Դաս 4
Եհովան արարեց Երկիրը
Նախաբան
«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հայտարարում է. «Իր Հոր ղեկավարության ներքո, [Հիսուս Քրիստոսը] դարձավ Երկրի արարիչը: «Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ» (Հովհաննես 1.3)» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Երբ ուսանողները հասկանան Երկրի արարման հավերժական նպատակները, նրանք կարող են ապրել իրենց ստեղծման նպատակն իրականացնելու ավելի մեծ վճռականությամբ տոգորված:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Russell M. Nelson, “The Creation,” Ensign, May 2000, 84–86.
-
Եթե առկա է ձեր լեզվով, կարող եք կարդալ Նիլ Ա. Մաքսվելի հոդվածը՝ “Our Creator’s Cosmos,” in By Study and by Faith: Selections from the Religious Educator, ed. Richard Neitzel Holzapfel and Kent P. Jackson (2009), 37–50:
Ուսուցանման առաջարկներ
Ծննդոց 1.1; Հովհաննես 1.1–3; Եբրայեցիս 1.1–2; Հակոբ 4.9; Վարդապետություն և Ուխտեր 38.1–3; 76.22–24; 104.14–17; Մովսես 1.30–33; 2.1
Եհովան արարեց Երկիրը
Ցուցադրեք մի իր, որը ինչ-որ մեկը պատրաստել է ձեզ համար (գուցե՝ որպես նվեր): Դասարանի հետ կիսվեք այդ իրի և այն պատրաստող անձի հանդեպ ձեր ունեցած զգացմունքներով: Այնուհետև հարցրեք.
-
Ե՞րբ է ինչ-որ մեկը ինչ-որ բան պատրաստել ձեզ համար: Ինչպիսի՞ զգացմունքներ եք ունեցել այդ իրը պատրաստող անձի հանդեպ:
Հանձնարարեք ուսանողներին համեմատել և հակադրել Ծննդոց 1.1; Հովհաննես 1.1–3; Եփեսացիս 3.9; Եբրայեցիս 1.1–2; և Մովսես 2.1: Խնդրեք ուսանողներին գրատախտակի վրա թվարկել նմանություններն ու տարբերությունները, որ նկատել են այդ հատվածների միջև: (Նշում. Երբ ուսանողները սովորեն համեմատել և հակադրել սուրբ գրությունների հատվածները, վարդապետություններն ու սկզբունքները առավել խորը կընկալվեն:) Այնուհետև հարցրեք.
-
Ըստ այդ հատվածների, ո՞վ արարեց Երկիրը: (Շեշտեք, որ Եհովան արարեց Երկիրը Հոր ղեկավարությամբ, կամ ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել. «Ողջ Արարումը ծրագրվել էր [Երկնային Հոր] կողմից» (“The Creation,” Ensign, May 2000, 84):
Ուսանողներին ժամանակ տվեք մտքում կարդալու և համեմատելու Վարդապետություն և Ուխտեր 76.22–24, 104.14–17, և Մովսես 1.30–33 հատվածները, փնտրելով, թե էլ ինչ Եհովան արարեց: Անհրաժեշտության դեպքում, նշեք, որ Նա արարեց անթիվ աշխարհներ և որ «երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար» (ՎևՈւ 104.17): Օգնեք ուսանողներին վերլուծել այս սկզբունքը, հարցնելով.
-
Ի՞նչ է այս արտահայտությունը վկայում այն մասին, թե ինչ պետք է Փրկիչն իմանար Երկիրն արարելիս: (Նա պետք է իմանար, թե որքան մարդ է ապրելու Երկրի վրա և ինչ կարիքներ մարդիկ կունենան պատմության տարբեր ժամանակահատվածներում:)
Բացատրեք ուսանողներին, որ մի բան է իմանալ՝ ով է ստեղծել Երկիրը, մեկ այլ բան՝ ինչ զորությամբ է այն ստեղծվել: Հանձնարարեք ուսանողներին համեմատել և խաչաձև հղումներ կատարել այս հատվածների միջև՝ Մորմոն 9.6–17; Վարդապետություն և Ուխտեր 38.1–3; և Հակոբ 4.9 և ներկայացնել, թե ինչպես ստեղծվեց Երկիրը: Հանձնարարեք ուսանողներին իրենց բառերով բացատրել, ինչ են այդ հատվածները նշանակում: Այնուհետև ցուցադրեք հետևյալ բացատրությունը.
«Հիսուս Քրիստոսն արարեց այս աշխարհը և այն ամենը, ինչ կա դրանում: Նա նաև արարեց բազմաթիվ այլ աշխարհներ: Նա կատարեց դա քահանայության զորությամբ՝ մեր Երկնային Հոր ղեկավարության ներքո» (Ավետարանի սկզբունքներ [2009], 23):
Շեշտեք, որ իրականում, սուրբ գրությունները մի քանի մանրամասներ են հաղորդում Երկրի արարման մասին, թեպետ մեզ խոստացվել է, որ նման մանրամասները մի օր կբացահայտվեն (տես ՎևՈւ 101.32–34): Շատ ավելին է ուսուցանվել սուրբ գրություններում Արարման նպատակի մասին:
Դասարանով քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ուսումնասիրելով ձեր շրջակա աշխարհը, ի՞նչ են Աստծո ստեղծագործություններն ուսուցանում ձեզ Փրկչի, Նրա քահանայության և նախամահկանացու աշխարհում Նրա կերպարի մասին:
-
Ինչպե՞ս է այս ճշմարտությունները հասկանալն ազդում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների և Նրա մասին ձեր վկայության վրա:
-
Ինչպե՞ս է այս ճշմարտությունները հասկանալն ազդում այն բանի վրա, թե ինչպես եք ընկալում երկիրը:
Նախքան առաջ գնալը, ուսանողների համար շեշտեք այն դրույթը, որ թեպետ Փրկիչն արարեց Երկիրը, Երկնային Հայրը մեր հոգիների Հայրն է և ստեղծեց Ադամի և Եվայի ֆիզիկական մարմինները:
1 Նեփի 17.36; 2 Նեփի 2.23–25; Վարդապետություն և Ուխտեր 49.16–17; Մովսես 1.27–33, 39
Երկրի արարման նպատակը
Ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց քննել՝ Մովսես 1.27–33, 39; 1 Նեփի 17.36 և Վարդապետություն և Ուխտեր 49.16–17: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգնում են իրենց ձևակերպել այս հարցի պատասխանը. «Ինչպե՞ս կբացատրեիք ձեր ընկերոջը, ինչո՞ւ արարվեց Երկիրը: Հրավիրեք մի քանի զույգերի դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Ուսանողները պետք է հասկանան, որ Եհովան արարեց Երկիրը, որպեսզի ապահովեր մի վայր, որտեղ Աստծո զավակները կարող են ապրել և զարգանալ առաջադիմելով դեպի հավերժական կյանք: Հարցրեք.
-
Վարդապետություն և Ուխտեր 49.17-ում ի՞նչ ի նկատի ունի ասելով «մարդկանց քանակը»: (Անհրաժեշտության դեպքում, Վարդապետություն և Ուխտեր 49.16–17 հատվածի մեկնաբանությունը տես Վարդապետություն և Ուխտեր ուսանողի ձեռնարկ [(Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001), 106]:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 2.18-25 հատվածը, այնուհետև հարցրեք.
-
Ինչպե՞ս էին Եդեմի Պարտեզի պայմաններն Ադամին և Եվային կանխում առաջադիմել Երկնային Հոր փրկության ծրագրում:
-
Ինչպե՞ս Ադամի Անկումն օգնեց Երկրին իրագործել իր արարման նպատակը: (Այն հնարավորություն տվեց Ադամին և Եվային երեխաններ ունենալ:)
-
Ինչպե՞ս կարող են հատված 23-ում նկարագրված Անկման հետևանքներն օգնել մեզ առաջադիմել Երկնային Հոր ծրագրում:
Յուրաքանչյուր ուսանողի տվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) և Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ Քույր Ջուլի Բ. Բեքի հետևյալ խոսքերը: Ուսանողներին բավականաչափ ժամանակ տվեք նրանց խոսքերը կարդալու և խորհելու՝ Իր զավակների փրկության համար Աստծո ծրագրում Արարման դերի մասին:
«Ճիշտ ինչպես փրկություն է գալիս Քավության շնորհիվ, այնպես էլ փրկություն է գալիս Անկման շնորհիվ: …
Եվ պետք է նաև հիշել, որ Անկումը հնարավոր դարձավ, քանի որ հարատև Արարիչը … արարեց Երկիրը, մարդուն և կյանքի բոլոր ձևերն ու տեսակներն այնպիսի մի վիճակում, որ նրանք կարողանային անկում ապրել: … Այդ ամենն այնպես արարվեց, որ նրանք կարողանային անկում կամ փոփոխություն ապրել, և ուստի ներկայացվեց այնպիսի մի գոյավիճակ, որը անհրաժեշտ էր Հոր փրկության հավերժական ծրագրի բոլոր ժամկետներն ու պայմանները գործարկելու համար:
Այդ ամենի աշխարհիկ առաջին արարումն … իր բնույթով դրախտային էր: Նախնական և Եդեմական օրերում կյանքի բոլոր ձևերն ապրում էին բարձրագույն և այլ կարգավիճակում, քան այժմ է գերիշխում: Գալիք անկումը նրանց պետք է տաներ դեպի վար և առաջ: Մահը և ծնունդը դեռ պետք է գային աշխարհ» (Bruce R. McConkie, “Christ and the Creation,” Ensign, June 1982, 9):
«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք ունենք ընտանիքի աստվածաբանությունը, որը հիմնված է Արարման, Անկման և Քավության վրա: Երկրի արարումը վայր հանդիսացավ, որտեղ ընտանիքներ կարող էին ապրել: Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը, ովքեր ընտանիքի հիմնական կեսերն էին: Երկնային Հոր ծրագրի մասն էր այն, որ Ադամն ու Եվան կնքվեին և հավերժական ընտանիք կազմեին:
Անկումն ուղի բացեց ընտանիքի աճի համար: Ադամը և Եվան ընտանիքի ղեկավարներն էին, ովքեր ընտրեցին մահկանացու փորձառություն ունենալ: Անկումը նրանց համար որդիներ և դուստրեր ունենալու հնարավորություն ընձեռեց:
Քավությունը թույլ տվեց, որ ընտանիքը միասին հավերժ կնքվի: Այն թույլ է տալիս, որ ընտանիքները հավերժական աճ և զարգացում ապրեն: Երջանկության ծրագիրը, որը նաև կոչվում է փրկության ծրագիր, ընտանիքների համար ստեղծված ծրագիր էր: Աճող սերունդը պետք է հասկանա, որ մեր աստվածաբանության հիմնական սյուները կենտրոնացած են ընտանիքի վրա» (Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, Mar. 2011, 12):
-
Ինչպե՞ս են այս մեկնաբանություններն օգնում ձեզ հասկանալ Իր զավակների փրկության համար Աստծո ողջ ծրագրում ունեցած Արարման կարևոր դերը:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Երկիրը արարվել է օգնելու անհատներին և ընտանիքներին վեհացում ապրել։ (Երբ ուսանողները կպատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Հասկանալով երկրի արարման նպատակը, մենք կարող ենք ավելի մեծ ցանկություն զարգացնել մեր արարման նպատակն իրականացնելու համար:)
Ուսանողներին բացատրեք, որ քահանայության կնքման զորությունը հնարավոր է դարձնում, որ ամուսիններն ու կանայք, ծնողներն ու երեխաները միասին լինեն մահից հետո: Առանց կնքման զորության, որը վերականգնվեց Եղիայի միջոցով, Աստծո զավակները չէին կարող ստանալ վեհացման բոլոր օրհնությունները և երկրի արարման այս նպատակը չէր իրագործվի կամ, ինչպես ուսուցանվում է Վարդապետություն և Ուխտերում, «երկիրն ամբողջովին կամայանար» (ՎևՈւ 2.3; տես նաև Մաղաքիա 4.6):
Ավարտեք դասը, վկայելով այս կարևոր ճշմարտությունների մասին. (1) Եհովան արարեց Երկիրը Հոր ղեկավարությամբ, (2) Նա արարեց Երկիրը, որպես մի վայր, որտեղ Աստծո զավակները կարող էին ապրել և առաջադիմել դեպի հավերժական կյանք, և (3) հասկանալով Երկրի արարման նպատակը, մենք կարող ենք ավելի մեծ ցանկություն զարգացնել մեր արարման նպատակն իրականացնելու համար:
Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսի ստեղծագործությունների համար իրենց երախտագիտությունը հայտնելու համար: Խրախուսեք ուսանողներին գործել ըստ Հոգու հուշումների, որ զգացել են դասի ընթացքում.
Ուսանողի ընթերցարան
-
Ծննդոց 1.1; Հովհաննես 1.1–3; Եբրայեցիս 1.1–2; Մովսես 2.1; Մորմոն 9.16–17; Վարդապետություն և Ուխտեր 38.1–3; 76.22–24; 104.14–17; Հակոբ 4.9; Վարդապետություն և Ուխտեր 101.32–34; Մովսես 1.27–33, 39; 1 Նեփի 17.36; Վարդապետություն և Ուխտեր 49.16–17:
-
Russell M. Nelson, “The Creation,” Ensign, May 2000, 84–86.