Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 6–9․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 6–9․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 6–9», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 6–9

Վարդապետություն և Ուխտեր 6–9

Ակնարկ

Օլիվեր Քաուդերին իմացավ Մորմոնի Գիրքը թարգմանելու Ջոզեֆ Սմիթ Կրտսերի աշխատանքի մասին, երբ ապրում էր Ջոզեֆ Սմիթ Ավագի և Լյուսի Մաք Սմիթի տանը: Օլիվերը ցանկություն հայտնեց մասնակցելու աշխատանքին և 1829 թվականի գարնանը տեղափոխվեց Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք, որտեղ դարձավ Մարգարեի գրագիրը: Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը Օլիվերին բազմաթիվ հայտնություններ տվեց, որոնք կապված էին որպես գրագիր նրա դերի, ինչպես նաև թարգմանությանը մասնակցելու նրա ցանկության հետ: Այդ հայտնությունները պարունակում են կարևոր ճշմարտություններ անձնական հայտնության մասին: Երբ Օլիվերը ծառայում էր որպես գրագիր, Ջոզեֆ Սմիթը նշանակալի առաջընթաց ունեցավ Մորմոնի Գրքի թարգմանության գործում՝ Աստծո պարգևով և զորությամբ:

դասընթացի պատկերակԿենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում․ օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետություն և սկզբունքներ, որոնք ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս և Աստծո կամքին հնազանդվելու պատրաստակամությունը։ Խրախուսեք նրանց վերլուծել, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են խորացնել իրենց դարձը և օգնել իրենց գործել հավատքով: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն ուսուցանել է ճշմարտություններ, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակը ներառված է Վարդապետություն և Ուխտեր 8 դասում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 6

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ապավինել Փրկչին, երբ բախվում են կասկածների և վախերի:

  • Ուսանողի նախապատրաստում․ բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածը վարդապետության սերտման հատված է: Խրախուսեք ուսանողներին դասի գալուց առաջ անգիր սովորել այս կարճ հատվածը:

  • Տեսանյութ. «Հարմոնիի օրերը» (25:01, դիտել 3:07-7:18 և 15:02-17:49)

  • Նկար․ Հիսուս Քրիստոսի նկարը՝ գրատախտակին ցուցադրելու համար

Մորմոնի Գրքի թարգմանությունը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ամրապնդել իրենց վկայությունն այն մասին, որ Աստված միջոցներ և զորություն է տվել Ջոզեֆ Սմիթին՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը մեզ համար

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին ընտրել Մորմոնի Գրքից մի հատված կամ պատմություն, որն ազդեցություն է թողել իրենց վրա:

  • Տեսանյութեր. «Տեսանողի քարը» (3:47), «Հարմոնիի օրերը» (25:01, դիտել 7:18-11:33)

  • Տպագիր նյութեր. այն ուսանողների համար, որոնք չունեն հասանելիություն Եկ, հետևիր ինձ ձեռնարկի թվային տարբերակին, կարող եք պատրաստել տպագիր օրինակներ «Վերականգնման ձայներ» բաժնի նյութերից, որոնք գտնվում են «Վարդապետություն և Ուխտեր 6–9․ Սա է Հայտնության Հոգին» գլխում, Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025։

Վարդապետություն և Ուխտեր 8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց ունակությունը՝ ճանաչելու, թե Աստված ինչպես է խոսում իրենց հետ Սուրբ Հոգու միջոցով:

Վարդապետության սերտման վարժություն 1

Դասի նպատակը․ հնարավորություն տալ ուսանողներին սովորել վարդապետության սերտման հատվածները և դրանցում պարունակվող ճշմարտությունները, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատված, որ իրենք կցանկանային անգիր սովորել: Նրանք կարող են անգիր սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023) կամ աշխատել անգիր սովորել հատվածներն ամբողջությամբ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. աղյուսակ՝ վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներով և սուրբգրային հիմնական արտահայտություններով, սցենարին հաջորդող քննարկման վաժություններ A, B և C