Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Հիսուս Քրիստոսը և հավիտենական ավետարանը ուսուցչի ձեռնարկի նախաբան


Հիսուս Քրիստոսը և հավիտենական ավետարանը ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 250)

Ի՞նչ է ակնկալվում կրոնի ուսուցչից:

Ուսուցանելուն պատրաստվելիս կարևոր է հասկանալ Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտի նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքները և մյուսներին իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], x):

Դուք կարող եք այս նպատակին հասնել ապրելով ավետարանով, ձեր ուսանողներին ավետարանն արդյունավետ ուսուցանելով և պատշաճ կերպով մատուցելով դասը կամ ծրագիրը: Այսպես պատրաստվելով և ուսուցանելով ավետարանը, դուք կարժանանաք Սուրբ Հոգու ներգործությանը:

Դուք հնարավորություն կունենաք օգնելու ուսանողներին սովորել Հոգով, որպեսզի կարողանան ամրացնել իրենց հավատքն ու խորացնել իրենց դարձը: Կարող եք օգնել ուսանողներին ձեռք բերել այդ ամենը՝ օգնելով նրանց բացահայտել, հասկանալ, զգալ ճշմարտությունը և դրա կարևորությունը, և պատրաստվել կիրառելու Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր վարդապետություններն ու սկզբունքները:

Ավետարանի ուսուցանում և ուսանում ձեռնարկը կարևոր աղբյուր է ուսուցանման գործընթացը հասկանալու և հաջողությամբ դասավանդելու համար: Հաճախակի անդրադարձեք այս դասագրքին:

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Հիսուս Քրիստոսը և հավիտենական ավետարանը (Կրոն 250) դասընթացն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի հավերժական ծառայությունը, կենտրոնանալով Նրա աստվածային դերերի վրա՝ Իր նախամահկանացու, մահկանացու և հետմահկանացու կյանքում: Այս դասընթացի համար որպես ոգեշնչված աղբյուրներ են օգտագործվում՝ կանոնիկ աշխատությունները, ժամանակակից մարգարեների խոսքերը և «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» վերնագրով փաստաթուղթը (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2-3): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը շեշտել է Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունն ուսումնասիրելու կարևորությունը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ես մեծապես խրախուսում եմ ձեզ ստեղծել անձնական ուսումնասիրության ծրագիր ավելի լավ հասկանալու և գնահատելու որպես մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի աստվածային կոչման կատարյալ իրականացման անզուգական, հավերժական, անսահման հետևանքները: Սուրբ գրությունների անձնական խորը ուսումնասիրությունը և դրանց հետ մասին խորհելը, սրտաբուխ աղոթքը կամրացնեն Նրա անգին Քավության ձեր հասկացողությունը և գնահատումը» («Ապրում է Նա, փառք Իր անվան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 77):

Ուսանողները, հասկանալով և գնահատելով իրենց կյանքում Փրկչի աստվածային կոչման կարևորությունը և Նրա թողած ազդեցությունը, կամրանան կյանքի դժվարությունների դեմ և ավելի լավ պատրաստված կլինեն քննարկելու Փրկչի աստվածային դերերը փրկության ծրագրում, որի անբաժան մասն է իրենց իսկ անձնական կյանքը:

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից:

Ուսանողները պետք է կարդան յուրաքանչյուր դասի Ուսանողի ընթերցարան բաժնում տրված սուրբ գրությունների հատվածները և մարգարեների ելույթները: Ուսանողները պետք է նաև բավարարեն հաճախելիության պահանջները և բանիմացություն ցուցաբերեն ուսումնական նյութի վերաբերյալ:

Ինչպե՞ս են դասերը կառուցված այս ձեռնարկում:

Այս դասընթացը նախատեսված է մեկ կիսամյակի համար, և բաղկացած է 28 դասից՝ գրված 50-րոպեանոց դասաժամի համար: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասաժամին ուսուցանեք մեկ դաս: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը մեկ անգամ 90-100 րոպեով, յուրաքանչյուր դասաժամի համար միացրեք և ուսուցանեք երկու դաս: Յուրաքանչյուր դասը բաղկացած է չորս բաժնից.

  • Նախաբան

  • Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ուսուցանման առաջարկներ

  • Ուսանողի ընթերցարան

Նախաբան

Այս բաժինը հակիրճ ներկայացնում է դասի թեման և նպատակը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Այս բաժինը առաջարկում է օժանդակ նյութեր, օրինակ՝ մեր օրերի մարգարեների ուղերձները, որոնք կօգնեն ձեզ ավելի խորը հասկանալ դասի ծրագրում ընդգրկված վարդապետությունները, սկզբունքները և ավետարանի ճշմարտությունները:

Ուսուցանման առաջարկներ

Ուսուցանման առաջարկներ բաժնում տրված են նյութեր, որոնք կօգնեն ձեզ իմանալ՝ ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել (տես նաև բաժիններ՝ 4.3.3 և 4.3.4, Ավետարանի ուսուցանում և ուսանում ձեռնարկ): Առաջարկվող ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել սրբազան ճշմարտությունները: Կարող եք օգտագործել մի քանի կամ բոլոր առաջարկությունները՝ դրանք համապատասխանեցնելով ուսուցանման ձեր անհատական ոճին և բավարարելով ձեր ուսանողների կարիքներն ու պայմանները: Ուսումնական նյութերը հարմարեցնելու համար հետևեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է մատուցենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այս ճկունության մասին, երբեմն գայթակղվում ենք սկսել հարմարեցնելուց և ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն նախ ընդունելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է ամուր հիմքի վրա կանգնելու համար» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion Satellite Broadcast, Aug. 7, 2012]; si.lds.org):

Ուսուցանման առաջարկություններ մասը պարունակում է թավ տառերով տպված առնվազն մեկ վարդապետություն կամ սկզբունք: Երբ ուսանողները բացահայտում են վարդապետություններն ու սկզբունքները և կիսվում իրենց սովորածով, նրանց խոսքը միգուցե տարբերվի ձեռնարկում տրված ձևակերպումից: Նման դեպքերում, ուշադիր եղեք, որ նրանց պատասխանները սխալ չհամարեք: Սակայն, եթե արտահայտված միտքը կարող էր ավելի ճշգրիտ լինել, զգուշորեն օգնեք պարզաբանել այն:

Որպեսզի օգնեք ուսանողներին ողջ կյանքի ընթացքում մնալ սուրբ գրությունների ուսումնասիրողներ, սովորեցրեք նրանց օգտվել Վերջին Օրերի Սրբերի սուրբ գրությունների հրատարակություններում առկա ուսումնական օժանդակ նյութերից: Առիթը բաց մի թողեք դասարանում օգնելու ուսանողներին զարգացնել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները և եղանակները (տես Gospel Teaching and Learning, 20–23): Այդպիսով, ուսանողները կխորացնեն իրենց սերը սուրբ գրությունների հանդեպ, հնարավորություն կունենան գտնել իրենց հարցերի պատասխանները և սովորել առաջնորդվել Սուրբ Հոգու զորությամբ:

Ուսանողի ընթերցարան

Այս մասում թվարկվում են սուրբ գրությունների այն հատվածները և Եկեղեցու գերագույն իշխանավորների այն ելույթները, որոնք կխորացնեն տվյալ դասի թեմայի վերաբերյալ ուսանողի հասկացողությունը: Խրախուսեք ուսանողներին, նախքան դասին ներկայանալը, ընթերցել այդ նյութերը: Այդ ոգեշնչված նյութերն ուսումնասիրելիս նրանք ոչ միայն ավելի լավ նախապատրաստված կլինեն դասարանային քննարկումներին, այլև առավել խորը պատկերացում կկազմեն ուսումնական թեմաների վերաբերյալ: Կիսամյակի սկզբում ուսանողներին տվեք «Ուսանողի ընթերցարան»-ի ողջ ցուցակը:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել ուսուցանելուն:

Ուսուցանելուն նախապատրաստվելիս Տերը ձեզ կօգնի: Պատրաստվելիս կօգնի, եթե ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերը.

  • Աղոթե՞լ եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար:

  • Արդյոք ուսումնասիրե՞լ եմ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և ընթերցանության օժանդակ նյութերը:

  • Կարդացե՞լ եմ ծրագիրը և գտել, թե արդյոք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ կամ համապատասխանեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ հետևել ուսանողների ընթերցումներին, հավաստիանալով, որ ուսանողներն առավելագույնն են քաղում դրանից:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել, որպեսզի իմ ուսանողները լիարժեք մասնակցություն ունենան դասին:

Կարող են նաև օգտակար լինել հետևյալ առաջարկությունները.

  • Խրախուսեք ուսանողներին յուրաքանչյուր դասից առաջ կարդալ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և հոդվածները:

  • Ակնկալեք, որ ուսանողները կատարեն իրենց դերը որպես սովորողներ:

  • Հաճախակի ուսանողներին հնարավորություն տվեք իրենց խոսքերով բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսվել իրենց փորձով և վկայել այն մասին, ինչ գիտեն և զգում են:

  • Փոփոխեք ուսումնական վարժությունները և մոտեցումները յուրաքանչյուր դասի համար, ինչպես նաև օրեցօր:

  • Ստեղծեք ուսանելու մթնոլորտ, որը կհրավիրի Հոգին և որտեղ ուսանողները միմյանց սովորեցնելու և սովորելու արտոնություն և պատասխանատվություն կունենան (տես ՎևՈւ 88.78, 122):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հավաստիացեք, որ կա բավարար մասնակցություն, որովհետև ուսանողի կողմից կիրառվող ազատ կամքը թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին ուսուցանի: … Երբ ուսանողները կիսվում են ճշմարտություններով, այդ ճշմարտությունները հաստատվում են նրանց հոգում և ամրապնդում նրանց վկայությունը» (“To Understand and Live Truth” [evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 3; si.lds.org):

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը հաշմանդամ ուսանողների համար:

Ուսուցանելուն պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և ակնկալիքները, օգնելով նրանց հաջողության հասնել: Օրինակ՝ որոշ ուսանողներ կարող են օգուտ քաղել, օգտվելով սուրբ գրությունների աուդիո ձայնագրություններից: Դրանք կարելի է հեշտությամբ բեռնել LDS.org կայքից:

Լրացուցիչ մտքերի և աղբյուրների համար օգտվեք disabilities.lds.org կայքի Հաշմանդամության ռեսուրսներ էջից և Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների քաղաքականության ձեռնարկի՝ Հարմարեցված դասեր և ծրագրեր հաշմանդամ ուսանողների համար բաժնից:

Տպել