Սեմինարիա
Զարգացրեք ինքնապահովում․ Ակնարկ


«Զարգացրեք ինքնապահովում․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Զարգացրեք ինքնապահովում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Զարգացրեք ինքնապահովում

Զարգացրեք ինքնապահովում

Ակնարկ

Փրկիչը հայտարարել է. «Իմ նպատակն է ապահովել իմ սրբերին: … Սակայն դա անպայման պետք է արվի իմ ուրույն ձևով» (Վարդապետություն և Ուխտեր 104.15–16): Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք խնդրում ենք Նրան օգնել մեզ դառնալ ավելի ինքնապահով մեր կյանքի բոլոր ոլորտներում: Հիսուս Քրիստոսն օգնում է Իր Սրբերին զարգացնել ինքնապահովում, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց և սովորեն օրհնել ուրիշներին, ինչպես Նա է անում:

Ժամանակացույցի առաջարկ․ ամենաարդյունավետ ժամանակացույցն այս դասերը ուսուցանելն է այն հաջորդականությամբ, որով դրանք տեղադրված են այս փաստաթղթում: Առաջին երկու դասերը ուսանողներին ծանոթացնում են ինքնապահովման սկզբունքներին, և այդ դասերը կօգնեն ուսանողներին ավելի լավ հասկանալ վերջին երկու դասը: «Զարգացրեք ինքնապահովում» առաջին երկու դասի ուսուցումը տարվա սկզբին կարող է նաև օգնել ուսանողներին հասկանալ այն սկզբունքները, որ նրանք կսովորեն «Կրթություն և աշխատանք» և «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն» դասերի ընթացքում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ ինքնապահովում զարգացնելու անհրաժեշտությունը Տիրոջ ձևով։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են սահմանել ինքնապահովում եզրույթը, նաև, թե Տերն ինչպես կարող է օգնել իրենց զարգացնել ինքնապահովում իրենց կյանքում:

  • Նկարներ ցուցադրման համար. ձկնային ուտեստ, ձկնորսական սարքեր, Հիսուսն աշխատում է Իր երիտասարդության տարիներին

  • Աշխատաթերթ․ «Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով»

Հավատք առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ինքնապահովում զարգացնելու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անհատապես աղոթել՝ խնդրելով Երկնային Հորը օգնել բացահայտել իրենց կյանքի այն ոլորտը, որտեղ իրենք կարող են դառնալ ավելի ինքնապահով։

  • Տեսանյութ․ «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» (16:22, դիտել 5:24-6:08)

  • Նյութ ցուցադրման համար․ Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելի ելույթը

Խելամիտ կառավարեք ֆինանսական միջոցները

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես հավատք գործադրել առ Աստված՝ զարգացնելով ֆինանսական ինքնապահովում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գրել այն կարևոր բաները, որ իրենք հույս ունեն իրականացնել ապագայում, և որոնք ֆինանսական միջոցներ են պահանջում։ Առաջարկեք նրանց խորհել այդ բաներին ֆինանսապես պատրաստ լինելու իրենց ծրագրի շուրջ կամ իրենց ֆինանսական պատրաստվածության վերաբերյալ հարցերի շուրջ:

  • Տեղեկություններ ուսանողների համար․ միսիա ծառայելու և ավագ դպրոցից հետո կրթություն ստանալու ընդհանուր ծախսերը, ինչպես նաև ձեր տարածքում կեցության հիմնական ծախսերը

  • Նյութեր․ ֆինանսական հաջորդականության սկզբունքները ցուցադրող գրաֆիկի օրինակներ

  • Տեսանյութեր․ «Ավետարանի լեզուն» (12:27, դիտել 6:10-7:40), «Sedrick’s Journey» (2:32)

Ինքնապահովումը հնարավորություն է տալիս մեզ ավելի լավ հոգ տանել ուրիշների մասին

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինքնապահով լինելն ինչպես է իրենց հնարավորություն տալիս ավելի լավ հետևել ուրիշներին օգնելու Փրկչի օրինակին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչո՞ւ է հետևյալ արտահայտությունը ճշմարիտ՝ թե նյութական, թե հոգևոր առումով. «Դուք չեք կարող բարձրացնել մեկ ուրիշին, մինչև որ կանգնած չլինեք ավելի բարձր տեղում, քան նա է» (Հարոլդ Բ․ Լի «Կանգնեք սուրբ տեղերում», Ensign, հուլիս 1973, 123)։

  • Նյութեր․ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի ելույթի օրինակները՝ փոքր խմբերում քննարկելու համար

  • Աշխատաթերթ․ «Ինքնապահովման օրինակներ Եկեղեցու պատմությունից»

  • Տեսանյութեր․ «Strengthen Thy Brethren» (3:50), «On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson» (1:00:10, դիտել 19:54-24:18)