Սեմինարիա
Դաս 181. Հավատք առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար. Հաղթահարենք խոչընդոտները Տիրոջ միջոցով


«Դաս 181. Հավատք առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար. Հաղթահարենք խոչընդոտները Տիրոջ միջոցով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հավատք առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 181. Զարգացրեք ինքնապահովում

Հավատք առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար

Հաղթահարենք խոչընդոտները Տիրոջ միջոցով

երիտասարդներ՝ Փրկչի նկարով

Ի լրումն նրա, որ Փրկիչը մեզ օրհնում է՝ ներելով և մեղքից բժշկելով, Նա կարող է մեզ օրհնել տարբեր իրավիճակներում, օրինակ՝ դպրոցում, աշխատանքում կամ մարդկանց հետ մեր հարաբերություններիում: Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք խնդրում ենք Նրան օգնել մեզ դառնալ ավելի ինքնապահով մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Շարժեք սարերը

Կարող եք գրատախտակին սար նկարել և առաջարկել ուսանողներին նկարել նմանատիպ մի սար իրենց ուսումնական օրագրերում՝ մոտավորապես զբաղեցնելով մի էջի վերին կեսը: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ այդ սարը կանգնած է իրենց և հոգևոր ու նյութական ինքնապահովում զարգացնելու միջև: (Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու, թե ինչ է նշանակում ինքնապահովում, բացատրեք, որ այն ներառում է, ի թիվս այլ բաների, հոգևոր ուժ ձեռք բերելը, կրթություն ստանալը և սեփական կարիքները հոգալու համար բավարար գումար վաստակելը:)

Սարի ներսում խնդրեք նրանց գրել այն խոչընդոտները, որոնց իրենք բախվում են և որոնք դժվարացնում են ինքնապահովման զարգացումն իրենց կյանքի տարբեր ոլորտներում։ (Օրինակները կարող են ներառել՝ աշխատատեղերի, կրթական հնարավորությունների բացակայությունը, առողջական խնդիրները կամ մերձավորների կողմից անհրաժեշտ աջակցության բացակայությունը:) Կամավորներին առաջարկեք գրատախտակին ձեր նկարած սարի վրա գրել այն խոչընդոտները, որոնց իրենք բախվում են։

  • Կյանքում հանդիպած խոչընդոտները ինչո՞ւ երբեմն կարող են սարերի նմանվել։

  • Ինչպիսի՞ տարբեր եղանակներով են մարդիկ արձագանքում այդ տեսակ դժվարություններին։

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք ծրագրում հաղթահարել ինքնապահովում ձեռք բերելը դժվարացնող իրենց խոչընդոտները: Առաջարկեք նրանց դասի ողջ ընթացքում աղոթքով փնտրել, թե ինչպես Փրկչից զորություն ստանալ՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնց իրենք բախվում են:

Հրավիրենք Փրկչի զորությունը մեր կյանք

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է հետևյալ խորհուրդը նրանց, ովքեր իրենց կյանքում բախվում են դժվարությունների։

16:22

Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ձեզ կոչ եմ անում … սկսել մեծացնել ձեր հավատքն այսօր: Ձեր հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսը կմեծացնի սարեր տեղաշարժելու ձեր ունակությունը, նույնիսկ, եթե ձեր անձնական դժվարություններն այնքան մեծ թվան, որքան Էվերեստ սարը։ …

Ձեր «սարերը» տարբեր կլինեն, սակայն յուրաքանչյուր դժվարությանն արձագանքելու համար պետք է մեծացնեք ձեր հավատքը։ (Ռասսել Մ. Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 102–3):

  • Ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ ուսուցանել է նախագահ Նելսոնը։

    Ուսանողները կարող են հանդես գալ տարբեր բովանդակային ամփոփումներով։ Կարևոր ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք մեծացնենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, Նա կմեծացնի դժվարությունները հաղթահարելու մեր կարողությունը։

  • Ինչպե՞ս կարող են նախագահ Նելսոնի այս ուսմունքները կիրառվել՝ մեր կյանքում ինքնապահովում ձեռք բերելու ջանքերում:

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը մի փոքր օգնության կարիք ունի՝ հավատալու համար, որ Հիսուս Քրիստոսն իսկապես կարող է օգնել լուծել իր կյանքում առկա խոչընդոտները: Գտեք վարդապետության սերտման հատված որևէ սուրբ գրքից, որը կարող է օգնել նրան զգալ Հիսուսի ցանկությունն ու զորությունը՝ օգնելու իրեն:

Ուսանողները կարող են գտնել վարդապետության սերտման հետևյալ հատվածները․

  • Առակաց 3․5–6․ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը … եւ նա կուղղէ քո ճանապարհները»։

  • Մատթեոս 11․28–30. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:

  • Հակոբոս 1.5–6․ «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն»։

  • 1 Նեփի 3․7․ «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»։

  • 2 Նեփի 28.30-ում. Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

  • Եթեր 12․27․ «Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

  • Վարդապետություն և Ուխտեր 6․36. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:

  • Ի՞նչ հատվածներ եք ընտրել: Ինչպե՞ս կարող են այդ հատվածներն օգնել ձեր ընկերոջը հասկանալ Փրկչի ցանկությունն ու զորությունը՝ օգնելու իրեն:

  • Անձնական ի՞նչ փորձառությամբ կարող եք կիսվել՝ օգնելու ձեր ընկերոջը իմանալ, որ Հիսուսը կամենում է և կարող է օգնել մեզ:

Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց օրագրի էջում նկարած սարի տակ ստեղծել երկու սյունակ: Մի սյունակի վերևում կարող են գրել «Իմ դերը ինքնապահովման զարգացման մեջ»: Մյուս սյունակի վերևում կարող են գրել «Ինչպես Փրկիչը կարող է օրհնել ինձ»:

Կարող եք ցուցադրել կամ բաժանել ստորև բերված գրառման օրինակները: Առաջարկեք ուսանողներին կարդալ այն՝ փնտրելով, թե ինչ կարող են ավելացնել երկու սյունակներում: Ուսանողները կարող են աշխատել անհատապես, զույգերով կամ փոքր խմբերով:

Նախագահող եպիսկոպոսության եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը բացատրել է, թե ինչպես են մեր ջանքերն ու հավատքն առ Տերը աշխատում միասին:

Երեց Վ. Քրիստոֆեր Վադել

Ժամանակների սկզբից ի վեր Տերն ապահովել է ուղղորդում` Իր ժողովրդին հոգևորապես և նյութապես օգնելով աղետների և փորձությունների դեմ, որոնք Նա գիտի, որ գալու են՝ որպես այս մահկանացու փորձառության մաս: Այս աղետները կարող են լինել անձնական կամ ընդհանուր բնույթի, բայց Տիրոջ առաջնորդությունը կապահովի պաշտպանություն և աջակցություն այն դեպքում, երբ մենք ականջ դնենք և գործենք Նրա խորհրդի համաձայն: …

Տերը չի ակնկալում, որ մենք անենք ավելին, քան մենք կարող ենք անել, բայց Նա ակնկալում է, որ անենք այն, ինչ կարող ենք անել՝ երբ ի վիճակի ենք դա անել: …

Լինել նյութապես պատրաստված և ինքնապահով, նշանակում է «հավատալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհով կարող ենք ապահովել հոգևոր և ֆիզիկական կյանքի բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են մեզ համար և մեր ընտանիքների համար»։ (Վ. Քրիստոֆեր Վադել, «Հաց կար», Լիահոնա, նոյեմբեր 2020, 42–43, 44)

Ուսանողներին բաժանեք երկու կամ երեք հոգանոց խմբերի և կատարեք հետևյալ վարժությունը և քննարկումը: Ուսանողները կարող են նշել հետևյալ օրինակները․ Ջոզեֆ Սմիթը, որը պատասխանների կարիք ուներ՝ ավելի շատ հոգևոր ուժ ձեռք բերելու համար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–20) և Ջարեդի եղբայրը, որը պետք է հոգար իր ընտանիքի նյութական կարիքները՝ ավետյաց երկիր ուղևորվելիս (տես Եթեր 2.183․6

Սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից նշեք մի մարդու պատմություն, որը գործադրել է և սեփական ջանքերը, և հավատքն առ Հիսուս Քրիստոս՝ հաղթահարելու իր առաջընթացի խոչընդոտները:

  • Ի՞նչ խոչընդոտի են բախվել նրանք։

  • Անձնական ի՞նչ ջանքեր են գործադրել այդ խոչընդոտը հաղթահարելու համար։

  • Տերն ինչպե՞ս է օգնել նրանց՝ իրենց հավատքի համար։

    Երբ ուսանողներն ավարտեն խմբերում քննարկումը, յուրաքանչյուր խմբի անդամներից մեկին առաջարկեք գրատախտակին գրել սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից այն մարդու անունը, որը նրանք պատկերացնում են լեռան գագաթին:

    Դասարանով քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ սովորեցիք այդ մարդկանցից, որ կարող եք կիրառել ձեր սեփական ջանքերում՝ Փրկչի օգնությամբ ինքնապահովում զարգացնելու համար:

Ինչպե՞ս կարող է դա գործել առօրյա կյանքում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են գործնական գործողություններ ձեռնարկել՝ վստահելով Երկնային Հորը և Փրկչին, որոնք կօրհնեն իրենց ջանքերը: Կարող եք առաջարկել ուսանողներին ընտրել հետևյալ սցենարներից մեկը և մտածել, թե ինչպես կարող է մարդը հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս, երբ աշխատում է ավելի ինքնապահով դառնալ:

  1. Երիտասարդ տղան ցանկանում է միսիա ծառայել և կրթություն ստանալ, բայց չունի բավարար գումար դրանցից որևէ մեկը անելու համար:

  2. Երիտասարդ աղջիկն ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով նրան հասանելի չեն շատ աշխատանքներ, որ հասանելի են ուրիշներին:

  3. Երիտասարդը անհանգստության ծանր զգացում ունի: Սոցիալական իրավիճակները, այդ թվում՝ դպրոցում և աշխատավայրում շատ խնդրահարույց են նրա համար:

  4. Երիտասարդ աղջիկը ցանկանում է հաջողակ լինել դպրոցում, բայց չի կարողանում սովորել այնպես, ինչպես իր դասընկերներից շատերը: Հետևաբար, նա անհանգստանում է, որ չի ընդունվի այն համալսարանը, որտեղ ցանկանում է սովորել:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այս սցենարները, կարող եք օգտագործել նմանատիպ հարցեր․

  • Ի՞նչ գործողություններ կարող է ձեռնարկել այս մարդը, որպեսզի արձագանքի իր խնդրին այնպես, որ հնարավորություն տա Տիրոջն օգնել իրեն:

  • Ի՞նչ կարող է նա անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու համար:

  • Ո՞ւմ հետ կարող է խորհրդակցել։ Դա ինչպե՞ս կարող է հրավիրել Տիրոջ օգնությունը:

Եթե վերջին հարցին պատասխանելու համար ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք հուշել, որ սցենարների մարդիկ կարող են խորհրդակցել ծնողների, ղեկավարների և մասնագետների հետ: Բացի այդ, նրանք կարող են աղոթքի միջոցով խորհրդակցել Երկնային Հոր հետ այն մասին, թե ինչպես լավագույն կերպով արձագանքեն իրենց իրավիճակին:

Կիրառեք ձեր կյանքում

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու ընտրությունն ինչպես կարող է ազդել իրենց ներկա և ապագա հանգամանքների վրա: Կարող եք ուսանողներին առաջարկել խորհել ստորև ներկայացվող հարցերի շուրջ և պատասխանները գրել իրենց օրագրերում.

  • Ձեր կյանքի ո՞ր ոլորտում կցանկանայիք ավելի ինքնապահով դառնալ։

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հաղթահարեք խոչընդոտները, որոնց կարող եք բախվել:

  • Ինչպե՞ս կարող եք գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս, երբ փնտրում եք ձեզ անհրաժեշտ օգնությունը: