսկե թիթեղները ստանալուց մի քանի տարի առաջ:
Մենք շատ մանրամասներ չգիտենք այն մասին, թե Ջոզեֆն ինչպես է օգտագործել Աստծո պատրաստած այդ գործիքները: Բայց վկաներն ասում էին, որ Ջոզեֆը երբեմն գլխարկի մեջ էր դնում կամ Ուրիմը և Թումիմը, կամ տեսանողի քարը, որպեսզի լույսը ներս չթափանցեր, որը թույլ էր տալիս նրան ավելի լավ տեսնել բառերը, որոնք հայտնվում էին այդ ֆիզիկական գործիքների վրա (տես Ավետարանական թեմաների ակնարկներ, «Մորմոնի գրքի թարգմանությունը», ChurchofJesusChrist.org)։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ չնայած մենք գիտենք Ջոզեֆ Սմիթի կողմից Մորմոնի Գրքի թարգմանության հետ կապված որոշ մանրամասներ, սակայն շատ բան կա, որ մենք չգիտենք թարգմանության գործընթացի մասին: Ամենակարևոր ճշմարտությունն այն է, որ Աստծո զորությունը հնարավորություն տվեց Նրա խոսքը հասցնել Իր զավակներին:
Կարող եք օգտագործել հետևյալ աղբյուրներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ:
-
«Վերականգնման ձայները» բաժինը «Վարդապետություն և Ուխտեր 6–9․ Սա է Հայտնության ոգին» գլխում, Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025
-
«Հարմոնիի օրերը» տեսանյութը՝ 7:18-11:33
25:0Days of Harmony
-
Թարգմանության գործընթացի մասին Օլիվեր Քաուդերիի նկարագրությունը, որը գրված է Ջոզեֆ Սմիթ—Պատմություն գրքում (գտնվում է հատված 75-ին հաջորդող առաջին պարբերությունում)
Նախքան ուսանողներին կառաջարկեք, որ դասարանի հետ կիսվեն իրենց պատասխաններով, կարող եք առաջարկել նրանց քննարկել հետևյալ հարցերը փոքր խմբերով կամ զույգերով։
-
Էմմայի կամ Օլիվերի ո՞ր բառերն ու արտահայտություններն են հաստատում Ջոզեֆ Սմիթի վկայությունն այն մասին, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Աստծո վերաբերյալ, երբ իմացաք, որ Մորմոնի Գիրքը թարգմանելու ժամանակ Ջոզեֆ Սմիթը գործիք էր Նրա ձեռքում:
Մորմոնի Գրքի զորությունը ձեր կյանքում
Բացատրեք, որ լավագույն եղանակներից մեկը, որով մենք կարող ենք հասկանալ, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ՝ այդ գիրքն ուսումնասիրելն է և Աստծո զորությունը զգալը՝ ապրելով Մորմոնի Գիրքի ուսմունքներով:
Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի գտնեն այն հատվածը կամ պատմությունը Մորմոնի Գրքից, որն ազդել է իրենց կյանքի վրա: Եթե ուսանողները դժվարանում են գտնել որևէ բան, կարող եք օգնել կամ ուղղորդել նրանց, օրինակ՝ առաջարկեք նրանց ուսումնասիրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը: Կարող եք նաև առաջարկել մի քանի հատված, որ նրանք կարող են ուսումնասիրել:
-
Մորմոնի Գրքի ո՞ր հատվածը կամ պատմությունն է ազդել է ձեր կյանքի վրա:
-
Ինչպե՞ս է այդ հատվածը կամ պատմությունն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա:
Կարող եք վկայել ուսանողներին, որ այն ուժը, որը նրանք կարող են ստանալ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից, Աստծո զորության հաստատումն է Մորմոնի Գիրքը ստեղծելու գործում։