Դաս 180. Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով. Ինքնապահովման զարգացումն օրհնում է մեզ աշխարհիկ և հոգևոր առումներով
«Դաս 180. Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով. Ինքնապահովման զարգացումն օրհնում է մեզ աշխարհիկ և հոգևոր առումներով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 180. Զարգացրեք ինքնապահովում
Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով
Ինքնապահովման զարգացումն օրհնում է մեզ աշխարհիկ և հոգևոր առումներով
Փրկիչը հայտարարել է. «Իմ նպատակն է ապահովել իմ սրբերին: … Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով» (Վարդապետություն և Ուխտեր 104.15–16): Հիսուս Քրիստոսն օգնում է Իր Սրբերին զարգացնել ինքնապահովումը, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց և սովորեն օրհնել ուրիշներին, ինչպես Ինքն է օրհնում: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Տիրոջ ձևով ինքնապահովումը զարգացնելու անհրաժեշտությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինքնապահովում
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) բացատրել է ինքներս մեզ ապահովել սովորելու կարևորությունը.
Կա մի հին ասացվածք, որ եթե դուք մարդուն ձուկ տաք, նա ուտելիք կունենա մի օրվա համար: Բայց եթե դուք նրան սովորեցնեք ձուկ բռնել, նա ուտելիք կունենա իր մնացած ողջ կյանքի համար: (Գորդոն Բ․ Հինքլի, «The Perpetual Education Fund,» Ensign, մայիս 2001, 52)
Առաջին Նախագահությունն ինքնապահովման մասին ուսուցանել է հետևյալը.
Տերը հայտարարել է. «Եվ իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» [Վարդապետություն և Ուխտեր 104.15]: Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա աշխարհիկ օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար՝ ապահովելու մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները: …
Համոզված եղեք, որ դուք մեր Երկնային Հոր զավակներն եք: Նա սիրում է ձեզ և երբեք ձեզ չի թողնի: Նա ճանաչում է ձեզ և պատրաստ է ձեզ տալու ինքնապահովման հոգևոր և աշխարհիկ օրհնություններ: (Առաջին Նախագահության Ինքնապահովման իմ հիմքը ուղերձը [2016], 3)
Ի՞նչ սովորեցիք ինքնապահովման մասին այս ուղերձից:
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ ինքնապահովումն անհրաժեշտ է զարգացնել երիտասարդ տարիներին:
Եթե որևէ մեկն իրեն ճնշված է զգում ինքնապահով դառնալու մտքից, ի՞նչ կարող եք հիշեցնել նրան Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է հույս տալ նրան:
Պատասխանեք հետևյալ հարցերին՝ հիմնվելով այս թեմաներից մեկի վրա՝ կրթություն, առողջություն, աշխատանք, ֆինանսներ կամ հոգևոր ուժ.
Ինչպե՞ս կնկարագրեք այն մարդուն, որն ինքնապահովված է այդ ոլորտում:
Ինչպե՞ս կարող են դեռահասները սկսել զարգացնել իրենց ինքնապահովումն այդ ոլորտում: Ինչպե՞ս կարող են նրանք հրավիրել Տիրոջը օգնելու իրենց:
Ի՞նչ առավելություններ ենք ստանում, երբ սովորում ենք ավելի շատ ինքնուրույն գործել այդ ոլորտում։
Ինքնապահովում Տիրոջ ձևով
Փրկիչը զարգացրել է շնորհը՝ շնորհի հետևից
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93․11–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հովհաննես Մկրտիչը Փրկչի զարգացման մասին: (Հովհաննես Մկրտչի հիշատակարանի մի մասը բացահայտվել է Ջոզեֆ Սմիթին և նկարագրվել բաժին 93-ում։)
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում այն, որ Փրկիչը «շնորհից շնորհ է անցել» (հատված 13)։
Ինչպե՞ս կարող է Փրկչի՝ շնորհից շնորհ անցնելու օրինակն օգնել ձեզ հոգևոր և աշխարհիկ ինքնապահովում զարգացնելու ձեր ջանքերում:
Զարգացրեք ինքնապահովումը ձեր կյանքում
Որքանո՞վ եմ վստահ իմ կյանքի տարբեր ոլորտներում ինքնապահովման զարգացման գործում:
Ինչո՞ւ է օգտակար այս ոլորտներում զարգացնել ինքնապահովման կարողությունը:
Ինչպե՞ս կարող եմ ներգրավել Տիրոջը, որպեսզի իմ կյանքում ինքնապահովման ավելի մեծ զարգացում ունենամ: