Սեմինարիա
Դաս 53. Վարդապետություն և Ուխտեր 39–40. «Այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել»


Վարդապետություն և Ուխտեր 39–40. «Այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 37–40», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

Դաս 53. Վարդապետություն և Ուխտեր 37–40

Վարդապետություն և Ուխտեր 39–40

«Այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել»

Փրկչը մեկնում է իր ձեռքը՝ օգնելու համար

Ջեյմս Քովելը Նյու Յորքի տարածքում 40 տարի աշխատել է որպես մեթոդիստական եկեղեցու սպասավոր։ Երբ նա լսեց Վերականգնման ուղերձը, խոստացավ հնազանդվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով իրեն տրված ցանկացած պատվիրանի: Փրկիչը պատվիրեց Ջեյմսին մկրտվել և մասնակցել Սրբերի հավաքին Օհայոյում, ինչպես նաև խոստացավ նրան մեծ զորություն շնորհել, եթե նա սրբազան ուխտեր կապի և պահի դրանք: Այս դասը կարող է օգնել ուսանողներին ցանկություն զգալ կապելու ուխտեր Հիսուս Քրիստոսի հետ և պահելու դրանք, որպեսզի իրենց ավելի շատ հասանելի լինի աստվածային զորությունը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուխտեր կապեք Աստծո հետ և պահեք դրանք։

Կարող եք ուսանողներին ցույց տալ այնպիսի առարկա, ինչպիսին լամպն է, որը կարող է բացահայտել իր ողջ ներուժը միայն այն դեպքում, երբ միացված է հոսանքի աղբյուրին: Հարցրեք ուսանողներին, թե ինչ չի կարող անել լամպն ինքնուրույն՝ ի տարբերություն այն ժամանակի, երբ այն միացված է վարդակին: Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչպես այն կարող է խորհրդանշել Աստծո հետ կապած մեր ուխտերը:

Կարդացեք «Ուխտը» Սուրբ գրությունների ուղեցույցում և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով ուխտեր բառի սահմանումը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ուխտը … սրբազան խոստում է Աստծո հետ։ Նա է որոշում պայմանները: Յուրաքանչյուր անհատ կարող է ընտրել՝ ընդունել կամ մերժել այդ պայմանները: Եթե մեկը ընդունում է ուխտի պայմանները և հնազանդվում է Աստծո օրենքին, նա ստանում է ուխտի հետ կապված օրհնությունները: (Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտերը», Լիահոնա, նոյ․ 2011 թ․, 86)

  • Ինչպե՞ս կարող եք նկարագրել կամ սահմանել ուխտը:

  • Ի՞նչ ուխտեր եք կապել Տիրոջ հետ։

  • Ինչպե՞ս են այդ ուխտերն ազդել ձեր կյանքի վրա:

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ ուխտեր կապել Իր հետ

Ջեյմս Քովելը մեթոդիստական եկեղեցու սպասավոր էր։ Երբ Քովելն իմացավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, նա խոստացավ Տիրոջը, «որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերը կտա իրեն Ջոզեֆ Մարգարեի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնի վերնագիր)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39․1–9 և փնտրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է մոտիվացնել մարդուն ուխտյալ հարաբերություններ հաստատել Նրա հետ:

  • Ի՞նչ գտաք Փրկչի մասին։

  • Ի՞նչ է Փրկիչը հրավիրում մեզ անել Իր զորությունը ստանալու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել սկզբունքը, նրանք կարող են գրատախտակին կամ իրենց ուսումնասիրության օրագրերում ավարտել հետևյալ նախադասությունը. «Եթե մենք __________, մենք կստանանք ___________»:

Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք սրբազան ուխտեր կապենք Աստծո հետ և պահենք դրանք, մենք կստանանք Նրա զորությունը:

Եթե կիրառում եք առարկայական դասը, միացրեք լամպը՝ ցույց տալու համար, որ ուխտեր կապելը օգնում է մեզ ստանալ Փրկչի զորությունը: Կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչո՞ւ լամպը կարող է պատկերավոր ցուցադրել իրենց բացահայտած սկզբունքը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39․10–15 հատվածները և փնտրեք, թե ինչ է Տերը հրավիրել Ջեյմս Քովելին անել՝ Իր հետ ուխտ կապելու համար։

  • Ի՞նչ խոստացավ Հիսուս Քրիստոսը Ջեյմս Քովելին, եթե նա կապի այդ ուխտը:

  • Ինչո՞ւ է Ջեյմս Քովելին տված Տիրոջ խորհուրդը վերաբերում մեզ այսօր:

  • Ինչպե՞ս եք տեսել Տիրոջ զորությունը ձեր կյանքում կամ ձեր ծանոթների կյանքում։

Վախ, հալածանք և աշխարհի հոգսերը

Ջեյմս Քովելը Նյու Յորքում ուներ մեծ ընտանիք, ընկերներ և մտերիմ շրջապատ։ Փրկիչը պատվիրեց նրան մկրտվել և Սրբերի հետ տեղափոխվել Օհայո: Եկեղեցուն միանալը զոհաբերություն կլիներ Ջեյմս Քովելի համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 40 բաժնի գլխագիրը, ինչպես նաև 1–3 հատվածները և փնտրեք Ջեյմս Քովելի կայացրած որոշումը:

Սա կարող է լավ հնարավորություն լինել՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու համար: Դուք կարող եք քննարկել, թե ինչպես Ջեյմս Քովելը կարող էր գործել հավատքով: Նաև կարող եք քննարկեք, թե նա ինչպես կարող էր հավերժության տեսանկյունից դիտարկել իր ընտրությունը և Տիրոջ խորհուրդը:

  • Ինչպե՞ս կարող է «հալածանքի վախը» (հատված 2) ստիպել մարդուն մերժել կամ խախտել Աստծո հետ իր կապած ուխտերը:

  • Որո՞նք են այն «աշխարհիկ հոգսերը» (հատված 2), որոնք այսօր ստիպում են մարդկանց մերժել Աստծո հետ կապած ուխտերը:

Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կամ դիտեք «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն» տեսանյութի (18:31) 4:21-ից մինչև 5:39-ը հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Երբ կարդում եք կամ դիտում, փնտրեք այն զորությունը, որը խոստացվել է նրանց, ովքեր Աստծո հետ ուխտեր են կապում և պահում դրանք.

18:44
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ուխտեր կապելը և պահելը իսկապես հեշտացնում է կյանքը: Ամեն ոք, ով ուխտ է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը: Խնդրում եմ, խորհեք այդ հիանալի ճշմարտության շուրջ:

Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է՝ մի զորություն, որն ուժ է տալիս մեզ ավելի լավ դիմակայել մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այդ ուժը հեշտացնում է մեր ճանապարհը: Նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, կարող են ստանալ Նրա բարձրագույն զորությունը: Այսպիսով, ուխտ պահող մարդիկ իրավունք ունեն հատուկ տեսակի հանգստի, որը ստանում են Աստծո հետ ունեցած ուխտյալ հարաբերությունների միջոցով: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022 թ․, 96)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ նախագահ Նելսոնի խոսքերից։

Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու Փրկչի հետ ուխտեր կապելու և պահելու իրենց ցանկության մասին՝ Նրա զորությունը ստանալու համար: Ուսանողները կարող էին գրել իրենց օրագրերում կամ թղթի կտորների վրա: Նրանք կարող են նաև փոքր խմբերով կամ դասարանով քննարկել, թե ինչ են սովորել կամ զգացել։

Դասն ավարտելով՝ կարող եք կիսվել, թե ինչպես եք զգացել Փրկչի զորությունը ձեր կյանքում, երբ ուխտեր եք կապել Աստծո հետ: Խրախուսեք ուսանողներին շարունակել ձգտել ուխտեր կապել, պահել իրենց ուխտերը և վստահել Տիրոջ խոստումին՝ օրհնելու նրանց իրենց ջանքերում: