Սեմինարիա
Դաս 19. Վարդապետություն և Ուխտեր 8․ Հայտնության ոգին


«Դաս 19. Վարդապետություն և Ուխտեր 8․ Հայտնության ոգին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 8», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 19. Վարդապետություն և Ուխտեր 6-9

Վարդապետություն և Ուխտեր 8

Հայտնության ոգին

երիտասարդ աղջիկն աղոթում է

Օլիվեր Քաուդերին տպավորված էր Մորմոնի Գիրքը թարգմանելու Ջոզեֆ Սմիթի կարողությամբ: Նա ցանկանում էր, որ Աստված իրեն նույն պարգևը շնորհի: Տերը Օլիվեր Քաուդերիին խոստացավ շնորհել թարգմանելու պարգևը՝ համաձայն իր հավատքի։ Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը Օլիվերին ուսուցանեց շատ կարևոր սկզբունքներ հայտնության վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց ճանաչելու ունակությունը առ այն, թե Աստված ինչպես է խոսում իրենց հետ Սուրբ Հոգու միջոցով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հարցեր հայտնության վերաբերյալ

Որպեսզի օգնեք ուսանողներին սկսել ուսումնասիրել հայտնության մասին նյութերը, կարող եք կիսվել հետևյալով.

Աստված ցանկանում է խոսել մեզ հետ և դա անում է տարբեր եղանակներով: Սուրբ Հոգու միջոցով Աստված ցանկանում է «օգնել մեզ մեր յուրահատուկ անձնական կարիքների, պարտականությունների և հարցերի դեպքում և օգնել մեզ ամրացնել մեր վկայությունը» (Ավետարանական թեմաներ «Հայտնություն», topics.ChurchofJesusChrist.org

  • Աստծո կողմից տրված հայտնությունը ճանաչելու վերաբերյալ ի՞նչ հարցեր ունեք դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ:

    Կարող եք խնդրել ուսանողներին իրենց հարցերը գրել գրատախտակին կամ թղթի վրա։ Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել պատասխաններ այսօրվա ուսումնասիրության ընթացքում: Պարտադիր չէ, որ բոլոր հարցերին դասարանում տրվեն պատասխաններ, սակայն ուսանողները կարող են գրի առնել իրենց բացահայտած ցանկացած գաղափար: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին մտածել, թե ինչու են մարդիկ անորոշություններ և կասկածներ ունենում հայտնության վերաբերյալ:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար հասկանալ, թե երբ և ինչպես է Աստված շփվում մեզ հետ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր բարելավել Աստծո հայտնությունը ճանաչելու և դրան հետևելու մեր ունակությունը:

Կարող եք խնդրել ուսանողներին էջ բացել իրենց ուսումնական օրագրում կամ գրառում ստեղծել Gospel Library հավելվածում, որտեղ կարող են գրի առնել այն ամենը, ինչ սովորել են Տիրոջից ստացած հայտնության մասին: Կարող եք ցուցադրել որևէ օրինակ՝ գրատախտակին նույնն անելով։ Կարող եք սկսել վերնագրից, օրինակ՝ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ հայտնություն եմ ստանում Աստծուց։

Տերը Օլիվեր Քաուդերիին ուսուցանում է հայտնության մասին

Որպես դպիր ծառայելիս Օլիվեր Քաուդերին հնարավորություն ուներ վկայելու, որ Տերը Ջոզեֆ Սմիթին զորություն է տվել թարգմանելու Մորմոնի Գիրքը: Օլիվերը նույնպես ցանկանում էր թարգմանել։ Տերը համաձայնեց տալ նրան այդ հնարավորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 6.25)։ Որպեսզի օգներ Օլիվերին հաջողության հասնել, Տերն ուսուցանեց նրան հայտնություն ստանալու կարևոր սկզբունքների մասին:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8.1–3 հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ուզում Տերը, որ Օլիվերն իմանա հայտնության մասին։

  • Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Տերը ինչպես կարող է խոսել մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով:

    Խնդրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչ գտան: Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են բացահայտել, այն է, որ Տերը հաղորդակցվում է մեր մտքերի և մեր սրտերի հետ Սուրբ Հոգու միջոցով:

    դասընթացի պատկերակԿենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում. Լրացուցիչ ուսուցում ստանալու համար այն հարցերի վերաբերյալ, որոնք օգնում են ուսանողներին բացահայտել և ներկայացնել դարձի բերող սկզբունքները, տես «Կենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատն առ Հիսուս Քրիստոս» դասընթացը՝ Ուսուցիչների զարգացման հմտություններ. Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։

    Կարող եք այս ճշմարտությունը գրել գրատախտակին գրված վերնագրի տակ։ Ստորև ներկայացվածի նման գծապատկեր նկարելը նույնպես կարող է օգնել ուսանողներին պատկերացնել Տիրոջ ուսմունքներն այս հատվածներում:

    միտք և սիրտ
  • Ելնելով ձեր անձնական ուսումնասիրությունից և փորձից, ի՞նչ եղանակներով է Աստված հաղորդակցվում մեր մտքերի հետ։ Ինչպե՞ս է Նա հաղորդակցվում մեր սրտերի հետ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) կիսվել է մի քանի եղանակներով, թե ինչպես է Աստված խոսում մեր մտքերի և սրտերի հետ Սուրբ Հոգու միջոցով.

2:3

To Acquire Spiritual Guidance

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգու միջոցով Տերը կարող է խոսել ձեր մտքի ու սրտի հետ։ Երբեմն տպավորություններն ուղղակի ընդհանուր զգացմունքներ են։ Երբեմն, առաջնորդությունն այնքան պարզ ու ակնհայտ է, որ կարելի է գրի առնել, որպես հոգևոր թելադրություն։ (Ռիչարդ Գ. Սքոթ, «Ստանալ հոգևոր առաջնորդություն», Լիահոնա, նոյեմբեր 2009, 9)

Կարող եք օգնել ուսանողներին տեսնել մտքի և սրտի հետ հաղորդակցման օրինաչափությունը Օլիվեր Քաուդերիի հետ կապված հետևյալ օրինակներում․ Վարդապետություն և Ուխտեր 6.22–24, 9.8–9։ Ուսանողները կարող են փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք Տերն օգտագործել է, որպեսզի բացատրի որոշ եղանակներ, որոնցով Նա խոսում է մեր մտքի և սրտի հետ:

Օգտակար կլինի բացատրել, որ Վարդապետություն և Ուխտեր 9.8 հատվածում նկարագրված կրծքի այրումը կարող է վերաբերել «մխիթարության և հանդարտության զգացմանը» (Դալլին Հ․ Օուքս «Teaching and Learning by the Spirit», Ensign, մարտ 1997 թ․, 13)։

Հաղորդակցություն Սուրբ Հոգու միջոցով

Բացատրեք, որ սուրբ գրություններում և Եկեղեցու ժամանակակից ղեկավարների աշխատություններում շատ այլ ուսմունքներ կան, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե Աստված ինչպես է հաղորդակցվում մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով: Ժամանակ տվեք ուսանողներին գտնելու, ուսումնասիրելու և քննարկելու այդ ուսմունքներից մի քանիսը:

Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել նրանց օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը և նմանատիպ գործիքներ կամ Gospel Library հավելվածի որոնման գործառույթը՝ գտնելու սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների աշխատություններ, որտեղ նկարագրվում են եղանակներ, որոնցով մենք կարող ենք ճանաչել Սուրբ Հոգու միջոցով տրվող հայտնությունը։

Մեկ այլ տարբերակ կարող է լինել այն, որ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել ստորև բերված սուրբ գրությունները՝ տեսնելու համար, թե ինչ կարող են սովորել անձնական հայտնության մասին.

Կարող եք նաև ցուցադրել «Լույսի նմուշներ. Խորաթափանց լույս» տեսանյութը (2:12): Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է գաղափարներով այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ճանաչել մեր սեփական մտքերի և Սուրբ Հոգու հուշումների միջև եղած տարբերությունը:

2:12

Patterns of Light: Discerning Light

Երբ ուսանողները բավականաչափ ուսումնասիրեն նյութը, կարող եք առաջարկել նրանց ավելացնել իրենք սովորածը գրատախտակին գրված ցուցակում:

Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին քննարկել իրենց սովորածը և հնարավորություն կտան, որ Սուրբ Հոգին վկայի դասարանին:

  • Ի՞նչ սովորեցիք տարբեր եղանակների մասին, որոնցով Աստված հաղորդակցվում է մեզ հետ Սուրբ Հոգու միջոցով:

  • Ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ այս ուսմունքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության ու ցանկությունների մասին։

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որ հասկացել եք, թե ինչպես է Սուրբ Հոգին հաղորդակցվում:

Հիշեցրեք ուսանողներին այն հարցերը, որոնք նրանք բարձրացրել էին դասի սկզբում: Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով, որն օգնել է պատասխանել այդ հարցերից որևէ մեկին: Ավարտեք դասը՝ ուսանողներին առաջարկելով փորձել ճանաչել Տիրոջ խաղորդակցությունն իրենց սրտի և մտքի հետ մեկ կամ մի քանի եղանակներով, որոնց մասին իրենք սովորեցին: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տիրոջից ստացած հայտնությունը ճանաչելու համար իրենցից կպահանջվեն շարունակական ջանքեր ամբողջ կյանքում:

Անգիր սովորեք

Կարող եք նաև օգնել ուսանողներին անգիր սովորել Վարդապետություն և Ուխտեր 8.2–3 հատվածների սուրբգրային հղումը և հիմնական արտահայտությունը և վերանայել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևյալն է․ «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: