Դաս 8
Հիսուս Քրիստոսն ամեն արդարություն կատարեց
Նախաբան
Հիսուս Քրիստոսն ապրեց կատարյալ կյանքով՝ ամեն ինչում ենթարկվելով Երկնային Հոր կամքին: Մեր օրերի մարգարեները վկայել են. «[Հիսուս Քրիստոսն] անմեղ էր, սակայն մկրտվեց, որ ամեն արդարություն կատարվի» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 2): Փրկչի պես մենք արդարություն ենք կատարում՝ հնազանդվելով հավիտենական ավետարանի արարողություններին և ուխտերին: Այս դասն ուսումնասիրում է, թե ինչպես է Փրկիչը հնազանդվում հավիտենական ավետարանին և ինչպես կարող ենք մենք հետևել Նրա օրինակին:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Robert D. Hales, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 6–9.
Ուսուցանման առաջարկներ
Մատթեոս 3.13-17, 2 Նեփի 31.4-9
Հիսուս Քրիստոսի մկրտությունը
Խնդրեք ուսանողներին դիտարկել հետևյալ իրավիճակը.
Ընկերոջ հետ կրոնի շուրջ զրուցելիս մկրտության թեման է շոշափվում: Երբ դուք բացատրում եք, թե ինչու ենք մենք մկրտվում, ձեր ընկեր հարցնում է. «Հասկանում եմ, որ մենք մկրտվում ենք մեղքից մաքրվելու համար: Բայց Հիսուսը կատարյալ էր. Նա ոչ մի մեղք չուներ: Ուրեմն, ինչո՞ւ Նա մկրտվեց»:
Թույլ տվեք ուսանողներին մի պահ խորհել այդ հարցի շուրջ, և ապա խնդրեք նրանց պատասխանել:
Քննարկումից հետո, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 3.13-17 հատվածը, կամ ցուցադրեք “The Baptism of Jesus” (2:55) տեսանյութը՝ Հիսուս Քրիստոսի կյանքը աստվածաշնչյան տեսաշարից: (Դասից առաջ ներբեռնեք և դիտեք այդ տեսանյութը:) Եթե ցուցադրում եք այդ տեսանյութը, խնդրեք ուսանողներին անցնել սուրբ գրությունների այդ հատվածների վրայով:
Տեսանյութի դիտումից հետո, ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ պատճառ բերեց Հիսուսը մկրտվելու համար։ (Գրատախտակին գրել հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը մկրտվեց, որպեսզի ամեն արդարություն կատարվի:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը մկրտվեց, «որ ամեն արդարություն կատարվի» (Մատթեոս 3.15):
Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, նրանց ժամանակ տվեք իրենց սուրբ գրություններում փնտրելու համար: Կարող եք առաջարկել նրանց գրել 2 Նեփի 31.4-9 իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ Մատթեոս 3.15-ի կողքին: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 31.5-6 հատվածը՝ ուշադրություն դարձնելով հարցի վրա, որ Նեփին տվեց: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո բացատրեք, որ Նեփին պատասխանեց այդ հարցին 2 Նեփի 31.7-9-ում: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածը, իսկ դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել, ինչպես Փրկիչը ամեն արդարություն կատարել՝ մկրտվելով: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտածը։ Երբ ուսանողները կիսվեն այն ամենով, ինչ իրենք գտել են, գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.
(Նշում. Սա կօգնի, որ ուսանողները սովորեն սուրբ գրություններում ցուցակներ կազմելու հմտությունը, գտնելով այն կարևոր կետերը, որ տվյալ սուրբ գրության հեղինակը ցանկացել է շեշտել:)
Ուսանողներին հիշեցրեք հարցը, որ Նեփին տվեց (տես հատված 6): Այնուհետև հարցրեք.
-
Մտքում ունենալով գրատախտակի վրա նշված կետերը, ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի մկրտությունն օրինակ հանդիսացավ արդար լինելու համար:
Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ հետևյալ մտքերն են արտահայտվում և քննարկվում (դուք կարող եք գրատախտակին գրված կետերը փոխարինել հետևյալով).
Հարցրեք դասարանին.
-
Ինչպե՞ս կարող ենք կիրառել Հիսուսի արդար օրինակը մեր անձնական կյանքում:
Ձեր դասարանին վկայեք, որ մեզ նման Հիսուսը ենթարկվեց Երկնային Հոր ծրագրի բոլոր պայմաններին ու դրույթներին: Նրա կատարյալ կյանքը օրինակ է, որին մենք պետք է ձգտենք հետևել:
2 Նեփի 31.10-21
Հետևել մարգարեի օրինակին
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.10-12 հատվածը: Հարցրեք դասարանին.
-
Ի՞նչ է մեզ բոլորիս կոչ անում Փրկիչը հատված 10-ում:
-
Ըստ այդ հատվածների, ի՞նչ պատվիրեց մեզ անել Հիսուսը՝ Իրեն հետևելու համար:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 31.16-17 հատվածը: Այնուհետև հարցրեք.
-
Էլ ի՞նչ պետք է անենք Փրկչի օրինակին հետևելու համար:
-
Ի՞նչ է նշանակում՝ համբերել մինչև վերջ և հետևել «կենդանի Աստծո Որդու օրինակին»։ (հատված 16): Կարող եք ընդգծել արեք բառը հատված 17-ում: Նաև շեշտեք հետևյալ սկզբունքը. Հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին, Նրա պես մենք կարող ենք ամեն արդարություն կատարել:)
Ուսանողներին բացատրեք, որ 2 Նեփի 31 գլխում իրենց կարդացած սուրբ գրությունները պարունակում են բուն իմաստը հավիտենական ավետարանի, որ Երկնային Հայրը հաստատել է նախքան աշխարհի արարումը:
Հանձնարարեք ուսանողներին վերլուծել Հռովմայեցիս 6.3-6-ը, փնտրելով կարևոր բառերը կամ արտահայտությունները, որոնք հաստատում են, որ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը պահանջում է ավելին, քան մկրտվելը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն դրանք։
Ուսանողներին բաժանեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերի օրինակը և խնդրեք նրանց մտքում կարդալ դրանք: Խնդրեք նրանց մտածել, թե իրենց մկրտությունն ինչ ազդեցություն է թողել իրենց կյանքի վրա։
«Երբ հասկանանում ենք մեր մկրտության ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, դա մեր կյանքը փոխվում է և հաստատվում է մեր ողջ հավատարմությունը առ Աստծո արքայությունը: Երբ գայթակղություններ կանգնեն մեր ճանապարհին, եթե լսենք, Սուրբ Հոգին կհիշեցնի մեզ, որ խոստացել ենք հիշել մեր Փրկչին և հնազանդվել Աստծո պատվիրաններին: …
Հետևելով Հիսուսի օրինակին, մենք նաև ցույց ենք տալիս, որ կապաշխարենք և հնազանդ կլինենք մեր Երկնային Հոր պատվիրանները պահելիս: Մենք խոնարհվում ենք կոտրված սրտով և փրշված հոգով, ընդունելով մեր մեղքերը և ներում փնտրելով մեր զանցանքների համար (տես 3 Նե. 9.20): Մենք ուխտ ենք կապում, որ կամենում եք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան: …
… Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ որպես Նրա արքայության անդամ հասկանա, որ մեր մկրտությունը և հաստատումը դարպաս է դեպի Նրա արքայություն: Ներս մտնելով մենք ուխտ ենք կապում լինել Նրա արքայության մասը՝ հավերժ» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 7–8, 9):
Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս է մկրտվելն օգնել ձեզ հետևել ամեն արդարություն կատարելու Հիսուս Քրիստոսի օրինակին:
Թույլ տվեք, որ ուսանողները մի պահ մտածեն, թե ինչպես են իրենք բավարարում արդարության չափանիշները, որոնք սահմանել է Փրկիչն Իր մկրտության ժամանակ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե էլ ինչ կարող են անել առ Երկնային Հայր հնազանդություն դրսևորելու համար:
Ուսանողի ընթերցարան
-
Robert D. Hales, “The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 6–9.