Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 37–40․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 37–40․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 37–40», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 37–40

Վարդապետություն և Ուխտեր 37–40

Ակնարկ

Քանի որ Փրկչի ավետարանի ուղերձը շատերի կողմից ընդունվեց Օհայոյում, Նյու Յորքի Եկեղեցու անդամները դաժան հալածանքի ենթարկվեցին: Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը պատվիրեց Եկեղեցու անդամներին հավաքվել Օհայոյում: Տերը հրահանգեց Իր Սրբերին գնահատել միմյանց որպես իրենց և լինել միասնական: Ջեյմս Քովելը՝ մեթոդիստ մի սպասավոր, ուխտ արեց հնազանդվել այն ամենին, ինչ Տերը՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով կհրահանգի իրեն։ Բայց Օհայոյում մկրտվելու և Սրբերի հետ հավաքվելու հրահանգը ստանալուց հետո նա մերժեց հայտնությունը:

դասընթացի պատկերակՄարգարեների խոսքերի օգնությամբ ընդգծեք վարդապետությունը և սկզբունքները։ Ապրող մարգարեները և առաքյալները ուսուցանում, բացատրում և մեկնաբանում են սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունն ու սկզբունքները։ Օգտագործելով մարգարեների խոսքերը՝ կարող եք օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Ավելին իմանալու համար, թե ինչպես Փրկիչը դա արեց, տես «Փրկիչն ուսուցանում էր սուրբ գրություններից» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակը ներառված է Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42 դասում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 37, 38․1–9, 28–33

Դասի նպատակը․ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչու է Փրկիչը պատվիրում Իր ժողովրդին հավաքվել:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին գալ դասի՝ ոգեշնչում փնտրելով Երկնային Հորից՝ իրենց կյանքում առաջնորդության համար:

  • Նյութեր․ Փոքր փայտերի փաթեթ և մեկ մեծ փայտ

Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42

Դասի նպատակը․ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի նմանվել Փրկչին՝ ուրիշներին արժևորելու և միասնության ձգտելու միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին մտածել այն խմբերի մասին, որոնց պատկանում են և հարցնել այդ խմբերի անդամներին, թե իրենց կարծիքով ինչ է անհրաժեշտ միասնության համար: Ուսանողները կարող են խոսել ընտանիքի անդամի, քվորումի կամ դասարանի ղեկավարի, ուսուցչի կամ մարզչի հետ:

  • Նյութեր․ Գունավոր թղթի կտորներ, որոնք կօգնեն ուսանողներին բաժանվել խմբերի

  • Տեսանյութեր․ «Մեկ Քրիստոսում» (4:48), «Քրիստոսի խաղաղությունը չեզոքացնում է թշնամանքը» (12:39, դիտել 4:49-ից 6:32-ը)

Վարդապետություն և Ուխտեր 39–40

Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին ցանկություն զգալ կապելու ուխտեր Հիսուս Քրիստոսի հետ և պահելու դրանք, որպեսզի իրենց ավելի շատ հասանելի լինի աստվածային զորությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես է սրբազան ուխտեր կապելը զորություն բերել իրենց կյանք: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են առաջարկել ընտանիքի անդամին, ընկերոջը կամ Եկեղեցու ղեկավարին կիսվելու օրհնություններով, որոնք գալիս են ուխտեր կապելուց:

  • Նյութեր․ Լապտեր կամ լամպ

  • Տեսանյութ. «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն» (18:31, դիտել 04:21-ից մինչև 05:39-ը)

Գնահատեք ձեր գիտելիքները 3

Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե «Վարդապետություն և Ուխտեր» գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները մինչ այժմ ինչպես են օգնել իրենց հոգևոր առումով աճել:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին նայել իրենց մանկական նկարները և մտածել, թե ինչպես են իրենք մեծացել և փոխվել: Կարող եք խնդրել ուսանողներին բերել մի նկար՝ դասարանում ցուցադրելու համար:

  • Նյութեր․ Մարդու աճը ցույց տվող՝ կողք կողքի դրված նկարների համեմատություն։