Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 23. Փրկիչը վերականգնեց Իր Քահանայությունը, Եկեղեցին և Ավետարանը


Դաս 23

Փրկիչը վերականգնեց Իր Քահանայությունը, Եկեղեցին և Ավետարանը

Նախաբան

Մեր օրերի մարգարեները վկայել են. «Մենք ամենայն լրջությամբ վկայում ենք, որ [Հիսուս Քրիստոսի] քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել են երկրի երեսին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասն ուսուցանելիս օգնեք ուսանողներին հասկանալ, որ որպես Իր հավերժական ծառայության մաս Փրկիչը ղեկավարեց ավետարանի և Իր Եկեղեցու Վերականգնումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Վարդապետություն և Ուխտերի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Աստծո արքայությունը Երկրի վրա:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • James E. Faust, “The Restoration of All Things,” Ensign or Liahona, May 2006, 61–62, 67–68.

  • Tad R. Callister, “What Is the Blueprint of Christ’s Church?” [Church Educational System devotional for young adults, Jan. 12, 2014]; LDS.org):

Ուսուցանման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.18-20

Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին Վերջին Օրերին

Սկսեք դասը՝ խնդրելով ուսանողներին թվարկել կարևոր հարցեր, որ մարդը կարող է ուղղել Երկնային Հորը: Մի քանի պատասխաններից հետո, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.18-19 հատվածը։ Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ հարցրեց Ջոզեֆ Սմիթը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ինչպե՞ս պատասխանեց Հիսուս Քրիստոսը: (Կարող եք նշել, որ հատված 20-ում գրված է, որ Փրկիչը կրկին հաստատեց Իր պատասխանը. «Նա կրկին արգելեց ինձ միանալ դրանցից որևէ մեկին»:)

  • Եթե բոլոր եկեղեցիները «սխալ» էին, ի՞նչ պետք է տեղի ունենար, որպեսզի Տիրոջ Եկեղեցին լիներ Երկրի վրա: (Պետք է լիներ Տիրոջ Նոր Կտակարանի Եկեղեցու վերականգնումը:

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի (1920-2007) հետևյալ խոսքերը, և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստ

«Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն սկզբնական եկեղեցու վերականգնումն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի կողմից և կառուցվել «առաքյալների և մարգարեների հիմքի վրա, Հիսուս Քրիստոսը լինելով դրա հիմնական անկյունաքարը» [Եփեսացիս 2.20]: Այն չի ժխտում ոչ մի այլ եկեղեցի» (“The Restoration of All Things,” Ensign or Liahona, May 2006, 68):

  • Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգնված Փրկչի Եկեղեցին է, որ հիմնվել էր Նոր Կտակարանի ժամանակներում:

Ուսանողներին ասեք, որ ժամանակը չի բավարարում դասարանում համեմատելու Տիրոջ նախնական (այսինքն՝ նախատիպ) Եկեղեցու յուրաքանչյուր տարրը վերականգնված Եկեղեցու հետ: Ինչևէ, ցանկության դեպքում խնդրեք ուսանողներին վերանայել Ղուկաս 6.13; 10.1; Գործք 14.23; Եփոսացիս 4.11; Փիլիպպեցիս 1.1; և Տիտոս 1.5 հատվածները և գտեք նախնական Եկեղեցու կազմակերպչական տարրերը, որոնք նաև գոյություն ունեն Եկեղեցում այսօր: (Լրացուցիչ օրինակների համար՝ խրախուսեք ուսանողներին կարդալ Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ Եղբայր Թադ Ռ. Քալիսթերի “What Is the Blueprint of Christ’s Church?” ելույթը, որը տրված է այս դասի Ուսանողի ընթերցարան բաժնում:) Ցուցադրեք Եղբայր Քալիսթերի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Թադ Ռ. Քալիսթեր

«Եթե մեկը ցանկանա համեմատել Քրիստոսի սկզբնական Եկեղեցին … այսօր աշխարհում գոյություն ունեցող եկեղեցիների հետ, նա կգտնի, որ իր բոլոր կետերով, կազմակերպություններով, ուսմունքներով, արարողություններով, պտուղներով և հատնություններով այն միայն համընկնում է մեկի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ» (“What Is the Blueprint of Christ’s Church?” [Church Educational System devotional for young adults, Jan. 12, 2014]; LDS.org):

  • Ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկչի նախատիպ Եկեղեցու վերականգնումն է: (Նման վկայությունն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին է Երկրի վրա այսօր: Քանի որ Տերը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, մենք պետք է ակնկալենք, որ Նրա Եկեղեցին պետք է պարունակի նույն տարրերը բոլոր տնտեսություններում:)

Վարդապետություն և Ուխտեր 1.17, 38; 18.34–35

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Վերականգնման աշխատանքը

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․17 հատվածը, և գտնել, թե Երկնային Հայրը ինչ պատվիրեց Ջոզեֆ Սմիթին (լսել Իր Որդուն): Այնուհետև բարձրաձայն կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Անկումից ի վեր բոլոր հայտնությունները եկել են Հիսուս Քրիստոսի միջոցով» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:27):

Այդ ճշմարտությունը լուսաբանելու համար հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.17, 38, 18.34–35 մտքում ունենալով հետևյալ հարցը. Ինչպե՞ս են այդ հատվածներն օգնում մեզ ավելի լավ հասկանալ ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն առաջնորդում և ղեկավարում է Իր Եկեղեցին հայտնության միջոցով: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Գերի Ջ. Քոլմանի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Գարի Ջ. Քոլման

«Վարդապետություն և Ուխտերը Հիսուս Քրիստոսի ծառայության մասին մարգարեների և Աստծո ծառաների միջոցով Աստծո բոլոր զավակներին տրված վերջին օրերի վկայությունն է, որը լուսաբանում է այսօր Եկեղեցուն և նրա անդամներին ուղղորդող հայտնության աստվածային օրինակը» (“You Shall Have My Word: The Personal Ministry of Jesus Christ in the Restoration,” in You Shall Have My Word: Exploring the Text of the Doctrine and Covenants, ed. Scott C. Esplin, Richard O. Cowan, and Rachel Cope, The 41st Annual Brigham Young University Sidney B. Sperry Symposium [2012], 3):

  • Ըստ Երեց Քոլմանի, ինչո՞ւ է Վարդապետություն և Ուխտերը կարևոր Եկեղեցու համար այսօր: (Դա Հիսուսի ծառայության մասին վերջին օրերի մի վկայություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է հայտնությունն առաջնորդում Եկեղեցին այսօր:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Երկնային Հոր զավակները հասկանան Երեց Քոլմանի ուսուցանած ճշմարտությունը:

Վկայեք, որ Վերականգնման ընթացքում Փրկչի երևումները, հայտնությունները և քահանայության զորությունների և բանալիների շնորհումը Նրա հավերժական ծառայության էական մասն են կազմում: Որպեսզի օգնեք ուսանողներին առավել հստակ տեսնել, թե ինչպես էր վերջին օրերին Փրկիչը ղեկավարում հավիտենական ավետարանի և Իր Եկեղեցու Վերականգնումը, ցուցադրեք հետևյալ աղյուսակը կամ թերթիկի տեսքով այն բաժանեք ուսանողներին (մի ներառեք փակագծերում գրված արտահայտությունները).

Նկար
թերթիկ, Փրկիչը ղեկավարում է վերականգնման աշխատանքը

Փրկիչը ղեկավարում է վերականգնման աշխատանքը

Եկեղեցու վարդապետություններ

Եկեղեցու արարողություններ

Եկեղեցու ղեկավարություն

Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի խորագիր և ամփոփում (փառքի թագավորություններ, կյանք մահից հետո)

Վարդապետություն և Ուխտեր 84.33–39 (Քահանայության երդում և ուխտ)

Վարդապետություն և Ուխտեր 128.1, 15, 18 (Փոխանորդների միջոցով մկրտություն մահացածների համար)

Վարդապետություն և Ուխտեր131.1–4 (Սելեստիալ ամուսնության անհրաժեշտությունը վեհացման համար)

Վարդապետություն և Ուխտեր 137.6–10; 138.29–35 (Ովքեր մահանում են առանց ճշմարտության մասին գիտելիքի, փրկագնվելու հնարավորություն կունենան)

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 72–74 (Մկրտության համար պահանջները և ճիշտ ձևը)

Վարդապետություն և Ուխտեր 20.70 (Երեխաների օրհնություն)

Վարդապետություն և Ուխտեր 20.75–77, 79 (Հաղորդության սպասավորումը)

Վարդապետություն և Ուխտեր 124.33–39 (Տաճարային արարողություններ)

Վարդապետություն և Ուխտեր 132.7, 15–20 (Հավերժական ամուսնություն)

Վարդապետություն և Ուխտեր 20.38–59 (Քահանայության պաշտոնների պարտականությունները)

Վարդապետություն և Ուխտեր 20.61–62 (Եկեղեցու համաժողովների կանոնավոր անցկացումը)

Վարդապետություն և Ուխտեր 26.2 (Ընդհանուր համաձայնություն)

Վարդապետություն և Ուխտեր 107.22–27, 33–35, 64–67, 85–91 (Եկեղեցու ղեկավարների պարտականությունները)

Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուրին ուսումնասիրելու համար տվեք մեկ սյունակ: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ իր տրված սյունակից երեք կամ չորս հատված և պատրաստվել պատասխանելու հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ Փրկիչը վերականգնեց Երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

  • Ինչո՞ւ են կարևոր ձեր հայտնաբերած սկզբունքները կամ գործելակերպերը:

Մի քանի րոպե տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Երբ նրանք կկիսվեն իրենց մտքերով, շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Վերականգնման աշխատանքը: Անհրաժեշտության դեպքում, ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցու աշխատանքը և նրա ղեկավարներին:

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ իմանալ, որ այս Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է:

Եթե ժամանակը թույլ է տալիս, որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.30-ը: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Հաշվի առնելով այն, ինչ մենք քննարկեցինք այսօր, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսին»: (Որովհետև երկրի վրա սա միակ եկեղեցին է, որ աստվածային իշխանություն ունի ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը, սպասավորու փրկության անհրաժեշտ արարողությունները և ստանալու շարունակական հայտնություն Տիրոջ կողմից նշանակված ծառաների միջոցով:)

Ավարտելով դասը խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.40–42 հատվածը, իսկ դասարանը թող հետևի նրան: Վկայեք, որ այդ հատվածները Փրկչի հավերժական ծառայության ամփոփումն են: Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի պատվեն Հիսուս Քրիստոսին, ով Քավություն կատարեց, որպեսզի մենք կարողանանք սրբագործվել, մաքրագործվել և փրկվել Հոր թագավորությունում:

Ուսանողի ընթերցարան

Տպել