Մեր օրերի վկաները հայտարարել են. «Մենք վկայում ենք, որպես Նրա պատշաճ կարգով հաստատված Առաքյալներ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Քանի որ աշխարհն, ասես, անտեղյակ է Հիսուս Քրիստոսի բուն էությունից և Հայր Աստծո հետ Նրա հարաբերությունից, կարևոր է ունենալ Աստծո Սիրեցյալ Որդու հավատարիմ վկաներ: Այս դասը կօգնի ուսանողներին տեսնել դրա կարիքը և սովորել, թե ինչպես կարող են իրենք ավելի լավ վկայել Հիսուս Քրիստոսի մասին իրենց ընտանիքին, ընկերներին և հարևաններին:
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը, և ինչո՞ւ եք դուք հավատում Նրան:
Ուսանողներին ասեք, որ շատ մարդիկ են պատասխանում այդ հարցին՝ վկայություն բերելով։ Նման վկայություն է տրված «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգում (ՀՄԵ, էջ 136): Դասարանին տվեք օրհներգի խոսքերը և ուսանողներին բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մեկ տունը և խնդրեք նրանց կարդալ խոսքերը: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.
Այս օրհներգի ո՞ր խոսքերը կամ արտահայտություններն են ներկայացնում Հիսուս Քրիստոսի ով լինելը, և ի՞նչ է Նա անում մեզ համար: (Պատասխանները կարող են լինել՝ «սրտիս մշտական Տեր», «բարի ընկերն իմ սրտակից», «Թագավորս ու մարգարես», «Փրկիչն իմ»: Նա օրհնում է մեզ իր սիրով, բարեխոսում է մեզ համար, ուղեկցում է մեզ, մխիթարում է մեզ և շունչ է տալիս մեզ:)
Այս օրհներգի ո՞ր բառերն են նկարագրում, թե մեզ վրա ինչպես կարող է ազդել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը: Պատասխանները պետք է լինեն՝ «մխիթարել» և «ցնծալ»:)
Դասարանին հայտնեք, որ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակավ հայտարարել են Հիսուս Քրիստոսի մասին իրենց միացյալ վկայությունը «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը» հռչակագրում (տես Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2–3): Ուսանողներին բաժանեք այդ վկայության օրինակները և բացատրեք, որ այս դասընթացում ընդգրկված թեմաները վերցված են այդ ոգեշնչված հռչակագրում տեղ գտած վարդապետություններից և սկզբունքներից: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը.
«Նշելով երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի ծնունդը, մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ կապրեն երկրի վրա» (“The Living Christ: The Testimony of the Apostles,” Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2):
Այս կիսամյակում ձեր կյանքի վրա ի՞նչ ազդեցություն կուզենայիք թողներ Հիսուս Քրիստոսի և Նրա հավիտենական ավետարանի ձեր ուսումնասիրությունը: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք շեշտել, որ Հիսուս Քրիստոսի կյանքի անկեղծ ուսումնասիրությունը կօգնի մեզ գնահատել այն խորը ազդեցոււթյունը, որ նա թողել է և կարող է թողնել մեր կյանքում:)
Ինչպե՞ս է Փրկիչն ազդել բոլոր նրանց կյանքի վրա, ովքեր երբևէ ապրել կամ ապրելու են երկրի վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, մի մոռացեք շեշտել Փրկչի համամարդկային Քավության մասին:)
Ուսանողներին տեղեկացրեք, որ այս դասընթացը կենտրոնանալու է՝ նախաերկրային, երկրային և հետմահկանացու կյանքի ընթացքում կատարած Փրկչի հավերժական ծառայության վրա: Ուսանողների մոտ Փրկչի հանդեպ սերն ու վկայությունը կխորանա, երբ ուսումնասիրեն Նրա աստվածային բազում դերերը:
Սուրբ գրքերը գրվել են, որպեսզի մարդիկ հավատան Հիսուս Քրիստոսին:
Հարցրեք ուսանողներին, իրենց կարծիքով, քանի գիրք է գրվել Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի կյանքի պատշաճ ուսումնասիրությունը պետք է կենտրոնանա սուրբ գրությունների վրա: Երեք ուսանողի հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածները. Հովհաննես 20.30–31; 1 Նեփի 6.4; և 2 Նեփի 25.23, 26: Խնդրեք դասարանին ուշադիր հետևել և փնտրել պատճառները, թե ինչու են սուրբ գրություններն արժեքավոր աղբյուր հանդիսանում Փրկչի հավերժական ծառայությունն ուսումնասիրելիս։
Ի՞նչ սկզբունք են այս հատվածներն ուսուցանում սուրբ գրությունների նպատակի վերաբերյալ։ (Թեպետ ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Փրկչի մասին սուրբ գրությունների հատվածներն ուսումնասիրելիս, Նրա մասին մեր վկայությունը կամրանա և մենք էլ ավելի կմոտենանք Նրան:)
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.
Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
«Բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է հավատքով լցնել մեր հոգիներն առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ …
…Հավատքը գալիս է, երբ Սուրբ Հոգին վկայում է մեր հոգիներին, Հոգուց հոգի, երբ մենք լսում կամ կարդում ենք Աստծո խոսքը: Եվ հավատքը հասունանում է, երբ մենք շարունակում ենք ճաշակել խոսքը» («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34, 35):
Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել մեզ ամրացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կամ էլ ավելի մոտենալ Նրան:
Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքն ու վկայությունն ամրապնդվել, երբ ուսումնասիրել եք սուրբ գրությունները:
Յուրաքանչյուր ուսանողի տվեք այս դասընթացի Ուսանողի ընթերցարան բաժնում տրված աղբյուրների ցուցակը: (Դա կարող է լինել տպված օրինակ կամ ուսանողներին կարող եք բացատրեք, որտեղից կարող են վերցնել էլեկտրոնային օրինակը:) Քաջալերեք ուսանողներին այս կիսամյակի ընթացքում իրենց ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության մաս դարձնել այս դասընթացում տրված ընթերցանության նյութերը կարդալը: Ուսանողներին հավաստիացրեք, որ այս խորհրդին հետևելով իրենք կուսուցանվեն Սուրբ Հոգու կողմից և էլ ավելի կմոտենան Փրկչին:
Դառնալ Հիսուս Քրիստոսի վկան
Բացատրեք ուսանողներին, որ բավարար չէ Փրկչի մասին ուսումնասիրել միայն սուրբ գրություններում: Մենք պետք է նաև Սուրբ Հոգու զորությամբ անձնական վկայություն ձեռք բերենք, որ Հիսուսը Քրիստոսն է, Օծյալը, մեր Փրկիչն ու Քավիչը: Դասարանի համար կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը․
Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ
«Մենք չենք կարող կախված լինել մյուսների վկայությունից: Մենք պետք է ինքներս իմանանք: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պատասխանատվություն է կրում ինքնուրույն իմանալու, վստահաբար, առանց կասկածի, որ Հիսուսը կենդանի Աստծո հարություն առած կենդանի Որդին է» (“Fear Not to Do Good,” Ensign, May 1983, 80):
Այդ հաստատուն գիտելիքի և ամուր համոզմունքի աղբյուրը աստվածային հայտնությունն է, «որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10):
Մենք ստանում ենք այս վկայությունը, երբ Սուրբ Հոգին խոսում է մեր մեջ գտնվող հոգու հետ: …
Այդ վկայության առանցքը միշտ կլինի գիտելիքն ու հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա աստվածային առաքելությունը» («Անձնական վկայության ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 38):
Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Հիսուս Քրիստոսը լինի մեր վկայությունների առանցքը:
Ձեր կարծիքով, ի՞նչ կկամենար Հիսուս Քրիստոսը, որ դուք անեիք Իր մասին ձեր վկայության հետ:
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
«Մարդիկ պետք է մեր մեջ տեսնեն ինչ-որ բան Հիսուս Քրիստոսից: Մեր վարքը, խոսելաոճը, արտաքին տեսքը և անգամ մտածելակերպը կարտացոլի Նրան և Նրա ուղիները: … Թեպետ մենք Նրա հետ չենք եղել Իր ծառայության ժամանակ, քննելով սուրբ գրքերը, մենք տեսնում ենք Հիսուսին, Նրա խոսքը և Նրա գործը: Եվ ընդօրինակելով Նրան, մենք վկայում ենք Նրա մասին» (“Becoming a Witness of Christ,” Ensign, Mar. 2008, 60):
Շարունակեք հարցնելով ուսանողներին.
Տեսե՞լ եք, ինչպես են ուրիշներն իրենց գործերով վկայում Հիսուս Քրիստոսի մասին:
Մտքում ունենալով աշխարհը, որտեղ դուք ապրում եք, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Փրկչի մասին մեր վկայությունն ազդեցություն գործի մյուսների վրա:
Վկայեք, որ Սուրբ Հոգու զորությամբ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելով՝ մենք դրանով կիսվելու պատասխանատվություն ենք կրում:
Ուսանողներին քաջալերեք կյանքում ամեն օր պատրաստ լինել՝ իրենց խոսքով և գործով վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Նրանց խրախուսեք նախքան դասարան գալը, կարդալ տրված ընթերցանության նյութերը և պատրաստ լինել իրենց մտքերով կիսվելուն, հարցեր տալուն և դասարանի քննարկմանը մասնակցելուն: