Դաս 24
Նա ապրում է
Նախաբան
Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է. «Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա ապրո՛ւմ է»: (ՎևՈւ 76.22): Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, որ Փրկիչն ապրում է այսօր, որ Նա մեր Բարեխոսն է Հոր առաջ, և որ առ Նա հավատքով մենք կարող ենք դառնալ «ծնված որդիներն ու դուստրերն Աստծո» (ՎևՈւ 76.24; տես նաև Գաղատացիս 3.26):
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 25.1; 76.19–24; 110.1–4
Հիսուս Քրիստոսն ապրում է այսօր
Բարձրաձայն կարդացեք Նախագահ Լորենզո Սնոուի (1814–1901) հետ տեղի ունեցած իրադարձության մասին հետևյալ պատմությունը, որը պատմել է նրա թոռնուհին՝ Էլիս Փոնդը.
«Մեծ միջանցքում, որը տանում էր դեպի սելեստիալ սենյակ, ես քայլում էի պապիկից մի քանի քայլ առաջ, երբ նա կանգ առավ և ասաց. «Մի րոպե սպասիր, Ալլի, ես ուզում եմ մի բան պատմել քեզ: Սա հենց այն տեղն է, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց ինձ, երբ մահացել էր Նախագահ Վուդրուֆը: Նա պատվիրեց ինձ անմիջապես գնալ և ընդունել Եկեղեցու Առաջին Նախագահությունը և ոչ թե սպասել, ինչպես արվել էր նախորդ նախագահների մահվան ժամանակ, և որ ես պետք է հաջորդեի Նախագահ Վուդրուֆին»:
Հետո պապիկը մի քայլ էլ մոտեցավ և, իր ձախ ձեռքը պարզելով, ասաց. «Նա կանգնած էր հենց այստեղ, հատակից մոտ երեք ոտնաչափ վերև: Կարծես Նա կանգնած էր մաքուր ոսկե տախտակի վրա»:
Պապիկը պատմեց ինձ, թե ինչ փառահեղ անձնավորություն է Փրկիչը և նկարագրեց Նրա ձեռքերը, ոտքերը, դեմքի արտահայտությունը և գեղեցիկ ճերմակ թիկնոց ը, որից այնպիսի փառավոր ճերմակության և պայծառության լույս էր ճառագում , որ նա հազիվ էր կարողանում նայել Նրան:
Այնուհետև [պապիկը] մեկ քայլ էլ մոտեցավ և դրեց իր աջ ձեռքը իմ գլխին ու ասաց. «Ուրեմն, թոռնիկս, ես կամենում եմ, որ դու հիշես, որ սա քո պապիկի վկայությունն է, որը նա պատմել է քեզ իր սեփական շուրթերով, որ նա իսկապես տեսել է Փրկչին, այստեղ Տաճարում, և խոսել է նրա հետ դեմ առ դեմ» [Alice Pond, in LeRoi C. Snow, “An Experience of My Father’s,” Improvement Era, Sept. 1933, 677]” (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Լորենզո Սնոու [2012], 238–39):
-
Ի՞նչ մտքեր եք ունենումայս պատմությունը լսելիս:
Ուսանողներին ասեք, որ Վարդապետություն և Ուխտերը պարունակում է վերջին օրերին մարդկանց Փրկչի հայտնվելու մասին երկու պատմություն՝ մեկը Նրա հայտնվելն էր Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Հայրամում, Օհայո (տես ՎևՈւ 76), իսկ մյուսը Նրա հայտնվելն էր Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլանդի Տաճարում (տես ՎևՈւ 110): Գրատախտակին գրեք հետևյալ երեք հարցերը.
Դասարանին խնդրեք սուրբ գրություններում գտնել այդ հարցերի պատասխանները: Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.19–24 հատվածը, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110.1-4: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց գտածը։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին՝ համապատասխան հարցի տակ: Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Ուսանողները կարող են ներկայացնել տարբեր վարդապետություններ, այդ թվում հետևյալը. Հիսուս Քրիստոսը կենդանի, փառավորված էակ է. մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անձնավորություններ են. առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո. և Հիսուսը Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ:)
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել այդ վարդապետությունների մասին իրենց վկայություններով՝ ուղղելով հետևյալ հարցերը.
-
Այդ ճշմարտություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Ուսանողներին ասեք, որ դասի մնացած մասը կկենտրոնանա երկու վարդապետությունների վրա, որոնք գտնվում են այն հատվածներում, որ իրենք կարդացին. «Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ» և «Առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո»:
Վարդապետություն և Ուխտեր 29.5; 38.4; 45.3–5; Ալմա 33.3–11
Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ
Գրատախտակին գրեք բարեխոս բառը և ուսանողներին հարցրեք, թե արդյոք գիտեն ինչ է նշանակում այն: (Անհրաժեշտության դեպքում սահմանեք բարեխոս բառը, բացատրելով, որ դա այն մարդն է, ով խոսում կամ խնդրում է հօգուտ ինչ-որ մեկի:) Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110․4 հատվածը: Այնուհետև հարցրեք.
-
Ինչպե՞ս է Փրկիչը ծառայում որպես բարեխոս: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, առիթն օգտագործեք վկայելու համար, որ Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առաջ:)
Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին աշխատել զույգերով և հարցերի պատասխանները գտնել Եբրայեցիս 4.15; Վարդապետություն և Ուխտեր 29.5; 38.4; և 45.3–5 հատվածներում: Երբ ուսանողները կարդան այդ հատվածները և քննարկեն գրատախտակի վրա գրված հարցերը, մի քանի կամավորների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:
Երբ ուսանողները բացատրեն, ինչ են սովորել, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալը. Հիսուս Քրիստոսն արժանացել է խնդրելու մեզ համար Հոր առաջ, քանի որ Նա կատարելապես արդար է և այդպիսով կարող է բավարարել արդարադատության պահանջները մեր մեղքերի համար: Նա արժանացել է աղերսելու մեզ համար՝ Իր արժանիքների, Իր կատարյալ կյանքի և մեզ համար հեղած Իր արյան շնորհիվ: Մենք չունեք արժանիքներ, որոնք թույլ կտան, որ մենք աղերսենք մեզ համար (տես Ալմա 22.14):
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․3-5, իսկ դասարանին խնդրեք հետևել նրան։ Բացատրեք, որ Երկնային Հոր աշխատանք և փառքը Նրա զավակների վեհացումն է: Ուստի, երբ Հիսուսը բարեխոսում է նրանց համար, ովքեր հավատում են Իրեն, Նա օգնում է իրագործել Հոր աշխատանքը միևնույն ժամանակ փառք տալով Հորը (տես նաև Մատթեոս 10.32):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ որպես մեր Բարեխոս Հիսուս Քրիստոսի աշխատանքը, խնդրեք նրանց կարդալ Ալմա 33.3-10-ում տրված Զենոսի խոսքերը: Խնդրեք նրանց գտնել արտահայտությունները, որ Զենոսը կրկնում էր («Դու ողորմած էիր» և «Դու լսեցիր ինձ» արտահայտությունների տարբերակները): Այնուհետև հարցրեք.
-
Ի՞նչ սովորեց Զենոսը Աստծո մասին անկեղծ աղոթքների շնորհիվ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 33.11 հատվածը: Այնուհետև հարցրեք դասարանին.
-
Ո՞ւմ էր Զենոսը երախտիքի խոսք ասում Երկնային Հոր առատաձեռն ողորմածության համար:
-
Ինչո՞ւ է Հայր Աստվածը Իր դատաստանները մեկդի դարձնում մեզանից:
-
Ինչպե՞ս են Զենոսի ուսմունքներն օգնում ձեզ ավելի խորը հասկանալ և գնահատել Փրկչի դերը որպես Բարեխոս ձեր անձնական կյանքում:
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը: (Տես ՎևՈւ 45.3-5:)» (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, May 1993, 83):
Խնդրեք որևէ ուսանողի իր խոսքերով բացատրել Երեց Քրիստոֆերսոնի կողմից ուսուցանվող սկզբունքը: Այնուհետև հարցրեք.
-
Ինչպե՞ս կարող է այդ ուսուցման մասին անձնական վկայությունն օգնել ձեզ նեղության պահերին:
Մոսիա 5.5–15
Առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա ավետարանն ընդունելու շնորհիվ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերն Աստծո
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․24 և խնդրեք դասարանին հետևել նրան։ Մատնանշեք հետևյալ խոսքերը, որ՝ «Նրանով, նրա միջոցով, և նրանից է … որ [մենք] ծնված որդիներն ու դուստրերն ենք Աստծո»:
Հարցրեք ուսանողներին.
-
Ի՞նչ է նշանակում լինել«ծնված որդիներն ու դուստրերն Աստծո»: (ՎևՈւ 76.24; տես նաև ՎևՈւ 25.1):
Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ թեպետ բոլորս էլ Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք, «ծնված որդիներն ու դուստրերն Աստծո» արտահայտությունը հատկապես վերաբերում է «վերստին ծնվածներին»: Ուսանողներին ասեք, որ Մորմոնի Գիրքը լուսաբանում է վերստին ծնվելու գործընթացը:
Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ աղյուսակը (մի ընդգրկեք փակագծերում գրված նյութը):
Ի՞նչ էին ցանկանում անել Բենիամին թագավորի ժողովուրդը: |
Ի՞նչ եղավ արդյունքում: |
---|---|
(Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ուխտի մեջ մտան) (Իրենց վրա վերցրեցին Քրիստոսի անունը) (Հավատք գործադրեցին առ Քրիստոս) |
(Նրանց սրտերը փոխվեցին) (Նրանք ծնվեցին Քրիստոսից) (Քրիստոսը դարձավ նրանց ուխտյալ Հայրը) |
Հակիրճ ամփոփեք Բենիամին թագավորի ուղերձը՝ տրված Մոսիա 2–4-ում: Այնուհետև բացատրեք, որ Բենիամին թագավորի խոսքերն աննախադեպ ազդեցություն գործեցին նրա ժողովրդի վրա, և Տիրոջ Հոգին «զորեղ փոփոխություն» առաջացրեց նրանց սրտերում (տես Մոսիա 5.2): Խնդրեք ուսանողներին զույգերով կարդալ Մոսիա 5.2-8, 15 փնտրելով աղյուսակում տրված հարցերի պատասխանները: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Այնուհետև հարցրեք.
-
Բենիամին թագավորի ժողովրդի մասին ձեր սովորածի համաձայն, ինչպե՞ս եք դառնում ծնված որդին կամ դուստրը Քրիստոսի: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Ընդունելով Հիսուս Քրիստոսին և Աստծո պատվիրաններին հնազանդվելու ուխտեր կապելով ու պահելով՝ մենք դառնում ենք ծնված որդիներն ու դուստրերը Քրիստոսի:)
Երբ ուսանողները քննարկեն այդ հատվածները, նրանք օգնության կարիք կունենան, որ հասկանան այն վարդապետությունը, որ մենք դառնում ենք Քրիստոսի զավակներ: Բարձրաձայն կարդացեք Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի (1876–1972) հետևյալ ուսուցումը.
«Փրկիչը դառնում է մեր Հայրը … քանի որ Նա մեզ կյանք է առաջարկում, հավերժական կյանք, քավության շնորհիվ, որը նա կատարեց մեզ համար: …
Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները` որդիները և դուստրերը, նրան տրված մեր հնազանդության ուխտերի շնորհիվ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. 1954–56, 1:29):
-
Ըստ Մոսիա 5.15-ի, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ որպես Հիսուս Քրիստոսի որդիներ և դուստրեր:
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ եք ունենում Հիսուս Քրիստոսի որդին կամ դուստրը լինելու առումով:
Դասն ավարտելով, խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես է իրենց կյանքն օրհնում գիտելիքը, որ Փրկիչն ապրում է, որ Նա ծառայում է որպես մեր Բարեխոս Հոր առաջ, և որ մենք կարող ենք լինել Քրիստոսի ուխտյալ որդիներն ու դուստրերը: