Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 13. Հիսուս Քրիստոսը կանչեց Տասներկու Առաքյալներին


Դաս 13

Հիսուս Քրիստոսը կանչեց Տասներկու Առաքյալներին

Նախաբան

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը կանչեց, կարգեց և լիազորեց Տասներկու Առաքյալներին: Նա նրանց շնորհեց քահանայության բանալիները, և նրանք վկայություն ստացան Նրա աստվածային բնույթի մասին: Փրկչի ուղղորդմամբ Առաքյալներն օգնեցին ղեկավարել Եկեղեցու աշխատանքը և պատրաստվեցին այն ժամանակի համար, երբ Նա այլևս Երկրի վրա չէր լինելու: Այս դասը նվիրված է Փրկչի քահանայության իշխանությանը և ինչպես Նա պատրաստեց Առաքյալներին Եկեղեցին ղեկավարելուն:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Բոյդ Կ. Փաքեր, «Տասներկուսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 83–87:

  • Edward J. Brandt, “And He Gave Some, Apostles,” Liahona, Sept. 2001, 32–39.

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 10.1–8; 16.15–19; 17.1–8; Հովհաննես 15.16

Հիսուս Քրիստոսը շնորհում է քահայանության բանալիները Իր Առաքյալներին

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս ենք մենք ճանաչում անհատներին, ովքեր իշխանություն ունեն ղեկավարելու մեր համայնքը:

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսի ժամանակներում ապրող մարդը ճանաչում Նրա իշխանությունը: (Հնարավոր պատասխաններն են՝ Նրա զորությունը, հրաշքները և ուսմունքները:)

Խնդրեք դասարանին դիտարկել հետևյալ հարցը. «Ինչպե՞ս, ե՞րբ և ո՞ւմ կողմից Փրկիչը ստացավ Մելքիսեդեկյան Քահանայությունը»: Այնուհետև կիսվեք Յոթանասունից Երեց Բ. Հ. Ռոբերտսի (1857–1933) և Տասներկու Առաքյալների Քվորումից Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Բ. Հ. Ռոբերտս

«Այս հատվածը [ՎևՈւ 107.2-4] հստակորեն հաստատում է այն փաստը, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը գոյություն է ունեցել Մելքիսեդեկ մեծ Քահանայապետից առաջ, բայց այն գոյություն է ունեցել այլ անվամբ, այն է՝«Սուրբ Քահանայություն Աստծո Որդու կարգով»: Այսինքն, դա այն նույն քահանայությունն էր, քահանայության նույն կարգը, որ Աստծո Որդին էր կրում: Բայց դա Մելքիսեդեկի օրերից առաջ էր, Աբրահամից առաջ, և ուստի աշխարհում Քրիստոսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ: … Այն ժամանակ Հիսուսը կրում էր այն, ինչ մենք այժմ կոչում ենք Մելքիսեդեկյան Քահանայություն, նախքան այս աշխարհում հայտնվելը և անկասկած նախքան աշխարհի կազմավորվելը, … բայց «ինչպես, որտեղ և ում կողմից» նա ստացավ այն, ոչ ոք չգիտի, բացառությամբ թերևս վերջինից, այսինքն՝ «ում կողմից»: Անշուշտ, Նա ստացել է դա Աստծուց» (B. H. Roberts, Improvement Era, May, 1908, 557):

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Իսկ ինչ վերաբերում է նրա մահկանացու ծառայությանը, Քրիստոսը … ստացավ Մելքիսեդեկյան Քահանայությունն այստեղ երկրի վրա և կարգվեց քահանայապետի պաշտոնին այստեղ, այդպիսով օրինակ ծառայելով մյուսների համար և ամեն ինչում լինելով փրկության Նախատիպը» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, vol. 3 [1973], 157):

Ցուցադրեք կամ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին, և խնդրեք ուսանողներին պատասխանները գտնել՝ Մատթեոս 10.1–8 և Հովհաննես 15.16 հատվածներում:

  • Ի՞նչ իշխանություն շնորհեց Հիսուս Քրիստոսն Իր Առաքյալներին:

  • Այդ իշխանության շնորհիվ ի՞նչ կարող էին նրանք անել:

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին զույգեր կազմել դասարանի մեկ այլ անդամի հետ՝ իրենց մտքերով կիսվելու համար։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխանով դասարանի հետ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն Իր Առաքյալներին շնորհեց քահանայության իշխանությունը, որի շնորհիվ նրանք կարող էին կատարել նույն գործերը, որ տեսել էին Նրան անելիս:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.15-19 հատվածը։ Հարցրեք.

  • Ինչպե՞ս Պետրոսն ճանաչեց Հիսուսի իշխանությունը: (Հայտնությամբ, նույնկերպ, ինչպես ժամանակակից աշակերտներն են ճանաչում Նրա իշխանությունը:)

  • Ի՞նչ Հիսուսը խոստացավ տալ Պետրոսին:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 17․1-8: Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ Մովսեսը և Եղիան հայտնվեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) և Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի (1838–1918) հետևյալ խոսքերը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Փրկիչը, Մովսեսը և Եղիան լեռան վրա բանալիները շնորհեցին Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, երբ նրանք փոխակերպվեցին նրա առաջ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 105):

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

«Ընդհանրապես Քահանայությունը իշխանություն է, որը տրվում է մարդուն` գործելու Աստծո համար: Այս իշխանությունը տրվում է յուրաքանչյուր տղամարդու, որը կարգված է Քահանայության որևէ աստիճանի:

Սակայն անհրաժեշտ է, որ այս իշխանության ներքո կատարված յուրաքանչյուր գործողություն կատարվի պատշաճ ժամանակին և տեղում, պատշաճ ձևով և կարգով: Այդ գործերն ուղղորդող զորությունը կազմում է Քահանայության բանալիները» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 141):

Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնում սովորում ենք, որ Մովսեսը և Եղիան նաև հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում և նրանց շնորհեցին քահանայության բանալիները: Վարդապետություն և Ուխտերի այս պատմությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Փոխակերպման սարի վրա: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել Վարդապետություն և Ուխտեր 110.13-16 որպես խաչաձև վկայակոչում Մատթեոս 17.1-8-ի կողքին՝ լուսանցքում:

Շարունակեք՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր Հիսուսի Առաքյալների համար քահանայության բանալիներն ունենալը: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուսը քահանայության բանալիները շնորհեց Իր Առաքյալներին, որպեսզի նրանք իշխանություն ունենան ղեկավարելու Եկեղեցին, թե Նրա մահից առաջ և թե հետո: Կարող եք շեշտել, որ հավերժական տեսանկյունից բանալիները կարևոր նշանակություն ունեն Տիրոջ Եկեղեցում կարգուկանոն հաստատելու և պահպանելու համար, այդպիսով օգնելով իրագործել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը:)

  • Փոխակերպման սարի վրա Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի փորձառությունն ինչպե՞ս օգնեց նրանց պատրաստվել Փրկչի մահից հետո Եկեղեցին ղեկավարելուն:

Կարող եք բացատրել, որ Մատթեոս 18.18-19 հատվածում մենք սովորում ենք, որ քահանայության բանալիները շնորհվեցին Հիսուսի բոլոր Առաքյալներին:

Մատթեոս 18.21–22; 26.51–56; Մարկոս 4.35–41; 5.25–43; 9.25–29; Ղուկաս 9.51–56; 24.44–48; Հովհաննես 13.4–17; 21.15–17

Հիսուս Քրիստոսը պատրաստեց Իր Առաքյալներին, որ ղեկավարեն Եկեղեցին

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը.

Իր մահից առաջ, Հիսուս Քրիստոսը պատրաստեց Իր Առաքյալներին Եկեղեցին, որ ղեկավարեն Եկեղեցին:

Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ պետք է սովորեին Հիսուսի Առաքյալները Եկեղեցին ղեկավարելու համար:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների այս ցանկը կամ դրանցից մի քանիսը.

Մատթեոս 18.21–22

Մատթեոս 26․51-56

Մարկոս 4.35–41

Մարկոս 5.25–34

Մարկոս 5.35–43

Մարկոս 9.25–29

Ղուկաս 9.51–56

Ղուկաս 24.44-48

Հովհաննես 13․4-17

Հովհաննես 21.15–17

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով ուսումնասիրելով այդ հատվածներից մեկը կամ երկուսը և դիտարկել, թե ինչ սկզբունքներ սովորեցին Առաքյալները Փրկչի հետ իրենց շփումների արդյունքում: Այնուհետև հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց քննարկած մտքերով։ Կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին։ Այնուհետև ուղղեք հետևյալ լրացուցիչ հարցերը.

  • Այդ սկզբունքները սովորելը ինչո՞ւ էր կարևոր Առաքյալների համար:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Փրկիչը պատրաստել մեր օրերի Առաքյալներին ծառայությանը:

  • Ինչպե՞ս է գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն ուղղորդում է Իր Առաքյալներին, օգնում ձեզ վստահել նրանց խորհրդին:

Գործք 1.8, 21–22; Վարդապետություն և Ուխտեր 107.23

Մեր օրերի Առաքյալները ճշմարիտ վկայություն են բերում Հիսուս Քրիստոսի մասին

Ուսանողներին ասեք, որ Գործք 1 գլուխը պարունակում է Փրկչի հարութունից հետո Հուդա Իսկարիովտացու փոխարեն Առաքյալների ընտրության պատմությունը: Հանձնարարեք ուսանողներին կարդալ Գործք 1.21-22 հատվածը և գտնել, թե ինչ պահանջ պետք է բավարարեր նոր Առաքյալը:

  • Որո՞նք էին նոր Առքայալի արժանիքները: (Նա «[նրանց] հետ էր եղել այն բոլոր ժամանակը» և «վկա էր եղել … [Փրկչի] հարությանը»:)

  • Համաձայն հատված 22-ի, ի՞նչ պետք է նոր Առաքյալը կարգվեր անելու: (Հանձնարարեք ուսանողներին կարդալ Գործք 1.8 հատվածը ցույց տալու նրանց, որ դա պարտականություն էր, որ Հիսուսը տվեց Իր բոլոր Առաքյալներին:)

Խնդրեք ուսանողներին վերանայել հետևյալ հատվածները և գտնել, թե ինչ ընդհանրություն ունեն դրանք. Գործք 2.22–24, 32; Գործք 3.12–16; Գործք 4.31–33; և Գործք 5.29–32: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք քննարկել՝ ինչ են իրենք հայտնաբերել։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Առաքյալները կատարեցին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու իրենց պարտականությունը:)

Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչպես է մեր օրերի Առաքյալների պարտականությունը նման վաղ օրերի Առաքյալների պարտականությանը: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 107.23 հատվածը: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ վարդապետություն է ուսուցանվում այս հատվածում: (Ուսանողները պետք է հասկանան, որ Առաքյալները լիազորված են լինել Քրիստոսի անվան հատուկ վկաներն աշխարհում:)

  • Ըստ ձեր դիտարկման, ինչպե՞ս են մեր օրերի Առաքյալները կատարում իրենց պարտականությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Իմ ապրած բոլոր տարիներից հետո, երբ սովորել և ծառայել եմ, ողջ աշխարհով միլիոնավոր մղոններ ճամփորդել, իմ ձեռք բերած ողջ փորձառությունից հետո, կա մեկ մեծ ճշմարտություն, որով կուզենայի կիսվել: Դա Տեր Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն է: …

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Փրկիչն ապրում է։ Ես ճանաչում եմ Տիրոջը: Ես Նրա վկան եմ: Ես գիտեմ Երկնային Հոր բոլոր զավակների համար Նրա կատարած մեծ զոհաբերության և Նրա տածած հավերժական սիրո մասին: Ամենայն հեզությամբ, սակայն անկաշկանդ վստահությամբ ես բերում եմ իմ հատուկ վկայությունը» («Վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 97):

  • Ե՞րբ եք զգացել Հիսուս Քրիստոսի մասին Առաքյալի վկայության զորությունը, և ինչպե՞ս է այն ազդել ձեր վկայության վրա:

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ մեր օրերի Առաքյալների կողմից բերված Հիսուս Քրիտոսի մասին վկայությունը ճշմարիտ է: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգու շնորհիվ ես կարող եմ իմանալ, որ կենդանի Առաքյալների կողմից բերված Հիսուս Քրիտոսի մասին վկայությունը ճշմարիտ է:)

Հորդորեք ուսանողներին ընտրել մեր օրերի մեկ Առաքյալի կողմից տրված Քրիստոսի մասին մեկ վկայություն և աղոթքով գտնել նրան, ում հետ կարող են կիսվել դրանով: Խրախուսեք նրանց անձնապես վկայել, որ Առաքյալի ուղերձը ճշմարիտ է:

Ուսանողի ընթերցարան

Տպել