Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 7. Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին մարմնում


Դաս 7

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին մարմնում

Նախաբան

Հնում, Փրկչի ծննդյան լուրը բարի ավետիք էր, որ հայտարարվեց շատերի կողմից. Աստված Իր Որդուն ուղարկել էր փրկագնելու աշխարհը: «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրում Հիսուսը ներկայացվում է որպես «Հոր Առաջնեկը, Միածին Որդին մարմնում, աշխարհի Քավիչը» (Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2–3): Այս դասում ուսանողները կսովորեն, թե ինչու էր կարևոր, որ Հիսուսը ծնվեր մահկանացու մորից և անմահ Հորից:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Robert E. Wells, “Our Message to the World,” Ensign, Nov. 1995, 65–66.

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 1.18–24; Ղուկաս 1.26–35; Մոսիա 3.7–8

«Հոր Միածինը»

video iconՍկսեք դասը՝ ցուցադրելով “The Nativity” (2:59) տեսանյութը: (Դասից առաջ ներբեռնեք և դիտեք տեսանյութը:)

2:3

Տեսանյութի դիտումից հետո հարցրեք.

  • Ձեզ համար Փրկչի ծննդյան ո՞ր կողմերն են կարևոր, և ինչո՞ւ:

Ուսանողներին հայտնեք, որ այս դասի ընթացքում նրանք կքննարկեն Հիսուս Քրիստոսի ծննդյան այն կողմը, որը որոշիչ նշանակություն ունի Հոր ծրագրում Իր դերը իրագործելու համար Փրկչի ունակությունը հասկանալու գործում:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մատթեոս 1.18–19, իսկ դասարանին խնդրեք պատկերացնել այդ հատվածում ներկայացված իրադրությունը: (Նշում. Պատկերացնելը սուրբգրքյան ուսումնասիրության հմտություն է, որի օգնությամբ սուրբգրքյան պատմությունը դառնում է ավելի վառ և իրական:) Այնուհետև հարցրեք ուսանողներին, թե ինչպես իրենց կզգային, եթե հայտնվեին Հովսեփի իրավիճակում: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 1.20–24 և պարզել, թե ինչու Հովսեփը որոշեց «ծածուկ արձակել [Մարիամին]» (հատված 19), այսինքն՝ իր նշանադրությունը Մարիամի հետ գաղտնաբար ուժը կորցրած ճանաչել: (Նշում. Դժվար խոսքերի և արտահայտությունների բացատրությունը կօգնի ուսանողներին հասկանալ սուրբ գրությունները: Այս հատվածների համար, դուք կարող եք օգտագործել հետևյալ բացատրությունները. (1) Հիսուս անունը [արամերենով Յեշուա] նշանակում է «Եհովան փրկություն է» կամ «Եհովան փրկում է», (2) Մատթեոս 1.22–23-ում նշված սուրբ գրությունը Եսայիա 7.14-ն է, իսկ (3) Էմմանուել անունը նշանակում է «Աստված մեզ հետ»:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 1․26-30 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել, թե ինչ է այս հատվածն ուսուցանում Մարիամի մասին: Խնդրեք նրանց բացատրել, ինչ են գտել: Այնուհետև խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 1.31–35 հատվածը, իսկ դասարանին խնդրեք հետևել նրան: Հարցրեք.

  • Ինչպե՞ս են այդ հատվածները հաստատում, թե ով է Հիսուսի Հայրը:

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

գծապատկեր, ծնողներ, դուք

Մի ուսանողի տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ֆիզիկական հատկանիշ ես դու ժառանգել քո հայրիկից: Ի՞նչ ֆիզիկական հատկանիշ ես դու ժառանգել քո մայրիկից:

Այդ ուսանողի պատասխանը ավելացրեք գրատախտակի վրա ներկայացված գծապատկերին (տես տրված օրինակը).

գծապատկեր, ծնողներ, հատկանիշներ, դուք

Ջնջեք նախորդ գծապատկերը և գրատախտակին գծեք հետևյալը.

գծապատկեր, Մարիամ, Երկնային Հայր, Հիսուս Քրիստոս

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի (1862–1933) հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Մանուկը, որ պետք է ծնվեր Մարիամից, Էլոհիմից էր, Հավերժական Հորից, ոչ թե բնության օրենքի խախտումով, այլ համաձայն դրա բարձրագույն դրսևորման, … Նրա էության մեջ Աստվածագլխի զորությունները համակցվել էին մահկանացու մարդուն հատուկ ունակությունների և հնարավորությունների հետ, իսկ դա ժառանգականության հիմնական օրենքի գործելու շնորհիվ, հայտարարված Աստծո կողմից, ապացուցված գիտության կողմից և ընդունված փիլիսոփայության կողմից, որ կենդանի էակները պետք է բազմանան իրենց տեսակի մեջ: Մանուկ Հիսուսը պետք է ժառանգեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր գծեր, հակումներ և ուժեր, որոնք բնորոշ էին Իր ծնողներին, որոնցից մեկը անմահ և փառավորված Աստվածն էր, իսկ մյուսը մարդկային էակ՝ կին» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 81):

  • Ի՞նչ կարևոր գծեր էր Փրկիչը ժառանգել Իր ծնողներից:

Երբ ուսանողները կպատասխանեն, գրատախտակի վրա «Մարիամ» անվան տակ թվարկեք Հիսուս Քրիստոսի այն գծերը, որոնք Նա ժառանգել էր Իր մորից (օրինակ, մահկանացություն՝ ցավ կրելու և ֆիզիկապես մահանալու ունակություն): «Երկնային Հայր» անվան տակ թվարկեք Հիսուսի այն գծերը, որոնք նա ժառանգել էր Իր Հորից (օրինակ, Աստվածագլխի զորությունները՝ անմահություն կամ հավերժ ապրելու զորություն, տես Հովհաննես 10.17-18):

Այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 3․7-8 հատվածը։ Հարցրեք.

  • Ինչո՞ւ Փրկիչը և մահկանացու և անմահ զորությունների կարիքն ուներ Քավությունն իրագործելու համար: (Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը կարողացավ կատարել Քավող զոհաբերությունը, որը Նրանից պահանջում էր դիմանալ ավելիին, քան մահկանացու մարդը կարող էր, այդպիսով կատարելով Իր դերը Հոր ծրագրում: Բացի այդ, քանի որ Հիսուսը զորություն ուներ մահվան հանդեպ, մահանալուց հետո Նա կարողացավ հարություն առնել: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե Հիսուս Քրիստոսը ծնվեր երկու մահկանացու ծնողներից, Նա չէր կարող հաղթահարել մահը կամ դիմանալ Քավության անսահման ցավին ու տառապանքին: Երկու անմահ ծնողներից ծնվելու դեպքում Նա չէր կրի ֆիզիկական տառապանք և մահ:)

Այս կարևոր վարդապետությունն էլ ավելի ընդգծելու համար, ուսանողներին բաժանեք Յոթանասունից Երեց Ռոբերտ Ի. Վելսի հետևյալ խոսքերը և նրանց ժամանակ տվեք կարդալու և դրա շուրջ խորհելու համար.

Երեց Ռոբերտ Ի. Վելս

«Հիսուս Քրիստոսի աստվածային Որդի լինելը … կարևոր դրույթ է փրկության ողջ ծրագիրը հասկանալու համար: Նա Հոր Առաջնեկ Որդին է նախաերկրային կյանքում և Հոր Միածին Որդին՝ երկրի վրա: Հավերժական Հայր Աստվածը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Իր մյուս հոգևոր զավակների ծնողն է: …

«Աստվածային Որդի» անվանումը նաև վերաբերում է «Միածին Որդին մարմնում» կոչմանը: … Այդ տիտղոսը նշանակում է այն, որ Հիսուսի ֆիզիկական մարմինը ժառանգն էր մահկանացու մոր և անմահ Հավերժական Հոր, որը որոշիչ նշանակություն ուներ Քավության համար, իսկ այդ գերագույն արարքը չէր կարող կատարվել սովորական մարդու կողմից: Քրիստոսը զորություն ուներ դնելու Իր կյանքը և զորություն կրկին վերցնելու այն, որովետև Նա անմահություն էր ժառանգել Իր Երկնային Հորից: Մարիամից՝ իր մորից, Քրիստոսը ժառանգել էր մահկանացու էություն, կամ մահանալու զորություն:

Քրիստոսի այդ անսահման քավությունը և Քրիստոսի աստվածային Որդի լինելն անքակտելիորեն միահյուսված են և կազմում են ողջ Քրիստոնեության եզակի կարևորագույն վարդապետությունը» (“Our Message to the World,” Ensign, Nov. 1995, 65):

Դասի այս մասն ավարտեք` տալով հետևյալ հարցերը.

  • Մարիամից ժառանգած Հիսուսի հատկանիշները ճանաչելն ինչպե՞ս է օգնում ձեզ Փրկչին վստահելու և հավատալու հարցում:

  • Երկնային Հորից Հիսուսի ժառանգած հատկանիշները ճանաչելն ինչպե՞ս է օգնում ձեզ Փրկչին վստահելու և հավատալու հարցում:

1 Նեփի 11.13-21

Նեփին տեսնում է Աստծո բարեհաճությունը

Ուսանողներին ասեք, որ Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Նեփին տեսիլք տեսավ, որտեղ նա իմացավ Հիսուս Քրիստոսի ծնողների մասին: Նրա տեսիլքից մենք լրացուցիչ ճշմարտություններ կարող ենք սովորել: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 11.13-21: Դասարանին խնդրեք հետևել նրան և բացահայտել այս հատվածում ուսուցանվող կարևոր վարդապետությունները: Բացատրեք, որ այս ենթատեքստում բարեհաճել բառը նշանակում է ավելի բարձր վիճակից իջնել ավելի ցածր վիճակի, որը ենթադրում է ավելի ցածր կարգավիճակ:

  • Ըստ Նեփիի գիտելիքի, ովքե՞ր պետք է լինեին Հիսուս Քրիստոսի ծնողները: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունը․ Աստված՝ Հավերժական Հայրը և Մարիամը մահկանացու Հիսուս Քրիստոսի ծնողներն են։)

  • Հաշվի առնելով այս դասընթացի մինչ այժմ անցած ձեր դասերը, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ծնունդը Նրա բարեհաճության մաս համարվում:

Ցուցադրեք Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ Եղբայր Թեդ Ռ. Քալիսթերի հետևյալ խոսքերը և խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Թեդ Ռ. Քալիսթեր

«Աստված Որդին իր երկնային տունը ողջ սելեստիալ պերճանքով հանդերձ փոխեց մահկանացու բնակավայրով իր ողջ պարզունակությամբ: Նա՝ «երկնքի Թագավորը» (Ալմա 5.50), «Ամենակարող Տերը, որն իշխում էր զորությամբ» (Մոսիա 3.5), թողեց գահը, որպեսզի ժառանգեր մսուրը: Նա աստծո տիրապետությունը փոխեց մանկան կախվածությամբ: … Դա իր տեսակով աննախադեպ փոխանակում էր: … Մեծ Եհովան՝ անթիվ աշխարհների արարիչը, անսահման ուժով ուժով ու զորությամբ, եկավ այս աշխարհ խանձարուրներով պատված և մսուրի մեջ պառկած» (The Infinite Atonement [2000], 64):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի մահկանացու ծնունդը նաև Հայր Աստծո բարեհաճությունն էր, բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Աստծո (այսինքն՝ Հոր) բարեհաճությունը կայանում է նրանում, որ լինելով վեհացած, կատարյալ, փառավորված Անձնավորություն, նա դարձավ մահկանացու կնոջից ծնված մահկանացու Ժառանգի Հայրը` անհատական և բառի բուն իմաստով» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 155):

Ավարտեք դասը հարցնելով ուսանողներին, թե ինչ մտքեր և զգացողություններ ունեն նրանք Փրկչի հանդեպ, հաշվի առնելով Նրա բարեհաճությունը և Նրա ծննդի զարմանահրաշ բույթը: Հարցրեք, արդյոք որևէ մեկը ցանկություն կունենա կիսվել Փրկչի մասին իր վկայությամբ՝ որպես այսօրվա դասի վերջաբան:

Ուսանողի ընթերցարան