Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավաքվում են բազմաթիվ եղանակներով: Առաջին անգամ անդամները հավաքվեցին որպես մեկ մարմին այն ժամանակ, երբ Տերը պատվիրեց Իր ժողովրդին «հավաքվել Օհայոյում» (Վարդապետություն և Ուխտեր 37․1)։ Նյու Յորքի և այլ տարածքների Եկեղեցու անդամները մեծ զոհողությունների գնացին՝ Օհայոյում հավաքվելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչու է Փրկիչը պատվիրում Իր ժողովրդին հավաքվել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Գնացեք Օհայո»
Ի՞նչ կարող է սա մեզ սովորեցնել հավաքվելու զորության մասին: Ի՞նչ կարող է սա մեզ սովորեցնել Փրկչի շուրջ հավաքվելու զորության մասին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը պատվիրում Իր ժողովրդին հավաքվել միասին:
Ի՞նչ օրհնությունների կարիք ունեք ձեր կյանքում, որոնք կարող են գալ Եկեղեցու այլ անդամների հետ հավաքվելուց:
Որո՞նք են այն վայրերը, որտեղ մենք հավաքվում ենք այսօր՝ զգալու Փրկչի զորությունը:
Օհայոյում շատ մարդիկ արձագանքեցին Վերականգնման ուղերձին և միացան Փրկչի Եկեղեցուն: Նրանց թվում էր Սիդնի Ռիգդոն անունով մի սպասավոր։ Սիդնին և նրա կինը՝ Ֆեբեն, հասկանում էին, որ եթե ընդունեն Մորմոնի Գիրքը և միանան Եկեղեցուն, կկորցնեն իրենց տունն ու ապրուստը: Նրանք աղոթքով մտորեցին այդ հարցի շուրջ և մկրտվեցին։ Ռիգդոնի ծխի անդամներից շատերը նույնպես միացան Եկեղեցուն։
Նյու Յորքում Եկեղեցու շատ անդամներ դաժան հալածանքի էին ենթարկվում: Որոշ դեպքերում Եկեղեցու ղեկավարների կյանքին վտանգ էր սպառնում․ նրանց թշնամիները գաղտնի հանդիպում էին՝ ծրագրելու համար նրանց ոչնչացումը (տես Վարդապետություն և Ուխտեր 38.13, 28–29): Երբ Սիդնի Ռիգդոնը եկավ Նյու Յորք՝ հանդիպելու Ջոզեֆ Սմիթին, նա պատմեց, թե ինչպես է Փրկչի ավետարանը ընդունվում Օհայոյում: Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ՝ ցուցումներով, որոնք պետք է օգնեին Նյու Յորքի Սրբերին իրենց հանդիպած դժվարություններում:
Ինչպե՞ս Եկեղեցու անդամները կարող էին արձագանքել այս պատվիրանին: Ինչո՞ւ։
Ի՞նչ գիտեք Փրկչի մասին, որը կարող է օգնել ձեզ գործել հավատքով, երբ թվում է, թե Նրա պատվիրաններին դժվար է հնազանդվել:
Օհայո գնալու հրահանգը ստանալուց կարճ ժամանակ անց Եկեղեցու ղեկավարները հավաքվեցին համաժողովի և քննարկեցին այդ քայլը: Հրահանգին հնազանդվելը նշանակում էր սեփականություն թողնել, իսկ որոշ Սրբերի համար՝ ընտանիք թողնել: Ջոզեֆ Սմիթն այս համաժողովում ստացավ Վարդապետություն և Ուխտեր 38 գլուխը։ (Տես Սրբեր․ Հիսուս Քրիստոսի եկեղեցու պատմությունը վերջին օրերում հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018 թ․], 109–11)։
Ինչպե՞ս կարող էր Փրկչի մասին այս բաները հասկանալն օգնել Սրբերին կատարել անհրաժեշտ զոհաբերությունները՝ հավաքվելու համար:
Տերն օրհնում է Իր Սրբերին, երբ նրանք հավաքվում են Իր շուրջ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 38․28–33 հատվածները՝ փնտրելով, թե սրբերն ինչպես են օրհնվել՝ հնազանդվելով Օհայոյում հավաքվելու հրահանգին:
Ինչպե՞ս Փրկիչը օրհնեց Եկեղեցու անդամներին Օհայոյում հավաքվելու համար:
Ինչ պատճառներներով է Փրկիչը հրահանգում Իր ժողովրդին հավաքվել:
Ինչ եղանակներով է Փրկիչը պաշտպանում մեզ և հոգևորապես զորացնում, երբ մենք հնազանդվում ենք հավաքվելու Իր հրահանգին:
Ֆայեթի ճյուղը
Լյուսի Մաք Սմիթը առաջնորդում էր Ֆայեթի ճյուղը: Նրանք նավով ուղևորվեցին Էրի ջրանցքով և Էրի լճի վրայով։ Երբ նրանք հասան լիճ, նավահանգստի հաստ սառույցը խանգարեց նրանց առաջ գնալ։ Վհատված Սրբերը մրսում էին և քաղցած էին, և նրանք սկսեցին վիճել: Լյուսին բացականչեց՝ դիմելով նրանց.
«Որտե՞ղ է ձեր հավատքը։ Որտե՞ղ է ձեր վստահությունն Աստծո հանդեպ: Եթե դուք բոլորդ ձեր ցանկությունները հղեք դեպի երկինք, որ սառույցը կոտրվի և մենք ազատվենք, կենդանի է Տերը, որ դա իրականություն կդառնա»։
Լյուսին անմիջապես որոտացող աղմուկ լսեց։ Նավահանգստի սառույցն այնքան էր կոտրվել, որ նրանց նավը կարողանար անցնել։ Երախտապարտ Սրբերը հավաքվեցին միասին՝ աղոթքի համար։ Նրանք ապահով ճամփորդեցին դեպի Կիրթլենդ, Օհայո (տես Սրբեր, 1.121–23):
Քոլսվիլի ճյուղը
Նյուել Նայթը առաջնորդում էր Քոլսվիլի ճյուղը։ Երբ Նյուելը բացակայում էր, նրա մորաքույր Էլեկտա Պեկը ընկավ և կոտրեց ուսը։ Մի վիրաբույժ փորձեց մեղմել նրա ցավը և ասաց, որ հրաշք կլիներ, եթե նա կարողանար ճամփա ընկնել մի քանի շաբաթվա ընթացքում։ Էլեկտան երազում տեսավ, որ Նյուելը վերադառնում է և ձեռքերը դնում է իր վրա, և ինքը առողջանում է: Երբ Նյուելը վերադարձավ, իմացավ, թե ինչ է պատահել մորաքրոջ հետ և գնաց նրա մոտ։ Մորաքույրը խնդրեց, որ նա օրհնի իրեն: Նյուելը մոտեցավ մահճակալին, հանդիմանեց ցավը Հիսուս Քրիստոսի անունով և հրահանգեց Էլեկտային առողջանալ: Հաջորդ առավոտ Էլեկտան վեր կացավ, հագնվեց և շարունակեց ճանապարհը։ (Տես Նյուել Նայթ, Վերջին Օրերի Սրբերի վերելքը. Նյուել Նայթի օրագրերը և պատմությունները, խմբ. Մայքլ Հաբարդ Մակքեյ և Ուիլյամ Գ. Հարթլի [2019 թ․], 32–33)։
Ի՞նչ են ձեզ սովորեցնում այս պատմություններն այն մասին, թե ինչպես Փրկիչը կարող է պաշտպանել մեզ և հոգևորապես զորացնել, երբ մենք հավաքվում ենք Նրա շուրջ:
Ինչպե՞ս եք դուք անձամբ օրհնվել՝ ընդունելով Իր շուրջը հավաքվելու Փրկչի հրավերը:
Մեր սեփական հավաքը
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Փրկիչը հրավիրում ձեզ հավաքվել Իր շուրջ:
Սրբերը զոհաբերեցին իրենց ագարակները, որպեսզի հնազանդվեն հավաքվելու Տիրոջ հրահանգին (տես Վարդապետություն և Ուխտեր 38.37): Ի՞նչ զոհաբերություններ է Տերը պահանջում մեզանից՝ հավաքվելու օրհնությունները ստանալու համար:
Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին, որը կօգնի ձեզ ընդունել Իր մոտ հավաքվելու Նրա հրավերը: