Ա–Գ Հովհաննես, Հուդա
Ակնարկ
Հովհաննես առաքյալը գրել է Սրբերի հանդեպ Աստծո սիրո մասին և, թե ինչպես է այդ սերը դրսևորվել Հիսուս Քրիստոսի փրկարար առաքելության միջոցով: Նա ուսուցանել է, որ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է ոգեշնչել մեզ պահելու Նրանց պատվիրանները: Նա նաև ուսուցանել է, որ Աստծո սերը մեր հանդեպ կարող է ոգեշնչել մեզ սիրել ուրիշներին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ա Հովհաննես 1-5
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին զգալ Աստծո սերը իրենց հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին դասարան գալ պատրաստված և կիսվել տարբերակներով՝ հետևյալ հայտարարությունը ճիշտ ավարտելու համար. «Աստված … է»:
-
Տեսանյութ․ «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» (13:39, դիտեք 7:32-9:14)
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Սկսեք դասը՝ առաջարկելով ուսանողներին ավարտել «Աստված … է» հայտարարությունը որքան հնարավոր է շատ տարբերակներով: Ուսանողները կարող են բանավոր պատասխանել կամ գրել իրենց պատասխանները՝ օգտագործելով զրուցարանի գործառույթը, իսկ վիրտուալ գրատախտակի գործառույթը կարող է օգտագործվել «Աստված… է» արտահայտությունը ցուցադրելու համար և ուսանողներին հնարավորություն կտա կիսվել իրենց պատասխաններով: Առցանց հարցման հավելվածը կարող է օգտագործվել նաև ուսանողների պատասխանները ստանալու համար:
Ա Հովհաննես 2-4, Բ Հովհաննես
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք դրսևորել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով պատվիրանները:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ զգացումներ ունեն պատվիրանները պահելու վերաբերյալ: Նրանք նաև կարող են իրենց ծանոթ մարդկանց հարցնել, թե ինչն է նրանց ոգեշնչում պահելու պատվիրանները:
-
Տեսանյութ․ «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» (5:41, դիտեք 0:00-2:34-ը)
-
Պատկերներ ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսին գրկած մարդու պատկեր
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Դասի սկզբունքի դրույթին հաջորդող հարցեր տալիս կարող եք ուսանողներին առաջարկել սոցիալական ցանցերում գրառումներ կատարել իրենց պատասխաններով: Նրանք կարող են մուտքագրել իրենց պատասխանները սոցիալական ցանցերում և իրենց էկրանով կիսվել դասարանի հետ: Կամ նրանք կարող են թղթի վրա նկարել սոցիալական մեդիա հարթակի փուչիկներն ու պատկերակները, լրացնել իրենց պատասխանները և դասարանին ցույց տալ իրենց գրածը:
Ա Հովհաննես 2-4
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ և կիրառել ուրիշներին սիրելու պատվիրանը, ինչպես իրենք են սիրում Աստծուն:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին պատրաստված գալ դասարան և կիսվել փորձառություններով, երբ նրանք սեր են դրսևորել ուրիշների հանդեպ, կամ ուրիշները սեր են դրսևորել իրենց հանդեպ, ապա պատմել այն ազդեցության մասին, որ դա ունեցել է:
-
Տեսանյութեր․ «Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը» (10:24, դիտեք 4:43-6:15-ը), «Այժմ ծառայում է» (2:18)
-
Առցանց ուսուցման առաջարկներ․ Մեկ կամ երկու ուսանողների առաջարկեք տեսաժողովին բերել ընկերոջը կամ ընտանիքի անդամին, որը, իրենց կարծիքով, ուրիշներին սիրելու հիանալի օրինակ է: Երբ դասարանը բացահայտի Ա Հովհաննես 4.21 հատվածի ճշմարտությունը, ուսանողները կարող են ներկայացնել իրենց հյուրերին և խոսել այն մասին, թե ինչպես են հյուրերը սեր ցուցաբերում ուրիշների հանդեպ:
Վարդապետության սերտման կրկնություն 23
Դասի նպատակը. Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման սուրբ գրությունների 13 հատվածներում պարունակվող ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք համառոտ կրկնել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածները և այնուհետև ընտրել մեկը, որը նրանք կցանկանային ավելի լավ հասկանալ:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Վարդապետության սերտման 13 հատվածների աղյուսակը
-
Նյութեր ուսանողների համար. Թուղթ և գրելու պարագաներ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Առցանց ուսուցման առաջարկներ. Մոդելավորեք դասի վարժությունը՝ էկրանին ցուցադրելով վարդապետության սերտման հատվածներից մեկը, և առաջարկեք ուսանողներին օգտագործել նոթագրման գործիքը՝ շրջանակի մեջ դնելով այն արտահայտությունները, որոնց վերաբերյալ նրանք հարցեր ունեն կամ չեն հասկանում: Այնուհետև խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտահոգություններով կամ հարցերով: Ուսանողները կարող են նաև որևէ ընդհանուր հարց տալ հատվածի կամ հատվածների վերաբերյալ՝ օգտագործելով զրուցարանի գործառույթը:
Գնահատեք ձեր գիտելիքները 11
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի մասին և ինչպես են զգում, որ ավելի են նմանվում Քրիստոսին:
-
Պատկերներ ցուցադրման համար. Լեռան գծապատկերը (սկզբնաղբյուրը՝ Բ Պետրոս 1 դասում), Քրիստոսի մի քանի պատկերներ, որոնք ուսուցանում են տարբեր իրավիճակներում, Ջոզեֆ Սմիթի պատկերը երիտասարդ տարիքում
-
Առցանց ուսուցման առաջարկներ. «Ուսուցանել Հիսուս Քրիստոսի նման» վերնագրով վարժության ընթացքում առաջարկեք ուսանողներին զրուցարանում գրել իրատեսական մի հարց, որ ինչ-որ մեկը կարող է տալ՝ ավետարանի երեք սկզբունքներից մեկի վերաբերյալ (տես քայլ բ վարժության մեջ): Այնուհետև առաջարկեք ուսանողներին կարդալ գրված բոլոր հարցերը և ընտրել դրանցից մեկը կամ երկուսը, որոնք կցանկանային քննարկել: