Դաս 3
Եհովան և Նրա նախաերկրային ծառայությունը
Նախաբան
Ըստ մեր օրերի մարգարեների, Հիսուս Քրիստոսը «սովորեցնում էր հավերժության ճշմարտությունները, մեր նախաերկրային կյանքի իրողությունը, երկրի վրա մեր կյանքի նպատակը և գալիք կյանքի համար Աստծո որդիների ու դուստրերի ներուժը» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը, Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Այս դասի ընթացքում ուսանողները կսովորեն, որ նախաերկրային կյանքում, ի շնորհիվ իրենց հավատքի, որ Եհովան (Հիսուս Քրիստոսը) կիրագործի Քավությունը, իրենք կարողացան հաղթել սատանային Երկնային պատերազմում: Ուսանողները նաև կտեսնեն, որ նախամահկանացու աշխարհում Եհովան իր աստվածային հատկանիշներով գերազանցում էր Աստծո բոլոր զավակներին:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Richard G. Scott, “Jesus Christ, Our Redeemer,” Ensign, May 1997, 53–54, 59.
-
“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” Ensign, Apr. 2002, 13–18.
Ուսուցանման առաջարկներ
Հայտնություն 12.7–11; Մովսես 4.3
Եհովայի դերը Երկնային պատերազմում
Գրատախտակին գրեք պատերազմ բառը, և հարցրեք ուսանողներին, թե ինչ պատկերներ են գալիս իրենց մտքում պատերազմի մասին մտածելիս: Այնուհետև խնդրեք նրանց անցնել Հայտնություն 12.7, 9 հատվածների վրայով և ներկայացնել այնտեղ նկարագրված պատերազմը (Երկնային պատերազմը): Խնդրեք ուսանողներին բացատրել, ըստ իրենց հասկացողության, ինչ տեղի ունեցավ այդ պատերազմում:
Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքերը, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.
«Ինչպիսի՞ պատերազմ էր [Երկնային պատերազմը]: Ինչպես երկրի վրա է. այնպիսին, որ սատանան և հոգևոր էակները կարող են մղել, այսինքն՝ խոսքերի պատերազմ, կարծիքների ընդհարում, գաղափարախոսությունների հակասություն, պատերազմ ճշմարտության և սխալի միջև» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:518):
Հարցրեք ուսանողներին.
-
Ըստ Երեց Մակքոնկիի, որքանո՞վ է Երկնքի պատերազմը նման այն պատերազմին, որ սատանան մղում է Աստծո զավակների դեմ մահկանացու կյանքում:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հայտնություն 12.10 հատվածը, իսկ մեկ ուրիշին՝ Մովսես 4.3 հատվածը: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ խաչաձև վկայակոչումների հատվածներն իրենց սուրբ գրություններում՝ գրելով Մովսես 4.3 Հայտնություն 12.10 հատվածի կողքին և՝ հակառակը: Բացատրեք, որ «մեր եղբայրների չարախոսը» (Հայտնություն 12.10) սատանան էր: Այնուհետև հարցրեք.
-
Համաձայն Մովսես 4.3-ի, ինչպե՞ս սատանան դուրս գցվեց նախամահկանացու աշխարհից:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 12.11 հատվածը: Օգնեք նրանց ներկայացնել այդ հատվածում ուսուցանվող սկզբունքը՝ տալով հետևյալ հարցերը․
-
Ինչպե՞ս կամփոփեիք, ինչ է ուսուցանվում հատված 11-ում Հիսուս Քրիստոսի Քավության ազդեցությունների մասին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Քանի որ անկասկած Հիսուս Քրիստոսը կատարելու էր Քավությունը, դրա արդյունքները արդեն ուժի մեջ էին նախամահկանացու կյանքում: Այսպիսով, Նա է «Գառը, որ աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է» [Հայտնություն 13.8; տես նաև Մոսիա 4.7; Մովսես 7.47]):
-
Ինչպե՞ս կարող եք Հայտնություն 12.11 հատվածում գրվածն օգտագործել որպես օգնություն՝ այս կյանքում սատանայի դեմ ձեր անձնական պատերազմում: (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակի վրա գրեք հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք հաղթել սատանային՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին, ով իրագործեց Քավությունը, բերելով մեր վկայությունը և հավատարիմ մնալով դրան:)
Աբրահամ 3.15–25; Վարդապետություն և Ուխտեր 138.55–56
Եհովան գերազանցում է մեզ ամեն ինչում
Ասացեք ուսանողներին, որ նախամահկանացու կյանքում մենք պատրաստվել ենք Երկիր գալու համար։ Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը և խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.
«Աստված ինքը, գտնվելով հոգիների և փառքի մեջ, քանի որ նա ավելի խելացի էր, պատշաճ համարեց օրենքներ սահմանել, որով մնացածը կկարողանային արտոնություն ունենալ իր նման զարգանալու: Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը մեզ հնարավորություն է տալիս զարգանալ գիտելիքով: Նա օրենքներ սահմանելու զորություն ունի, որպեսզի ուսուցանի ավելի թույլ բանականություններին և նրանք իր հետ միասին վեհացում ապրեն (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 210):
Այնուհետև ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ եք սովորում Ջոզեֆ Սմիթի խոսքերից՝ մեզ համար ունեցած Երկնային Հոր ցանկություների մասին։ (Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք առաջադիմենք և հոգևոր զարգացում ապրենք, էլ ավելի Նրան նմանվելով:)
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը, և պատասխանները գտնելու համար խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Աբրահամ 3.24–25 հատվածը.
Բավականաչափ ժամանակ տրամարդելուց հետո խնդրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։ Այնուհետև հրավիրեք ուսանողներին քննել Վարդապետություն և Ուխտեր 138.55–56 հատվածները, հասկանալու համար, թե ինչ էր արվել նախապատրատելու Աստծո զավակներին, որպեսզի հաջողությամբ հաղթահարեին մահկանացու կյանքը: Որպեսզի օգնեք ուսանողներին այդ հատվածն իրենց վերագրելու համար, հարցրեք.
-
Ըստ այդ հատվածների, ինչպե՞ս ենք պատրաստվել մենք Երկիր գալու համար։
Հանձնարարեք ուսանողներին մի պահ խորհել, թե ինչ հատկանիշներով էր օժտված Փրկիչը նախամահկանացու աշխարհում: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Աբրահամ 3.19, 21 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն, թե ինչ է ուսուցանվում Հիսուս Քրիստոսի մասին: Երբ ուսանողները կպատասխանեն, նրանց բաժանեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) և Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) հետևյալ խոսքերը։ Խնդրեք նրանց կարդալ մեջբերումները և նշել Փրկչի մասին ուսուցանող խոսքերն ու արտահայտությունները.
«Իր խելքով և գործով [Հիսուս Քրիստոսը] գերազանցում է անհատական և հավաքական ունակություններն ու նվաճումները բոլոր նրանց, ովքեր ապրել են, ապրում են և դեռ ապրելու են: (Տես Աբր. 3.19:)» (Neal A. Maxwell, “O, Divine Redeemer,” Ensign, Nov. 1981, 8):
«Ենթակա լինելով օրենքին և ունենալով իրենց ազատ կամքը՝ մարդկանց բոլոր հոգիները, գտնվելով Հավերժական ներկայության մեջ, զարգացրեցին տարատեսակ և տարաբնույթ ընդունակություններ, տաղանդներ, կարողություններ և ունակություններ: Այն ժամանակ երկարատև կյանքի ընթացքում տաղանդների և ունակություններ ծնունդ առան: …
Տերը մեզ շնորհեց ազատ կամք, նա մեզ տվեց օրենքներ, որոնք մեզ հնարավորություն էին տալու առաջադիմել, զարգանալ և դառնալ նրա պես. և նա խորհուրդ տվեց և հորդորեց մեզ առաջ գնալ փառքի և վեհացման ճանապարհով: Նա ինքը ամեն բարի բանի մարմնացում և անձնավորում էր: Նա ուներ ամեն ըղձալի հատկանիշ և գիծ՝ իր հավերժական լրիվությամբ: Իր բոլոր հնազանդ զավակները սկսեցին ինչ-որ կերպ նմանվել իրեն: Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ մեր մեջ անչափ մեծ էր տաղանդների և ունակությունների բազմազանությունը և աստիճանը: Բոլորն էլ առանձնահատուկ կերպով օժտված էին: Անդրանիկ որդին մեզ բոլորիս ամեն ինչում գերազանցում էր» (Bruce R. McConkie, The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 1:23):
Շարունակեք, հարցնելով ուսանողներին, թե այդ մեջբերումներում ինչն է առանձնանում իրենց համար: Անհրաժեշտության դեպքում հարցրեք.
-
Ի՞նչ եք սովորում այդ երկու Առաքյալներից նախամահկանացու աշխարհում Եհովայի առանձնահատուկ հատկանիշների մասին: (Ուսանողները պետք է հասկանան, որ նախամահկանացու աշխարհում Եհովան իր ունակություններով և ձեռքբերումներով գերազանցում էր Երկնային Հոր բոլոր զավակներին:)
Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի խորհեն Փրկչի նախամահկանացու ծառայության մասին և գրի առնեն իրենց մտքերն ու զգացմունքները: Մի քանիսին խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով: Դասն ավարտեք՝ խրախուսելով ուսանողներին մտածել, թե Փրկչի նախամահկանացու ծառայության և առանձնահատուկ հատկանիշների մասին գիտելիքը ինչպես կօգնի նրանց ավելի մեծ սեր և հավատք ունենալ առ Նա:
Ուսանողի ընթերցարան
-
Հայտնություն 12.7–11; Աբրահամ 3.15–25; Վարդապետություն և Ուխտեր 138.55–56:
-
Richard G. Scott, “Jesus Christ, Our Redeemer,” Ensign, May 1997, 53–54, 59.