Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 16. Փրկիչը քավեց ողջ մարդկության մեղքերը


Դաս 16

Փրկիչը քավեց ողջ մարդկության մեղքերը

Նախաբան

«[Հիսուս Քրիստոսը] զոհեց Իր կյանքը քավելով ողջ մարդկության մեղքերը: Նա մեծ փրկագնող պարգև էր հօգուտ բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրելու էին երկրի երեսին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Տասներկու Առաքյալներից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ «Քավությունն մեր Երկնային Հոր երջանկության ծրագրիէական բաղադրիչն է, առանց որի այդ ծրագիրը չէր կարող գործել» («Ապրում է Նա: փառք Իր անվան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 76): Այս դասը կկենտրոնանա Փրկչի ծանր տառապանքների վրա, որոնք սկսվեցին Գեթսեմանում և գագթնակետին հասան խաչի վրա, և կնկարագրի, ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր մեղքերը և ամրացնել մեզ մեր առօրյա կյանքում՝ Իր Քավության միջոցով:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

Մարկոս 14.33–36; Ղուկաս 22.39–44; 2 Նեփի 9.21

Հիսուս Քրիստոսը կամովին կրեց Քավության հոգևարքը

Կարող եք դասը սկսել՝ խնդրելով ուսանողներին երգել «Մնում եմ զարմացած» (Hymns, no. 193) կամ Փրկչի մասին մեկ այլ օրհներգ: Այնուհետև դասը սկսելով, հարցրեք՝

  • Ինչպե՞ս է «Մնում եմ զարմացած» օրհներգը (կամ Փրկչի մասին մեկ այլ երգ) երգելը պատրաստում ձեզ Հիսուս Քրիստոսի Քավությունն ուսումնասիրելուն:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոս 14.33-36 հատվածը, գտնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են Գեթսեմանում Փրկչի կրած տառապանքը: Գրատախտակին թվարկեք ուսանողների գտած արտահայտությունները:

  • Ի՞նչ իմաստ են փոխանցում ձեզ այդ արտահայտությունները։

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Ղուկաս 22.39–44, 2 Նեփի 9.21, և Մոսիա 3.7 հատվածները, գտնելով լրացուցիչ մանրամասներ Իր քավող զոհաբերության ընթացքում Փրկչի կրած տառապանքների մասին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածներն իրենց սուրբ գրություններում։

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ են այդ հատվածներն ուսուցանում մեզ համար Հիսուսի կրած տառապանքների մասին: (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ ճշմարտությունը. Գեթսեմանում Հիսուս Քրիստոսը տառապելիս արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից:)

Ուսանողների համար շեշտեք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը ներառեց մեր մեղքերի համար Նրա տառապանքը Գեթսեմանում և խաչի վրա, Իր արյունը հեղելը, Խաչի վրա մահանալը և գերեզմանից Հարություն առնելը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Մենք չգիտենք, մենք չենք կարող ասել, ոչ մի մահկանացու միտք չի կարող լիովին ընկալել այն, ինչ Քրիստոսն արեց Գեթսեմանում:

Մենք գիտենք, որ Նրա յուրաքանչյուր ծակոտիից արյուն էր հոսում, երբ Նա խմում էր այդ դառը բաժակից, որը Նրան տվել էր Իր Հայրը:

Մենք գիտենք, որ Նա տառապեց թե մարմնով և թե հոգով, ավելի քան հնարավոր էր մարդու համար կենդանի վիճակում: …

Մենք գիտենք, որ Նա ուժասպառ ընկած էր գետնին, երբ ցավի և տանջանքների անսահման ծանրության տակ Նա դողում էր և ցանկանում էր չխմել այդ դառը բաժակը» (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, Apr. 2011, 57):

  • Ի՞նչ ապրումներ եք ունենում լսելով Գեթսանում և խաչի վրա Հիսուս Քրիստոսի կրած տառապանքների մասին:

Հովհաննես 15.13; Ա Պետրոս 3.18; Վարդապետություն և Ուխտեր 19.15–19

Հիսուսը տառապեց, որպեսզի մենք Նրա պես չտառապենք

Տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հիսուսը պատրաստ մեզ համար տառապել այդքան շատ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Հովհաննես 15.13; Ա Պետրոս 3.18; և Վարդապետություն և Ուխտեր 19.15–19 հատվածները, փնտրելով պատճառները, թե ինչու Հիսուս Քրիստոսը պատրաստակամռրեն կրեց Քավության տառապանքները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին ներկայացնել իրենց հայտնաբերածը։ Երբ ուսանողները պատասխանում են, կարող եք գրատախտակին ամփոփել նրանց պատասխանները հետևյալ կերպ.

Ցույց տար Իր մեծ սերը մեր հանդեպ:

Կանխեր մեր տառապանքը մեր բոլոր մեղքերի համար:

Մեզ հնարավորություն տա մեր մեղքերի համար ապաշխարել և ներվել:

Փառավորի Հորը:

Հնարավորություն տա վերադառնալ Աստծո մոտ:

Հնարավորություն տա վերադառնալ Աստծո մոտ:

Հետևյալ հարցերն ուղղելիս, ուսանողներին բավարար ժամանակ տվեք պատասխանների վրա մտածելու համար, նախքան նրանց կխնդրեք պատասխանել։ (Հիշեցրեք ուսանողներին, որ երբ նրանք սովորում են խորհել սուրբ գրություններում իրենց հայտնաբերածի շուրջ, Հոգին հաճախ կհայտնի լրացուցիչ ճշմարտություններ իրենց:)

  • Հիսուս Քրիստոսի տառապելու համար պատճառներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Նրա մասին:

  • Ինչպե՞ս են այդ պատճառները վերաբերում ձեզ անձամբ:

Շեշտեք ուսանողների համար, որ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը դարձավ մեր Փոխարինողը՝ Նա գրավեց մեր տեղը, Նա ստանձնեց մեր բեռը, Նա տառապեց մեր մեղքերի համար: Պողոս Առաքյալն այսպես է ձևակերպել. «Որովհետև նա [Հայր Աստվածը] նրան [Քրիստոս Որդուն], որ մեղք չգիտեր [այսինքն՝ Հիսուսը մեղք չգիտեր], մեզ համար մեղք արավ. որ մենք Աստուծոյ արդարությունը լինենք նորանում» (Բ Կորնթացիս 5.21): Այսինքն՝ կարծես մեր Տերը և Փրկիչը հետևյալ կոչն էր արել մեզ բոլորիս. «Եկեք ինձ մոտ: Ես կվերցնեմ ձեր մեղքը, և ես կտամ ձեզ իմ արդարակեցությունը»:

Վկայեք, որ քանի որ Հիսուս Քրիստոսը կատարեց Քավությունը, մենք կներվենք մեր մեղքերից, եթե ապաշխարենք։ Նրա կատարած զոհաբերության շնորհիվ մեզ համար ուղի պատրաստվեց վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ հավերժական ընտանիքով: Հիսուս Քրիստոսը հպատակվեց Քավությանը՝ Երկնային Հոր և մեր հանդեպ տածած Իր մեծ սիրո շնորհիվ: Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանքում առավել արդյունավետորեն փնտրել և վայելել Քավության օրհնությունները:

Ալմա 7.11-13

Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ համար հասու է դարձնում Նրա շնորհը կամ ամենակարող զորությունը

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Երբ հոգևարքի գագաթնակետն էր, անգամ Նա իր յուրահատուկ բանականությամբ երբևէ չէր պատկերացրել դրա ողջ սարսափազդու ուժգնությունը: …

Ողջ մարդկային մեղքի ծանրությունը, անցյալ, ներկա և ապագա, ճնշել էր այդ կատարյալ, անմեղ և զգայուն Հոգին: Մեր բոլոր թուլություններն ու տկարություններն ինչ-որ կերպ Քավության սոսկալի թվաբանության մաս են կազմել: (Տես Ալմա 7.11–12; Ես. 53.3–5; Մատթ. 8.17:) …

… Նրա տառապանքը, ինչպես որ այն եղել է, իր հրեշավորությամբ բազմապատկված անսահմանությամբ,- հարուցեց ավելի ուշ խաչի վրա Նրա հոգու աղաղակը, իսկ դա լքված լինելու աղաղակ էր: (Sես Մատթ. 27.46:)» (“Willing to Submit,” Ensign, May 1985, 72–73):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Երեց Մաքսվելը «սոսկալի թվաբանություն» ասելով:

  • Մեր մեղքերից բացի, ըստ երեց Մաքսվելի է՞լ ինչը նպաստեց Փրկչի տառապանքներին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 7.11-13 հատվածը: Մյուս ուսանողներին խնդրեք հետևել նրան և բացահայտել մահկանացու կյանքի մյուս պայմանները, որոնց համար Փրկիչը տառապեց: Խնդրեք ուսանողներին ներկայացնել իրենց բացահայտումները, և գրատախտակին թվարկեք նրանց պատասխանները: (Պատասխանները պետք է ներառեն՝ ցավեր, չարչարանքներ, գայթակղություններ, հիվանդություններ, թուլություններ և մահ:) Քննարկեք այդ պայմանների նշանակությունը և թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է օրհնել մեզ Սուրբ Հոգու միջոցով, երբ մենք կրում ենք դրանք:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Փրկիչը տառապեց ոչ միայն մեր անօրինությունների, այլև անհավասարության, անարդարության, ցավի, տառապանքի և էմոցիոնալ անհանգստության համար, որոնք այնքան հաճախ շրջապատում են մեզ: Չկա ֆիզիկական ցավ, հոգու տառապանք, հոգու ցավ, թուլություն կամ տկարություն, որ դուք և ես երբևէ ունենանք մեր մահկանացու ճամփորդության ընթացքում, որը Փրկիչը առաջինը կրած չլինի: Թուլության պահին դուք և ես գուցե աղաղակենք. «Ոչ ոք չի հասկանում: Ոչ ոք չգիտի»: Ոչ մի մարդկային գուցե չգիտի: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել և կրել է մեր բեռը, նախքան մենք երբևէ կկրեինք: Եվ քանի որ Նա վճարել է առավելագույն գինը և կրել մեր բեռը, Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմության բազուկը մեր կյանքի տարբեր փուլերում: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել … և ամրացնել մեզ, առավել քան երբևէ մենք կարող ենք լինել, օգնել մեզ անել այն, ինչ երբևէ չենք կարող անել մեր իսկ ուժին ապավինելով» (“The Atonement and the Journey of Mortality,” Ensign, Apr. 2012, 47):

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես ամփոփեին Երեց Բեդնարի ուսուցումը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս են Քավության շնորհիվ հասանելի օրհնություններն ուղի պատրաստում մեզ համար Երկնային Հոր ներկայություն վերադառնալու համար: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք Սուրբ Հոգու միջոցով սփոփանք և ուժ ստանալ՝ կրելու «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» [Ալմա 7.11]:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Փրկչի ամենակարող զորությունը կամ շնորհը, հանձնարարեք, որ յուրաքանչյուրն ուսումնասիրի տրված սուրբ գրության հատվածներից մեկը և պատրաստվի կիսվել իր սովորածով: (Կարող եք այդ վկայակոչումները գրել գրատախտակին։)

Բ Կորնթացիս 12.7-10:

Մոսիա 3.19

Մոսիա 24.10-15

Ալմա 31.24-25, 31-33, 38

Եթեր 12.27

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Հաշվի առեք ինչպես էին այդ սուրբ գրության հատվածներում նկարագրված մարդիկ զորացվել Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը նման կերպով զորացվել:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մեզ հասու է Հիսուս Քրիստոսի ամենակարող զորությունը:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մեզանից յուրաքանչյուրի համար ծայրահեղ կարևոր է ամրացնել մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության նշանակալիության մասին, այնպես որ այն դառնա անսասան հիմք, որի վրա մենք կկառուցենք մեր կյանքը: …

Ես մեծապես խրախուսում եմ ձեզ ստեղծել անձնական ուսումնասիրության ծրագիր ավելի լավ հասկանալու և գնահատելու որպես մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի աստվածային կոչման կատարյալ իրականացման անզուգական, հավերժական, անսահման հետևանքները» («Ապրում է Նա փառք Իր անվան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 77):

Դասը ամփոփելիս, խրախուսեք ուսանողներին ստեղծել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին անձնական ուսումնասիրության ծրագիր:

Ուսանողի ընթերցարան