Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 24. Նա ապրում է


Դաս 24

Նա ապրում է

Նախաբան

Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է»: (ՎևՈւ 76.22): Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, որ Փրկիչն ապրում է այսօր, որ Նա մեր Բարեխոսն է Հոր առաջ, և որ առ Նա հավատքով մենք կարող ենք դառնալ «ծնված որդիներն ու դուստրերն Աստծո» (ՎևՈւ 76.24; տես նաև Գաղատացիս 3.26):

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 25.1; 76.19–24; 110.1–4

Հիսուս Քրիստոսն ապրում է այսօր

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Լորենզո Սնոուի (1814–1901) հետ տեղի ունեցած իրադարձության մասին հետևյալ պատմությունը, որը պատմել է նրա թոռնուհին՝ Էլիս Փոնդը.

Նախագահ Լորենցո Սնոու

«Մեծ միջանցքում, որը տանում էր դեպի սելեստիալ սենյակ, ես քայլում էի պապիկից մի քանի քայլ առաջ, երբ նա կանգ առավ և ասաց. «Մի րոպե սպասիր, Ալլի, ես ուզում եմ մի բան պատմել քեզ: Սա հենց այն տեղն է, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց ինձ, երբ մահացել էր Նախագահ Վուդրուֆը: Նա պատվիրեց ինձ անմիջապես գնալ և ընդունել Եկեղեցու Առաջին Նախագահությունը և ոչ թե սպասել, ինչպես արվել էր նախորդ նախագահների մահվան ժամանակ, և որ ես պետք է հաջորդեի Նախագահ Վուդրուֆին»:

Հետո պապիկը մի քայլ էլ մոտեցավ և, իր ձախ ձեռքը պարզելով, ասաց. «Նա կանգնած էր հենց այստեղ, հատակից մոտ երեք ոտնաչափ վերև: Կարծես Նա կանգնած էր մաքուր ոսկե տախտակի վրա»:

Պապիկը պատմեց ինձ, թե ինչ փառահեղ անձնավորություն է Փրկիչը և նկարագրեց Նրա ձեռքերը, ոտքերը, դեմքի արտահայտությունը և գեղեցիկ ճերմակ թիկնոց ը, որից այնպիսի փառավոր ճերմակության և պայծառության լույս էր ճառագում , որ նա հազիվ էր կարողանում նայել Նրան:

Այնուհետև [պապիկը] մեկ քայլ էլ մոտեցավ և դրեց իր աջ ձեռքը իմ գլխին ու ասաց. «Ուրեմն, թոռնիկս, ես կամենում եմ, որ դու հիշես, որ սա քո պապիկի վկայությունն է, որը նա պատմել է քեզ իր սեփական շուրթերով, որ նա իսկապես տեսել է Փրկչին, այստեղ Տաճարում, և խոսել է նրա հետ դեմ առ դեմ» [Alice Pond, in LeRoi C. Snow, “An Experience of My Father’s,” Improvement Era, Sept. 1933, 677]” (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 238–39):

  • Ի՞նչ մտքեր եք ունենումայս պատմությունը լսելիս:

Ուսանողներին ասեք, որ Վարդապետություն և Ուխտերը պարունակում է վերջին օրերին մարդկանց Փրկչի հայտնվելու մասին երկու պատմություն՝ մեկը Նրա հայտնվելն էր Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Հայրամում, Օհայո (տես ՎևՈւ 76), իսկ մյուսը Նրա հայտնվելն էր Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլանդի Տաճարում (տես ՎևՈւ 110): Գրատախտակին գրեք հետևյալ երեք հարցերը.

Ի՞նչ նրանք տեսան: Ի՞նչ նրանք լսեցին: Ի՞նչ նրանք իմացան:

Դասարանին խնդրեք սուրբ գրություններում գտնել այդ հարցերի պատասխանները: Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.19–24 հատվածը, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110.1-4: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց գտածը։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին՝ համապատասխան հարցի տակ: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր վարդապետություններ, այդ թվում հետևյալը. Հիսուս Քրիստոսը կենդանի, փառավորված էակ է. մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անձնավորություններ են. առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո. և Հիսուսը Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ:)

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել այդ վարդապետությունների մասին իրենց վկայություններով՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Այդ ճշմարտություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Ուսանողներին ասեք, որ դասի մնացած մասը կկենտրոնանա երկու վարդապետությունների վրա, որոնք գտնվում են այն հատվածներում, որ իրենք կարդացին. «Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ» և «Առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո»:

Վարդապետություն և Ուխտեր 29.5; 38.4; 45.3–5; Ալմա 33.3–11

Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ

Գրատախտակին գրեք բարեխոս բառը և ուսանողներին հարցրեք, թե արդյոք գիտեն ինչ է նշանակում այն: (Անհրաժեշտության դեպքում սահմանեք բարեխոս բառը, բացատրելով, որ դա այն մարդն է, ով խոսում կամ խնդրում է հօգուտ ինչ-որ մեկի:) Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․4 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է Փրկիչը ծառայում որպես բարեխոս: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, առիթն օգտագործեք վկայելու համար, որ Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ:)

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ի՞նչն է Հիսուս Քրիստոսին որակում լինելու մեր Բարեխոսը:

Ինչի՞ վրա է Հիսուսն ուղղում Հոր ուշադրությունը, երբ Նա աղերսում է մեզ համար:

Խնդրեք ուսանողներին աշխատել զույգերով և հարցերի պատասխանները գտնել Եբրայեցիս 4.15; Վարդապետություն և Ուխտեր 29.5; 38.4; և 45.3–5 հատվածներում: Երբ ուսանողները կարդան այդ հատվածները և քննարկեն գրատախտակի վրա գրված հարցերը, մի քանի կամավորների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Երբ ուսանողները բացատրեն, ինչ են սովորել, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալը. Հիսուս Քրիստոսն արժանացել է խնդրելու մեզ համար Հոր առաջ, քանի որ Նա կատարելապես արդար է և այդպիսով կարող է բավարարել արդարադատության պահանջները մեր մեղքերի համար: Նա արժանացել է աղերսելու մեզ համար՝ Իր արժանիքների, Իր կատարյալ կյանքի և մեզ համար հեղած Իր արյան շնորհիվ: Մենք չունեք արժանիքներ, որոնք թույլ կտան, որ մենք աղերսենք մեզ համար (տես Ալմա 22.14):

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․3-5, իսկ դասարանին խնդրեք հետևել նրան։ Բացատրեք, որ Երկնային Հոր աշխատանք և փառքը Նրա զավակների վեհացումն է: Ուստի, երբ Հիսուսը բարեխոսում է նրանց համար, ովքեր հավատում են Իրեն, Նա օգնում է իրագործել Հոր աշխատանքը միևնույն ժամանակ փառք տալով Հորը (տես նաև Մատթեոս 10.32):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ որպես մեր Բարեխոս Հիսուս Քրիստոսի աշխատանքը, խնդրեք նրանց կարդալ Ալմա 33.3-10-ում տրված Զենոսի խոսքերը: Խնդրեք նրանց գտնել արտահայտությունները, որ Զենոսը կրկնում էր («Դու ողորմած էիր» և «Դու լսեցիր ինձ» արտահայտությունների տարբերակները): Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ սովորեց Զենոսը Աստծո մասին անկեղծ աղոթքների շնորհիվ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 33.11 հատվածը: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ո՞ւմ էր Զենոսը երախտիքի խոսք ասում Երկնային Հոր առատաձեռն ողորմածության համար:

  • Ինչո՞ւ է Հայր Աստվածը Իր դատաստանները մեկդի դարձնում մեզանից:

  • Ինչպե՞ս են Զենոսի ուսմունքներն օգնում ձեզ ավելի խորը հասկանալ և գնահատել Փրկչի դերը որպես Բարեխոս ձեր անձնական կյանքում:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը: (Տես ՎևՈւ 45.3-5:)» (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, May 1993, 83):

Խնդրեք որևէ ուսանողի իր խոսքերով բացատրել Երեց Քրիստոֆերսոնի կողմից ուսուցանվող սկզբունքը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կարող է այդ ուսուցման մասին անձնական վկայությունն օգնել ձեզ նեղության պահերին:

Մոսիա 5.5–15

Առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․24 և խնդրեք դասարանին հետևել նրան։ Մատնանշեք հետևյալ խոսքերը, որ՝ «Նրանով, նրա միջոցով, և նրանից է … որ [մենք] ծնված որդիներն ու դուստրերն ենք Աստծո»:

Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչ է նշանակում լինել«ծնված որդիներն ու դուստրերն Աստծո»: (ՎևՈւ 76.24; տես նաև ՎևՈւ 25.1):

Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ թեպետ բոլորս էլ Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք, «ծնված որդիներն ու դուստրերն Աստծո» արտահայտությունը հատկապես վերաբերում է «վերստին ծնվածներին»: Ուսանողներին ասեք, որ Մորմոնի Գիրքը լուսաբանում է վերստին ծնվելու գործընթացը:

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ աղյուսակը (մի ընդգրկեք փակագծերում գրված նյութը):

Ի՞նչ էին ցանկանում անել Բենիամին թագավորի ժողովուրդը:

Ի՞նչ եղավ արդյունքում:

(Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ուխտի մեջ մտան)

(Իրենց վրա վերցրեցին Քրիստոսի անունը)

(Հավատք գործադրեցին առ Քրիստոս)

(Նրանց սրտերը փոխվեցին)

(Նրանք ծնվեցին Քրիստոսից)

(Քրիստոսը դարձավ նրանց ուխտյալ Հայրը)

Հակիրճ ամփոփեք Բենիամին թագավորի ուղերձը՝ տրված Մոսիա 2–4-ում: Այնուհետև բացատրեք, որ Բենիամին թագավորի խոսքերն աննախադեպ ազդեցություն գործեցին նրա ժողովրդի վրա, և Տիրոջ Հոգին «զորեղ փոփոխություն» առաջացրեց նրանց սրտերում (տես Մոսիա 5.2): Խնդրեք ուսանողներին զույգերով կարդալ Մոսիա 5.2-8, 15 փնտրելով աղյուսակում տրված հարցերի պատասխանները: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Այնուհետև հարցրեք.

  • Բենիամին թագավորի ժողովրդի մասին ձեր սովորածի համաձայն, ինչպե՞ս եք դառնում ծնված որդին կամ դուստրը Քրիստոսի: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Ընդունելով Հիսուս Քրիստոսին և Աստծո պատվիրաններին հնազանդվելու ուխտեր կապելով ու պահելով՝ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերը Քրիստոսի:)

Երբ ուսանողները քննարկեն այդ հատվածները, նրանք օգնության կարիք կունենան, որ հասկանան այն վարդապետությունը, որ մենք դառնում ենք Քրիստոսի զավակներ: Բարձրաձայն կարդացեք Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ ուսուցումը.

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Փրկիչը դառնում է մեր Հայրը … քանի որ Նա մեզ կյանք է առաջարկում, հավերժական կյանք, քավության շնորհիվ, որը նա կատարեց մեզ համար: …

Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները` որդիները և դուստրերը, նրան տրված մեր հնազանդության ուխտերի շնորհիվ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. 1954–56, 1:29):

  • Ըստ Մոսիա 5.15-ի, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ որպես Հիսուս Քրիստոսի որդիներ և դուստրեր:

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում Հիսուս Քրիստոսի որդին կամ դուստրը լինելու առումով:

Դասն ավարտելով, խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես է իրենց կյանքն օրհնում գիտելիքը, որ Փրկիչն ապրում է, որ Նա ծառայում է որպես մեր Բարեխոս Հոր առաջ, և որ մենք կարող ենք լինել Քրիստոսի ուխտյալ որդիներն ու դուստրերը:

Ուսանողի ընթերցարան