«Դաս 71․ Վարդապետություն և Ուխտեր 58․26–29․ Ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 58․26–29», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 71. Վարդապետություն և Ուխտեր 58–59
Վարդապետություն և Ուխտեր 58․26–29
«Ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ»:
Շատ Սրբեր, այդ թվում մի խումբ Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքից, նոր էին ժամանել Միսսուրի նահանգի Ջեքսոնի շրջան: Նրանք ցանկանում էին օգնել Փրկչին կառուցել Սիոնը, սակայն վստահ չէին, թե ինչ պետք է անել։ Տերը բացատրեց, որ նրանցից ակնկալվում է օգտագործել իրենց ազատ կամքը՝ օգնելու և ծառայելու եղանակներ գտնելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես հետևել Փրկչի օրինակին և բարի գործեր անել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մի օր Քրիստոսի կյանքից
Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հիսուսը ծնվեր մեր օրերում, ապրեր ձեր հարևանությամբ կամ հաճախեր ձեր դպրոցը:
-
Ըստ ձեզ, Նա ի՞նչ կարող էր անել, որը կարելի էր նկարագրել որպես «բարի գործեր անել»:
Փորձեք պատկերացնել, թե ինչ զգացողություններ կունենաք, եթե շաբաթ օրն անցկացնեք Հիսուսի հետ՝ ամբողջ օրը «բարի գործեր անելով»: Ինչպե՞ս կարող է այդ փորձառությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես կծախսեք ձեր ժամանակը նաև այն օրերին, երբ Նրա հետ չեք:
Ընտրեք բարի գործեր կատարել
Երբ ստացվեց Վարդապետություն և Ուխտեր 58 բաժինը, Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մի քանի երեց նոր էին ժամանել Միսսուրի։ Նրանք ցանկանում էին ցուցումներ ստանալ այդ տարածքում Սիոն կառուցելու և Եկեղեցի հիմնելու վերաբերյալ։ Փրկիչն ուսուցանեց նրանց, թե ինչպես կարող են օգտագործել իրենց ազատ կամքը՝ Իր աշխատանքը կատարելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58․26–29 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ է Փրկիչն ուսուցանել Սրբերին իրենց ազատ կամքն օգտագործելու վերաբերյալ: Գրեք բառեր և արտահայտություններ, որոնք կգտնեք հետևյալ աղյուսակի համապատասխան բաժիններում: (Նշում. «Դա չի համապատասխանում» նշանակում է, որ դա անհրաժեշտ կամ ցանկալի չէ):
Օգտագործենք մեր ազատ կամքը՝ …
Ավելի շատ նմանվելու Հիսուսին |
Ավելի քիչ նմանվելու Հիսուսին |
---|---|
Ելնելով այս հատվածներից՝ ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրություններում ձեր բառերով գրեք մեկ կամ երկու ճշմարտություն, որոնք ըստ ձեզ կարևոր են Փրկչի համար:
-
Ի՞նչ օրինակներ կարող եք հիշել սուրբ գրությունների հատվածներից, որտեղ նկարագրված է, թե ինչպես է մարդն ապրում Փրկչի ուսմունքներով:
-
Որո՞նք են այն օրինակները, որտեղ Փրկիչը տեսնում է բարիք գործելու հնարավորությունները և օգտագործում է Իր ազատ կամքը:
Փրկչի ուսմունքները մեր կյանքում
Օգնեք ուսանողներին բացահայտել, թե հատվածներ 26–29-ում Փրկչի ուսմունքներն ինչպես կարող են կիրառվել իրական կյանքի իրավիճակներում: Կարող եք օգտագործել հետևյալ իրավիճակներից մի քանիսը կամ այլ իրավիճակներ, որոնք ավելի շատ են համապատասխանում ձեր ուսանողներին:
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ քննարկելու համար, թե որ հատվածները կամ արտահայտությունները կարող են լավագույնս կիրառվել յուրաքանչյուր իրավիճակի համար: Խմբերին հորդորեք մտածել մի քանի եղանակ, որոնցով յուրաքանչյուր մարդ կարող է օգտագործել իր ազատ կամքը, որպեսզի ներգրավվի լավ գործերում:
Այնուհետև յուրաքանչյուր խմբի կարող եք առաջարկել կրկնել վարժությունը՝ ստեղծելով իրենց սցենարը, որտեղ դեռահասը կկիրառի բաժին 58-ում ներկայացված Փրկչի ուսմունքները։
-
Ջուլիետին վերջերս հանձնարարվեց ծառայել մի ընտանիքի, որին նա երբեք չէր հանդիպել: Նա անգամ չգիտի, թե ինչպես սկսել:
-
Էննի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը հիանալի մարդ է, սակայն փորձառու ուսուցիչ չէ: Նրա դասընկերներից շատերը, կարծես, կորցրել են հետաքրքրությունը դասերի նկատմամբ և այլևս չեն փորձում ներգրավվել դասապրոցեսի մեջ։
-
Ժասմինը նկատում է, որ մայրը վերջերս սովորականից ավելի հոգնած է երևում։
-
Հավիերը սոցիալական ցանցերում հանդիպել է դաժան գրառումների մեկ այլ ուսանողի մասին:
-
Ջարեդն ազատ օր ունի, և նա ոչինչ չունի անելու և ոչ մի տեղ չունի գնալու:
Եզրափակելով՝ կարող եք ուսանողներին առաջարկել երգել կամ լսել մի օրհներգ, որն ամրապնդում է այս դասում սովորած սկզբունքները: Օրինակ՝ «Ես արե՞լ եմ որևէ լավ բան» (Հիմներ, հմր․ 223): Խնդրեք նրանց խորհել, թե ինչպես են երգի տեքստերը վերաբերում այն սկզբունքներին, որոնք Փրկիչն ուսուցանել է բաժին 58-ում։ Մեկ կամ երկու ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե ըստ իրենց, Փրկիչն ինչ կցանկանար, որ իրենք հիշեն իրենց այսօրվա ուսումնասիրությունից: Օգտակար կլինի հնարավորություն տալ ուսանողներին գրի առնել իրենց մտքերը, այնուհետև մի քանի ուսանողի առաջարկել բարձրաձայն կիսվել դրանցով:
Կարող եք առաջարկել ուսանողներին հնարավորություն փնտրել գործնականում կիրառելու իրենց սովորածը՝ մինչև սեմինարիայի հաջորդ դասը: Կարող եք նաև առաջարկել պատրաստակամ ուսանողներին իրենց փորձառությամբ կիսվել դասարանի հետ: