Սեմինարիա
Դաս 182․ Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները. Ձգտեք զարգացնել ֆինանսական ինքնապահովում


«Դաս 182․ Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները. Ձգտեք զարգացնել ֆինանսական ինքնապահովում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 182. Զարգացնել ինքնապաhովում

Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները

Ձգտեք զարգացնել ֆինանսական ինքնապահովում

մարդը հաշվում է մանրադրամը

Երիտասարդներն ունեն ապագայի բազմաթիվ հնարավորություններ, որոնք կապված են ֆինանսական պարտականությունների հետ, օրինակ՝ միսիա ծառայելը, կրթություն ստանալը կամ ընտանիք կազմելը: Նայելով Հիսուս Քրիստոսին և հետևելով ֆինանսների խելամիտ կառավարման սկզբունքներին՝ նրանք հրավիրում են Աստծո օրհնությունը՝ իրենց կարիքներն ապահովելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 104.15)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես հավատք գործադրել առ Աստված՝ զարգացնելով ֆինանսական ինքնապահովում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նայել դեպի ապագա

Առաջարկեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով կիսվել այն հիմնական նպատակներով, որ իրենք կարող են ունենալ առաջիկա 10 կամ 15 տարվա ընթացքում: Օրինակ՝ նրանք կարող են կիսվել, թե արդյոք նախատեսում են միսիա ծառայել, որտեղ կցանկանային շարունակել իրենց կրթությունը կամ ինչ ցանկություններ ունեն ամուսնության և ընտանիքի հետ կապված: Երբ ուսանողները կիսվեն, դասարանով քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ձեր նպատակներից ո՞րն է պահանջում ֆինանսական նախապատրաստություն:

  • Ձեր կարծիքով, ե՞րբ է լավագույն ժամանակը ձեր ապագայի համար ֆինանսական պլաններ կազմելու համար: Ինչո՞ւ։

    Կարող եք պատրաստվել՝ համառոտ ներկայացնելու միսիա ծառայելու, կրթություն ստանալու կամ ձեր տարածաշրջանում ապրելու ընդհանուր ծախսերը։ (Հիշեք, որ այս դասի նպատակը ոչ թե նախահաշվարկ կատարելն է, թե որքան արժե այս կամ այն նպատակի իրագործումը, այլ օգնելն է ուսանողներին՝ հավատարմորեն նայել դեպի Հիսուս Քրիստոսը և ծանոթ լինել ֆինանսական տնտեսվարման հիմնական սկզբունքներին:)

    Ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում պատասխանել ստորև ներկայացվող հարցին.

  • Որքանո՞վ եք վստահ ձեր ֆինանսական ապագայի վերաբերյալ։ Ինչո՞ւ։

Այս դասի ողջ ընթացքում աղոթքով փնտրեք Երկնային Հոր օգնությունը՝ հասկանալու այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ խելամտորեն կառավարել ձեր ֆինանսները ներկայումս և ապագայում:

Խոստումներ Տիրոջից

1834 թվականին Եկեղեցին ֆինանսական դժվարություններ ուներ՝ մասամբ Կիրթլենդի տաճարի կառուցման և այլ արդար ջանքերի պատճառով: Տերը նրանց խորհուրդ տվեց, որը կարող է կիրառվել նաև մեզ համար, երբ մենք ֆինանսական պարտավորությունների առաջ ենք կանգնում՝ մեր արդար նպատակներին հասնելու համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․13–17, 78–79 հատվածները: Մտածեք, թե ինչպես են Տիրոջ ուսմունքներն առնչվում ձեր ֆինանսների հետ:

  • Ի՞նչ սովորեցիք, որը կարող է կիրառվել մեր ֆինանսական կարիքներն ապահովելու համար:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները կարող են օգնել մարդուն վստահել Տիրոջը՝ իր ֆինանսները տնօրինելիս:

    Ուսանողները կարող են կիսվել տարբեր մտքերով, ներառյալ հետևյալ ճշմարտությունը. Տերը կապահովի մեր կարիքները, եթե մենք հավատարմորեն հետևենք Նրա խորհրդին:

  • Ինչո՞ւ է այս ճշմարտությունը քաջալերող, երբ փորձում եք ֆինանսապես պատրաստվել ձեր ապագային:

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը չի խոստանում, որ դուք չեք ունենա ֆինանսական կամ այլ դժվարություններ: Սակայն, Տերը գիտի, թե դուք ինչի կարիք ունենք. երբ մենք հավատարիմ լինենք, Նա կապահովի մեզ՝ համաձայն Իր կամքի և Իր ժամանակի:

Տիրոջ ֆինանսական սկզբունքները

Բացատրեք, որ սուրբ գրությունների և Իր Եկեղեցու ղեկավարների միջոցով Տերը խորհուրդ է տվել մեզ, որպեսզի օգնի խելամիտ օգտագործել մեր երկրային օրհնությունները, այդ թվում՝ մեր ֆինանսները։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ խորհուրդը, կարող եք առաջարկել նրանց ուսումնասիրության համար ընտրել ստորև նշված հատվածներից մեկը: Երբ նրանք ավարտեն, տարբեր հատվածներ ուսումնասիրած ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով:

Կարդացեք հետևյալ հատվածները և նշեք այն սկզբունքները, որոնք Տերն ուսուցանում է և որոնք կարող են օգնել դեռահասներին պատրաստվել իրենց ֆինանսական ապագային:

Երբ ուսանողներն ավարտեն միմյանց հետ կիսվելը, կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Այս սուրբ գրությունների սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դրսևորել հավատք առ Հիսուս Քրիստոս, երբ դուք պատրաստվում եք ապահովել ձեր ֆինանսական կարիքները:

  • Ձեր կարծիքով, տասանորդ վճարելն ինչո՞ւ է մեր ֆինանսները կառավարելու կարևոր մաս հանդիսանում (տես Մաղաքիա 3․8–10):

  • Բացի տասանորդ վճարելուց, ի՞նչ եղանակներով մենք կարող ենք առաջնահերթություն տալ Աստծո արքայությունը փնտրելուն, այլ ոչ՝ հարստություն փնտրելուն:

  • Երիտասարդ տարիքում գումար խնայելու սովորություն ձևավորելն ինչպե՞ս կարող է օրհնել ձեզ ողջ կյանքում:

Ֆինանսական առաջնահերթություններ

Հետևյալ նկարները ներկայացնում են ֆինանսների հետ կապված իրադարձություններ կամ որոշումներ: Ուսանողներին հնարավորություն տալով ուսումնասիրել այս իրադարձությունների կամ որոշումների հաջորդականությունը՝ կարող եք օգնել նրանց որոշել իրենց առաջնահերթությունները՝ ֆինանսական որոշումներ կայացնելիս: Կարող եք տպել պատկերները, կտրել հինգ կատեգորիաներից յուրաքանչյուրը և պատահական կարգով փակցնել դրանք գրատախտակին: Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե իրենց կարծիքով ինչ հերթականությամբ պետք է դասավորված լինեն այդ կատեգորիաները: Մեկ այլ տարբերակ է տպել և կտրել այս նկարի օրինակները բավարար քանակով, որպեսզի ուսանողների փոքր խմբերում դասավորեն դրանք և միասին քննարկեն: Օգտակար կլինի նշել, որ թեև թվում է, թե ակնհայտ է, որ իրական կյանքում եկամուտ ստանալը պետք է առաջնային լինի, շատ մարդիկ պարտք են վերցնում և գումար ծախսում՝ նախքան եկամուտ ստանալը: Դա կոչվում է պարտք, և մենք պետք է ձգտենք խուսափել դրանից։

Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել այն ընդհանուր ծախսերը, որոնք իրենք ներկայումս ունեն կամ կարող են ունենալ ապագայում: Ուսանողներին կարող եք առաջարկել դասարանով կամ խմբերով ծախսերը դասակարգել ըստ առաջնահերթության՝ ամենակարևորից մինչև քիչ կարևորը՝ օգտագործելով այն սկզբունքները, որ իրենք նոր սովորեցին վերը նշված սուրբգրային վարժության ընթացքում:

անձնական ֆինանսներ ինքնապահովման համար նկար
  • Ինչպիսի՞ առաջնահերթությամբ կդասավորեք այս ֆինանսական իրադարձությունները կամ որոշումները: Ի՞նչ սովորեցիք սուրբ գրություններում պարունակվող Տիրոջ ուսմունքներից՝ ձեր պատասխանը կազմելու համար:

  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մեր ֆինանսական առաջնահերթությունները խախտելու արդյունքում:

  • Ի՞նչ կարող եք ասել այն մարդուն, որը կարծում է, որ իր ընթացիկ կեցության ծախսերը պետք է տասանորդ վճարելուց առաջնահերթ լինեն:

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Տերն օրհնել իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին, որոնք տասանորդի վճարումն այլ ծախսերից առաջնահերթ են համարել։ Որպես մեկ այլ օրինակ, դուք կարող եք կիսվել Յոթանասունից երեց Վալերի Վ. Քորդոնի փորձառությամբ, որը ներկայացված է իր՝ «Ավետարանի լեզուն» ելույթում, 6:10-7:40, հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

12:27

Ավետարանի լեզուն

Քննարկեք երեց Սթենլի Գ. Էլիսի՝ ստորև բերված խոսքերը:

Եթե օգտակար լինի, կարող եք ժամանակ հատկացնել՝ ուսանողներին ուսուցանելու, թե ինչպես վճարել տասանորդը և կատարել նվիրաբերություններ տասանորդի ձևաթղթով կամ առցանց՝ donations.ChurchofJesusChrist.org կայքում։

Յոթանասունից երեց Սթենլի Գ. Էլիսը հետևյալ հարցն է տվել տասանորդ վճարելու վերաբերյալ․

Երեց Սթենլի Գ. Էլիս

Արդյո՞ք մենք ունենք հավատք՝ վստահելու [Տիրոջ] խոստումներին տասանորդի հետ կապված՝ ընդունելով, որ մեր եկամտի 90 տոկոսով և Տիրոջ օգնությամբ մենք ավելին կստանանք, քան մեր վաստակած 100 տոկոսով։ (Ստենլի Ջ. Էլիս, «Արդյոք մենք վստահո՞ւմ ենք Նրան Որքան դժվար, այնքան լավ», Լիահոնա, նոյեմբեր 2017, 114)

Ուսանողներին այս դասի սկզբունքներով ապրող մարդկանց օրինակ ցույց տալու համար կիսվեք «Sedrick’s Journey» տեսանյութով (2:32), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Sedrick’s Journey

Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ մեր ֆինանսական ապագայի ապահովմանն օգնելու համար Տերը տրամադրել է եղանակներ, որոնք ներկայացված չեն այս դասում: Օրինակ, Նա կարող է ոգեշնչել մեզ գումար վաստակել կամ խնայել այլ եղանակներով: Երիտասարդները կարող են խոսել իրենց եպիսկոպոսի կամ ղեկավարների հետ՝ միսիայի համար ֆինանսական օգնության կամ բարձրագույն կրթություն ստանալու հասանելի եղանակների մասին:

Եզրափակում

Ուսանողներին կարող եք առաջարկել իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին կամ քննարկել դրանք դասընկերոջ հետ.

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն, ինչ դուք սովորեցիք ձեր ֆինանսները խելամիտ կառավարելու մասին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերն ուզում, որ դուք սովորեք այսօր:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով։ Կիսվեք ձեր վկայությամբ՝ Իր Սրբերին ապահովելու Տիրոջ ցանկության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 104․15)։ Խրախուսեք ուսանողներին նայել Աստծուն և ողջ կյանքի ընթացքում ներգրավել Նրան իրենց ֆինանսական որոշումներում: