Սեմինարիա
Դաս 82․ Վարդապետություն և Ուխտեր 71. Պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Փրկչի Եկեղեցին


«Դաս 82․ Վարդապետություն և Ուխտեր 71․ Պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Փրկչի Եկեղեցին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 71», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 82. Վարդապետություն և Ուխտեր 71–75

Վարդապետություն և Ուխտեր 71

Պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Փրկչի Եկեղեցին

Ջոզեֆ Սմիթը քարոզում է

1831 թվականի ձմռանը Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մասին կեղծ տեղեկություններ պարունակող նամակներ բաժանվեցին Կիրթլենդի տարածքում: Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնում Փրկիչը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին շրջագայել ողջ տարածաշրջանով՝ ուղղելով կեղծիքները (տես հատվածներ 1–2)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մենք արձագանքենք, երբ մարդիկ քննադատում են մեր համոզմունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս պատասխանել Փրկչի եկեղեցու քննադատներին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի պատմական համատեքստը, կարող եք կիսվել հետևյալ պարբերությամբ կամ ամփոփել այն ձեր բառերով:

Կիրթլենդում 1831 թվականի ձմռանը Ջոզեֆ Սմիթի և Սրբերի հալածանքները կտրուկ մեծացան: Որոշ Սրբեր սկսեցին լքել Եկեղեցին, այդ թվում՝ Էզրա Բութը և Սայմոնդս Ռայդերը: Բութը սկսեց տպագրել նամակներ, որոնցում թիրախավորում էր Ջոզեֆին և փորձում էր տապալել Տիրոջ գործը (տես Պատմություն, 1838–1856 [Եկեղեցու ձեռագիր պատմությունը], հատոր A-1, 153–54, josephsmithpapers.org)։ Ջոզեֆը Տիրոջից խորհուրդ խնդրեց և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 71 բաժինը։

  • Դուք ինչպե՞ս կարձագանքեիք Փրկչի Եկեղեցու և Ջոզեֆ Սմիթի վրա հարձակումներին:

    Առաջարկեք ուսանողներին կիսվել օրինակներով, երբ նրանք ականատես են եղել Եկեղեցու կամ ավետարանի քննադատությանը: Խնդրեք ուսանողներին խորհել, թե իրենց կարծիքով, Փրկիչն ինչպես է ցանկանում, որ իրենք արձագանքեն, երբ մարդիկ անբարյացակամ են վերաբերվում իրենց համոզմունքներին: Սկսեք կարճ քննարկում, որի ընթացքում ուսանողները կպատասխանեն հետևյալ հարցերին:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է լավագույն եղանակը՝ կարգավորելու այն իրավիճակները, երբ ուրիշները քննադատում են մեր համոզմունքները կամ տարածում են Փրկչի Եկեղեցու մասին կեղծ տեղեկություններ:

  • Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է ավելի լավ անտեսել քննադատությունը։

Խորհեք, թե որքան վստահ եք ձեզ զգում, երբ գիտեք թե ինչպես Հիսուսը կցանկանար, որ դուք արձագանքեիք: Ուսումնասիրելիս փնտրեք տարբեր եղանակներ, որոնցով Փրկիչն ուսուցանում է մեզ, թե ինչպես արձագանքել:

Փրկիչն ուսուցանում է մեզ խոսել Իր ավետարանի մասին և կիսվել Իր ավետարանով

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․1–3 հատվածները և փնտրեք, թե Փրկիչն ինչպես էր ուզում, որ Ջոզեֆն ու Սիդնին արձագանքեն Եկեղեցու մասին այդ ժամանակ տարածված կեղծիքներին:

  • Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:

  • Համաձայն հատված 1-ի, ի՞նչ էր տվել Փրկիչը՝ Ջոզեֆին և Սիդնիին օգնելու համար, որպեսզի նրանք իմանային, թե ինչպես արձագանքել:

  • Փրկիչն ինչպե՞ս է խորհուրդ տալիս մեզ մեր ժամանակներում։

    Օգնեք ուսանողներին բացահայտել այն ճշմարտությունը, որը Փրկիչը կուսուցանի մեզ սուրբ գրությունների և Հոգու միջոցով, թե ինչպես արձագանքել նրանց, ովքեր քննադատում են Իր Եկեղեցին։

  • Ձեր կարծիքով, սուրբ գրությունների օգտագործումն ու Հոգու հուշումներին հետևելը ինչո՞ւ են լավագույն եղանակները քննադատությանն արձագանքելու համար:

  • Հոգու ազդեցությունն ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք արձագանքում քննադատությանը:

Առաջարկեք ուսանողներից մեկին գրատախտակի վերևի մասում գրել «Արձագանքել Փրկչի ձևով»: Կարող եք նաև հանձնարարել դասարանին գրել այս վերնագիրը իրենց ուսումնական օրագրերի էջում: Ուսանողները կարող են սկսել ցանկը՝ այս վերնագրի տակ գրելով «օգտագործել սուրբ գրությունները» և «հետևել Հոգուն»: Օգտագործելով իրենց կազմած ցանկը՝ ուսանողները հնարավորություն կունենան գործնականում արձագանքել իրավիճակներին Փրկչի ձևով:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը օգտագործել է կրակոտ նետերի սուրբգրային խորհրդանիշը, որպեսզի նկարագրի ուրիշների կողմից մեր համոզմունքների քննադատությունը: Այս խոսքերն ուսմնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք ավելացնել «Արձագանքել Փրկչի ձևով» ցանկին:

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վահանով մենք դառնում ենք խաղաղարար՝ հանգցնելով … հակառակորդի բոլոր կրակոտ նետերը [տես Եփեսացիս 6․16, Վարդապետություն և Ուխտեր 3.8]։ …

Ինչպե՞ս է խաղաղարարը հանդարտեցնում և հանգցնում կրակոտ նետերը։ Անշուշտ, պետք չէ, որ չեզոք դիրք ընդունենք նրանց առաջ, ովքեր նվաստացնում են մեզ: Այլ պետք է վստահ լինենք մեր հավատքում, համարձակ ասենք մեր համոզմունքները, բայց միշտ առանց զայրույթի կամ չարության։ …

Խաղաղարարները պասիվ չեն. նրանք համոզիչ են՝ Փրկիչի ձևով:

Ի՞նչն է մեզ ներքին ուժ տալիս՝ հանգցնելու կրակոտ նետերը, որոնք ուղղված են դեպի մեր սիրելի ճշմարտությունները: Ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ մեր հավատքից։ (Նիլ Լ. Անդերսեն, «Հետևել Հիսուսին՝ լինելով խաղաղարար», Լիահոնա, մայիս 2022, 17–18)։

Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչ կավելացնեն ցուցակին՝ երեց Անդերսենի խոսքերը վերանայելուց հետո: Կարող եք տալ նմանատիպ հարց․

  • Ինչպե՞ս կարող եք խաղաղարար լինել, երբ պատասխանում եք մարդկանց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71.4–7 հատվածները և փնտրեք, թե ինչ է Տերն ուսուցանել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին այդ որոշակի իրավիճակում՝ հրապարակվող կեղծ տեղեկատվությանը պատասխանելու վերաբերյալ:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ի՞նչ կապ եք տեսնում այս հատվածներում Փրկչի խորհրդի և երեց Անդերսենի ուսմունքների միջև:

դասընթացի պատկերակ Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը. Հետևյալ վարժությունը հնարավորություն է տալիս շեշտելու Հիսուս Քրիստոսի օրինակը: Սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը»՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ձեռնարկում։ Կարող եք գործնականում կիրառել «Օգնեք ուսանողներին իրենց սովորածը կապել այն բանի հետ, թե ինչպես է Քրիստոսը հանդիսանում այդ սկզբունքի մարմնավորումը» հմտությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել քրիստոսանման մի քանի պատասխան, որոնք կօգնեն նրանց պաշտպանել իրենց համոզմունքները, կարող եք դասարանը բաժանել խմբերի՝ հետևյալ վարժությունը կատարելու համար:

Խրախուսեք ուսանողներին օգտագործել սուրբ գրությունները՝ գտնելու օրինակներ կամ ուսմունքներ, որոնք ցույց են տալիս, որ Փրկիչը և Նրա աշակերտները տարբեր եղանակներով են արձագանքում քննադատությանը: Եթե ուսանողները լրացուցիչ ուղղորդման կարիք ունենան, կարող եք ցուցադրել Փրկչի փորձառությունները և ուսմունքները նկարագրող հետևյալ հատվածներից մի քանիսը, որպեսզի նրանք ուսումնասիրեն։

Առաջարկեք ուսանողներին խմբի հետ քննարկել իրենց գտածը, այնուհետև ընտրել քննարկման ղեկավար, որը տեղեկություններով կկիսվի դասարանի հետ:

Առաջարկեք խմբի ղեկավարներին կիսվել դասարանի հետ իրենց քննարկածով և ավելացնել գրատախտակին գրված պատշաճ պատասխանների ցանկին: Հիշեցրեք ուսանողներին, որ կան դեպքեր, երբ Հոգին կարող է հուշել մեզ, որ լռենք, այլ ոչ թե բացահայտ ուղղենք ասվածը:

Կիրառեք արձագանքը Փրկչի ձևով

Որպեսզի օգնեք ուսանողներին ցույց տալ այսօր ուսումնասիրված սկզբունքի իրենց ըմբռնումը, կարող եք տրամադրել կամ ցուցադրել հետևյալ սցենարները: Երբ ուսանողները քննարկեն տարբեր եղանակներ, որոնցով մենք կարող ենք արձագանքել, խրախուսեք նրանց փնտրել գաղափարներ ավելի վաղ իրենց ստեղծված ցանկում: Օգնեք նրանց հասկանալ, որ կարող են լինել յուրաքանչյուր իրավիճակին արձագանքելու մի քանի ճիշտ եղանակներ: Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե ինչ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք անենք կամ ասենք, երբ այդ իրավիճակներն առաջանում են:

Դուք կարող եք մշակել տարբեր իրավիճակներ, որոնք կհամապատասխանեն ձեր դասարանի կարիքներին կամ կարող եք մանրամասներ ավելացնել ստորև ներկայացված սցենարներին՝ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու համար: Կարող եք նաև հանձնարարել, որ ուսանողները ստեղծեն սեփական սցենարները՝ հիմնվելով իրենց անձնական փորձի վրա: Կարող է տեղին լինել առաջարկել ուսանողներին կիսվել անցյալում ունեցած իրենց փորձառություններով:

Կիսվեք մի քանի տարբեր եղանակներով, որոնցով կարող եք արձագանքել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրին քրիստոսանման ձևով.

  • Դուք տեղադրում եք տաճարի նկարը սոցիալական ցանցում, և ինչ-որ մեկը պատասխանում է՝ քննադատելով Եկեղեցուն այն բանի համար, որ տաճար մտնելու համար բարձր չափանիշներ են սահմանված:

  • Ընտանեկան հավաքույթի ժամանակ ձեր հորեղբայրը չար խոսքեր է ասում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

  • Ձեր ընկերը պնդում է, որ հիմարություն է հավատալ Աստծուն, որի գոյությունը չես կարող ապացուցել:

  • Ինչ-որ մեկը ձեր աշխատավայրում ասում է ձեր գործընկերներին, որ Վերջին Օրերի Սրբերը քրիստոնյաներ չեն:

Փրկչի ուրույն ժամանակին

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հնազանդ էին իրենց ստացած հայտնությանը: Նրանք շրջագայեցին ողջ տարածքով՝ քարոզելով Փրկչի ավետարանը և ուղղելով տարածված կեղծիքները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․8–11 հատվածները և փնտրեք այն հավաստիացումը, որ Փրկիչը տալիս է բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Իր Եկեղեցին և Իր ավետարանը։

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա աշխատանքի մասին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ոչ մի ձայն կամ զենք չի բարգավաճի մեր դեմ (տես հատվածներ 9–10

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ նույնիսկ եթե իրենք կատարյալ պատասխան չունենան տալու ինչ-որ մեկին, Փրկիչը թույլ չի տա, որ Իր Եկեղեցու թշնամիները հավերժ բարգավաճեն: Փրկիչը խոստանում է, որ քննադատները «պիտի կործանվ[են Ինձ] հարմար ժամանակ» (հատված 10

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ կարգավորել այնպիսի իրավիճակները, երբ ձեր ծանոթը քննադատում է Եկեղեցին կամ Փրկչի ուսմունքները:

Կարող եք ավարտել դասը՝ խրախուսելով ուսանողներին հետևել Փրկչի խորհրդին, երբ իրենք բախվում են իրավիճակների, երբ մարդիկ քննադատում են Եկեղեցին և ավետարանը: Դուք կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն զորության մասին, որը տրվում է նրանց, ովքեր պաշտպանում են իրենց համոզմունքներն այնպես, ինչպես Փրկիչը կպաշտպաներ: