Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 26. Հիսուս Քրիստոսը կկառավարի որպես թագավորների Թագավոր և աշխարհի Դատավոր


Դաս 26

Հիսուս Քրիստոսը կկառավարի որպես թագավորների Թագավոր և աշխարհի Դատավոր

Նախաբան

Հազարամյակի ընթացքում Հիսուս Քրիստոսը «կկառավարի որպես թագավորների Թագավոր և կթագավորի որպես Տերերի Տեր, և ամեն ծունկ պիտի ծալվի ու ամեն լեզու խոստովանի դա Նրա առջև` երկրպագությամբ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի դատվելու Նրա կողմից` համաձայն մեր գործերի ու մեր սրտի ցանկությունների» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ կարիք չկա սպասել մինչև Հազարամյակ՝ դրա որոշ օրհնություններ վայելելու համար:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Գլուխ 45, «Հազարամյակ», Ավետարանի սկզբունքները [2009], 263–267:

  • Գլուխ 46, «Վերջին դատասանը», Ավետարանի սկզբունքները [2009], 268–274:

  • Եթե առկա է՝ գլուխ 37, “The Millennium and the Glorification of the Earth,” Doctrines of the Gospel Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2010), 104–6.

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 65․1-6

Հիսուս Քրիստոսն անձամբ կթագավորի Երկրի վրա

Խնդրեք ուսանողներին թղթի վրա թվարկել ինչի համար կամ ինչի մասին են իրենք կանոնավոր աղոթում: Հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով, եթե ցանկանում են անել դա։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնի նախաբանը: (Եթե ուսանողները չունեն սուրբ գրությունների 2013թ. հրատակությունը, բացատրեք, որ այդ բաժինը աղոթքի վերաբերյալ հայտնություն է՝ տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթին:) Բացատրեք, որ այդ հայտնության մեջ Տերն ասում է, թե ինչի համար մենք պետք է աղոթենք, հատկապես, երբ ականատեսն ենք լինում այնպիսի իրադարձությունների, որոնց մասին մարգարեություններ են եղել, որ պետք է կատարվեին վերջին օրերին:

Հանձնարարեք երկու ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65․1-2: Դասարանին խնդրեք հետևել և գտնել ավետարանը տարածելու մասին Տիրոջ նկարագրությունը: Այնուհետև հարցրեք.

  • Մինչև ո՞ւր պետք է տարածվի Հիսուս Քրիստոսի ավետարանը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի ավետարանն առաջ կգնա դեպի երկրի ծայրերը: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Ըստ հատված 2-ի, ո՞րն է այն քարը, որ կտրվել է սարից՝ առանց ձեռքի:

Երբ ուսանողները կպատասխանեն, կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին … արքայությունն է, հիմնված երկնքի Աստծո կողմից, որը երբեք չի կործանվի կամ փոխարինվի: … Տասնիններորդ դարի սկզբին եկավ … Եկեղեցին կազմավորվելու օրը: Այն փոքր էր, վեց անդամից բաղկացած, նման առանց ձեռքի սարից կտրված քարի, որը մասնատելու էր պետությունները և գլորվելով լցներ ողջ Երկիրը: … Այսօր այդ քարն առաջ գլորվելով լցնում է երկիրը» (“The Stone Cut without Hands,” Ensign, May 1976, 8, 9):

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Աստծո արքայության մասը Երկրի վրա:

Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 65․3-4 հատվածները: Մեկ այլ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ 5-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և գտնել ըստ Տիրոջ խորհրդի ինչի համար պետք է մենք աղոթենք: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ըստ այդ հատվածների, ինչի՞ համար մենք պետք է աղոթենք Երկրորդ Գալստին պատրաստվելիս: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, կարող եք հանձնարարել նրանց համեմատել հատված 6-ը Մատթեոս 6.10-ում տրված Տիրոջ աղոթքի խոսքերի հետ:)

  • Ի՞նչ երկու արքայությունների մասին է խոսվում հատված 6-ում: («Աստծո արքայությունը» երկրի վրա [կամ Եկեղեցին] և «երկնքի արքայությունը»:)

  • Ի՞նչ է պատվիրել Տերը, որ «Աստծո արքայությունն» անի երկրի վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք հետևյալ վարդապետությունը. Երկրի վրա Աստծո արքայությունը կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կտարածվի ողջ աշխարհում և երկրի բնակիչներին կպատրաստի Քրիստոսի հազարամյա կառավարմանը:)

(Նշում. Կարող եք շեշտել, որ Հազարամյակի ընթացքում Հիսուս Քրիստոսը քաղաքական և եկեղեցական արդարադատություն կգործադրի ողջ Երկրում: [Եթե առկա է, տես՝ Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2001), 139–40.])

handout iconԳրատախտակին գրեք հետևյալ ցանկը կամ բաժանեք ուսանողներին որպես թերթիկ (մի ընդգրկեք փակագծերում գրված նյութը).

թերթիկ, Հիսուս Քրիստոսը և Հազարամյակը

Հիսուս Քրիստոսը և Հազարամյակը

Ի՞նչ կանի Քրիստոսը Հազարամյակի ընթացքում:

Եսայիա 9.6–7; 33.22; Հայտնություն 11.15; 1 Նեփի 22.24

(Նա կկառավարի Աստծո թագավորությունը երկրի վրա: Նա կգործի որպես դատավոր և օրենսդիր, և կփրկի մեզ:)

Որտե՞ղ կլինի Քրիստոսը Հազարամյակի ընթացքում:

Սոփոնիա 3.15–17, Վարդապետություն և Ուխտեր 29.11, 45.59

(Նա կբնակվի երկրի վրա Իր ժողովրդի հետ:)

Ինչպե՞ս Քրիստոսը կթագավորի Հազարամյակի ընթացքում:

Հայտնություն 19.15; Վարդապետություն և Ուխտեր 38.21–22

(Քրիստոսը կլինի թագավորը և օրենսդիրը:)

Ի՞նչ ազդեցություն կունենա Քրիստոսի կառավարումը:

Եսայիա 2.2–4; 1 Նեփի 22.25–28; 2 Նեփի 30.10–18

(Խաղաղություն, միաբանություն և արդարակեցություն կհաստատվի Երկրի վրա: Սատանան իշխանություն չի ունենա մարդկանց սրտերի վրա:)

(Նշում. Կարող եք բացարել, որ այդ վարժությունը կլուսաբանի սուրբ գրությունների թեմատիկ ուսումնասիրության նշանակությունը: Երբ մենք թեմատիկորեն ենք ուսումնասիրում սուրբ գրությունները, կարող ենք առավել հստակ տեսնել մանրամասները, այսինքն՝ օրինաչափությունները և թեմաները:)

Դասարանը բաժանեք չորս ուսանողից բաղկացած խմբերի: Խնդրեք յուրաքանչյուր խմբից մեկ ուսանողի ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածները և պատասխանել ցանկի առաջին տողի հարցին: Խմբից մեկ այլ ուսանողի խնդրեք նույնը կատարել երկրորդ տողի համար և այդպես շարունակ: Ուսանողներին սովորեցրեք հատուկ ուշադրություն դարձնել այն խոսքերին և արտահայտություններին, որոնք օգնում են պատասխանել իրենց հանձնարարված հարցերին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց գտածը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին իրենց խմբի մյուս անդամների հետ քննարկել իրենց սովորածը։

(Նշում. Առկայության դեպքում դասին պատրաստվելիս 1 Նեփի 22.26-ի վերաբերյալ մեկնաբանությունների համար օգտվեք հետևյալ ձեռնարկից. Book of Mormon Student Manual [Church Educational System manual, 2009], 48:)

Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ըստ ձեր քննարկածի, ինչի՞ն եք ամենաշատն անհամբեր սպասում Հազարամյակից: (Երբ ուսանողները կպատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Փրկիչն անձնապես կթագավորի Երկրի վրա Հազարամյակի ընթացքում:)

  • Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Փրկիչն անձամբ թագավորի մեր կյանքում հենց հիմա:

  • Ինչպե՞ս կփոխվեր մեր կյանքը, եթե թույլ տայինք, որ Քրիստոսը թագավորեր մեր կյանքում:

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ խոսքերը.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Երբ սատանան կապված է որևէ տան մեջ, երբ սատանան կապված է որևէ մեկի կյանքում, Հազարամյակն արդեն իսկ սկսվել է այդ տանը, այդ կյանքում» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 172):

Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածել, թե ինչ կանեին, որպեսզի հրավիրեին Փրկչին անձամբ թագավորել իրենց կյանքում և ընտանիքում։

Հովհաննես 5.22; Մատթեոս 12.36–37; Հայտնություն 20.12–13; Մոսիա 4.30; Վարդապետություն և Ուխտեր 137.9

Հիսուս Քրիստոսը կլինի մեր դատավորը

Ցուցադրեք կամ գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները.

Հովհաննես 5.22

Մատթեոս 12.36-37

Հայտնություն 20.12-13

Մոսիա 4.30

Վարդապետություն և Ուխտեր 137․9

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կպատասխանեն, եթե իրենց ընկերը հետևյալ հարցը տա. «Դատաստանի օրը ո՞վ կլինի մեր դատավորը» և «Ինչի՞ հիման վրա մենք կդատվենք»: Մի քանի րոպե հատկացրեք ուսանողներին, որպեսզի ուսումնասիրեն գրատախտակին գրված հատվածները և ձևակերպեն հետևյալ հարցի պատասխանը: Մի քանի րոպե հետո խնդրեք ուսանողներին քննարկել իրենց պատասխանները իրենց կողքին նստած անձնավորության հետ: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ սովորեցիք Դատաստանի օրվա վերաբերյալ: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը կլինի մեր դատավորը:)

  • Ի՞նչ հիմքով կդատի մեզ Փրկիչը: (Պատասխանները պետք է ներառեն հետևյալ վարդապետությունը. Փրկիչը կդատի մեզ ըստ մեր խոսքերի, մտքերի, գործերի և մեր սրտերի ցանկությունների:)

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մեր Տերն ապրեց կատարյալ, անմեղ կյանքով և այդ պատճառով ազատ էր արդարադատության պահանջներից: Նա կատարյալ էր բոլոր հատկանիշներով, ներառյալ` սերը, կարեկցանքը, համբերությունը, հնազանդությունը, ներողամտությունը և խոնարհությունը: …

Ես վկայում եմ, որ աներևակայելի տառապանքի և հոգևարքի անչափ մեծ գնով Փրկիչը վաստակեց մեր Քավիչը, մեր Միջնորդը, մեր Վերջնական Դատավորը լինելու Իր իրավունքը» (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign or Liahona, Nov. 2006, 42):

  • Ինչպե՞ս է Վերջին Դատաստանի վերաբերյալ ձեր ընկալման վրա ազդում գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը կլինի մեր «Վերջին Դատավորը»:

Խրախուսեք ուսանողներին քարտի կամ թղթի վրա գրել հետևյալ հարցը և կախել աչքի ընկնող տեղում. Ինչպե՞ս կարող եմ թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսը կառավարի իմ կյանքն այսօր:

Ուսանողի ընթերցարան