«Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42․ Եղեք մեկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 52. Վարդապետություն և Ուխտեր 37–40
Վարդապետություն և Ուխտեր 38․15–27, 34–42
Եղեք մեկ
Տերը ցուցումներ տվեց Իր Սրբերին, երբ նրանք պատրաստվում էին մեծ զոհաբերություններ անել՝ Օհայոյում հավաքվելու համար: Սրբերին տրված Իր հայտնության մեջ Փրկիչը բացահայտեց Իր բնավորությունը և հրավիրեց Իր ժողովրդին ապրել Իր նման: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի նմանվել Փրկչին՝ արժևորելով ուրիշներին և ձգտելով միասնության:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տերը կամենում է, որ մենք դառնանք այնպիսին, ինչպիսին Ինքն է:
1830 թվականի դեկտեմբերին Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա և ստացավ այն, ինչն այժմ գրված է Թանկագին Մարգարիտի Մովսես 6–7 գլուխներում: Այս գլուխները Ենովք անունով մարգարեի և նրա ժողովրդի մասին են: Նրանց առաքինության և միաբանության շնորհիվ Տերը կոչեց այս մարդկանց Սիոն:
Վարդապետություն և Ուխտեր 38 գլխում Փրկիչը հրահանգեց Սրբերին հավաքվել Օհայոյում: Նա ուսուցանեց նրանց Իր բնավորության մասին և ընդգծեց Սիոնի կառուցման սկզբունքները: Այս սկզբունքներին հնազանդվելը կօգնի Սրբերին պատրաստվել ստանալու Փրկչի օրենքը և օժտվելու Նրա զորությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 38.32)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38․24–27 հատվածները՝ փնտրելով այն հատկանիշները, որոնք Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք զարգացնենք։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն»։ (Տես Մատթեոս 22․36–39, Հովհաննես 13․34–35, Հակոբ 2․17–19)։
-
Ի՞նչ կարող ենք սովորել Փրկչի մասին 26–27 հատվածների առակից։
-
Ի՞նչ են մեզ ուսուցանում 24–27 հատվածներն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին։
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը ուրիշներին գնահատելու օրինակ հանդիսանում: Ինչո՞ւ է Նա միասնությունը խրախուսելու օրինակ հանդիսանում:
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար Եկեղեցու այլ անդամների հետ միավորվելը:
-
Ի՞նչ փոփոխության կարող է բերել ձեր կյանքում ավելի շատ սեր ցուցաբերելն ուրիշների հանդեպ և ավելի միավորված լինելը Եկեղեցու հետ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38․34–36, 39–42 հատվածները և փնտրեք, թե ինչպես էին հրավիրվել միավորվելու Օհայոյի հավաքին պատրաստվող Սրբերը:
-
Ի՞նչ գտաք, որը օգնեց Օհայո տեղափոխվողներին գնահատել միմյանց և լինել միասնական:
Ուրիշներին գնահատելու և միասնություն ձգտելու մեր ջանքերը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը ուսուցանել է այն եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք միասնական լինել՝ որպես Քրիստոսի աշակերտներ։ Կարդացեք ելույթը կամ դիտեք «Քրիստոսի խաղաղությունը չեզոքացնում է թշնամանքը» տեսանյութը (12:39, դիտել 4:49-ից մինչև 6:32-ը) ChurchofJesusChrist.org կայքում:
Միասնությունը ջանքեր է պահանջում։ Այն զարգանում է, երբ մեր սրտերում սեր ենք զարգացնում Աստծո հանդեպ, և կենտրոնանում ենք մեր հավերժական ճակատագրի վրա: Մենք միավորված ենք մեր գլխավոր ընդհանուր ինքնությամբ՝ որպես Աստծո զավակներ և վերականգնված ավետարանի ճշմարտություններին մեր նվիրվածությամբ: Մեր սերն առ Աստված և Հիսուս Քրիստոսի մեր աշակերտությունն առաջացնում են անկեղծ մտահոգություն ուրիշների հանդեպ: Մենք գնահատում ենք ուրիշների էությունների, տեսակետների և տաղանդների խճանկարը: Եթե չենք կարողանում Հիսուս Քրիստոսին հետևելու մեր աշակերտությունը վեր դասել մեր անձնական հետաքրքրություններից և տեսակետներից, պետք է վերանայենք մեր առաջնահերթությունները և փոխվենք:
Մենք, գուցե, հակված ենք ասել. «Իհարկե մենք կարող ենք ունենալ միասնություն, եթե միայն դուք համաձայնվեք ինձ հետ»: Ավելի լավ մոտեցում է հարցնել. «Ի՞նչ կարող եմ անել միասնություն խթանելու համար»: Ինչպե՞ս կարող եմ արձագանքել այս մարդուն, որպեսզի օգնեմ նրան մոտենալ Քրիստոսին: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի նվազեցնեմ հակառակությունը և կառուցեմ Եկեղեցու կարեկից ու հոգատար համայնք:
Երբ սերն առ Քրիստոս պարուրում է մեր կյանքը, անհամաձայնություններին մոտենում ենք հեզությամբ, համբերությամբ և բարությամբ: Մենք ավելի քիչ ենք մտահոգվում մեր սեփական զգացողություններով և ավելի շատ՝ մեր մերձավորով: Մենք «ձգտում ենք զսպվածության և միավորման» [Դալլին Հ․ Օուքս, «Պաշտպանենք մեր աստվածայնորեն ոգեշնչված սահմանադրությունը», Լիահոնա», մայիս 2021 թ․, 107]: Մենք չենք մասնակցում «կասկածելի վիճաբանությունների», դատում նրանց, ում հետ համաձայն չենք, կամ փորձում ստիպել նրանց սայթաքել [տես Հռովմեացիս 14․1–3, 13, 21]։ Փոխարենը, մենք ենթադրում ենք, որ նրանք, ում հետ մենք համաձայն չենք, անում են այն ամենն, ինչ կարող են՝ իրենց կյանքի փորձառությունների միջոցով: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Քրիստոսի խաղաղությունը չեզոքացնում է թշնամանքը», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ., 84):
Աղոթքով ընտրեք մի հարաբերություն, որը ցանկանում եք ամրապնդել որևէ մարդու կամ մարդկանց խմբի հետ: Պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Ի՞նչ կարող եք անել այդ մարդուն կամ մարդկանց գնահատելու և նրանց հանդեպ սեր ցուցաբերելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք դիմել Փրկչին՝ հաղթահարելու ձեր առջև ծառացած խոչընդոտները:
-
Ինչո՞ւ դա անելը կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Փրկիչին: