Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 23


Վարդապետության սերտման կրկնություն 23

Հասկացեք և բացատրեք

A young woman studying the scriptures.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված վարդապետությունը և կարողանալ այն բացատրել ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածներում գտնվող ճշմարտությունները:

Խրախուսեք վարդապետության սերտման հատվածների կանոնավոր ուսումնասիրությունն ու կրկնությունը Վարդապետության սերտման հատվածների մտապահումը, ըմբռնումը, մեկնաբանումը և կիրառումը պահանջում են ուսումնասիրություն և գործնական կիրառում: Ուսուցանեք վարդապետության սերտման դասը ամեն շաբաթ և ուսանողներին հորդորեք կանոնավոր կրկնել իրենց սովորածը: Հիշեք, որ Վարդապետության սերտման հավելվածը արժեքավոր աղբյուր է, որը կարող է օգնել ուսանողներին շարունակել վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրությունը:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք համառոտ կրկնել Նոր Կտակարանի երկրորդ կեսի վարդապետության սերտման 13 հատվածները, այնուհետև ընտրել մեկը, որը նրանք կցանկանային ավելի լավ հասկանալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Հարցեր տվեք

  • Երբ եք երախտապարտ եղել՝ որևէ մեկին հարց տալուց հետո: (Օրինակ՝ գուցե դուք որևէ բան եք սովորել այդ հարցը տալու արդյունքում կամ արժեքավոր խորհուրդ եք ստացել ընկերոջից կամ ծնողից):

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել իրենց փորձառությունները:

  • Ինչո՞ւ է կարևոր հարցեր տալ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս:

Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգը նկատել է. «Հարցեր տալը և պատասխանելը սովորելու և ուսուցանելու հիմքն է» («Տերը կբազմապատկի բերքը» [[երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 6, 1998թ․] 5–6 Teaching Seminary: Preservice Readings-ում, [2004], 98):

Վարդապետության սերտման հատվածների վերաբերյալ հարցեր տալը մեզ կօգի ավելի լավ հասկանալ դրանք և ստանալ Փրկչի լիարժեք օգնությունը:

Կարող եք ցուցադրել վարդապետության սերտման բոլոր 13 հատվածների հղումները կամ ուսանողներին տեղեկացնել, թե նրանք որտեղ կարող են տեսնել դրանք: Ցանկության դեպքում այս կրկնության համար օգտագործեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման բոլոր 24 հատվածները կամ ընտրեք մի քանիսը՝ կախված դասարանի կարիքներից:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը… չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Մեռելներին էլ աւետարանուեցաւ»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Doctrinal Mastery

Կարող եք դասարանով կատարել հետևյալ վարժությունը՝ օգտագործելով վարդապետության սերտման հատվածներից մեկը, այնուհետև ուսանողներին առաջարկեք կրկնել այդ վարժությունը՝ օգտագործելով վարդապետության սերտման մեկ այլ հատված՝ իրենց ընտրությամբ: Ուսանողները կարող են աշխատել խմբերով, զույգերով կամ անհատապես՝ կախված դասարանի կարիքներից:

Նմանատիպ վարժության օրինակը տեսնելու համար կարող եք դիտել «2.7 հատվածը վերլուծելիս» տեսանյութը (8.11) ChurchofJesusChrist.org կայքից:

8:12

Ընտրեք վարդապետության սերտման 13 հատվածներից մեկը, որը կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Ուշադիր կարդացեք այն: Վերլուծեք հատվածի բառերը և արտահայտությունները, նշելով, թե ինչ եք հասկանում հատվածի մասին, և ինչ հարցեր կարող եք տալ դուք կամ մեկ ուրիշը հատվածի վերաբերյալ: Օրինակ՝ Եփեսիացիս 2.19-20 հատվածների վերաբերյալ կարող եք տալ հետևյալ հարցը. «Ի՞նչ է անկյունաքարը և Հիսուս Քրիստոսին ինչո՞ւ են համեմատում անկյունաքարի հետ»: Կամ կարող եք հարցնել, թե ինչ է նշանակում Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածներում օգտագործվող «ապստամբություն» բառը:

Գրեք հնարավորինս շատ հարցեր:

Ուսանողները կարող են գրել ընտրված հատվածները իրենց օրագրերում կամ թղթի վրա, այնուհետև դրա շուրջը գրել համապատասխան հարցեր:

Երբ հնարավորինս շատ հարցեր գրեք, ընտրեք մի քանիսը, որոնք առավել կարևոր եք համարում և պատասխանեք դրանց՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության մատչելի գործիքներ: Այդ գործիքները ներառում են՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, ծանոթագրությունները, Gospel Library հավելվածը և գերագույն համաժողովի ելույթները: Կարող եք նաև ընտրել սուրբ գրությունների ուսումնասիրության որոշ մարտավարություններ, որոնք սովորել եք այս տարի, օրինակ՝ կարդալ շրջապատող հատվածները կամ փորձել հասկանալ սուրբ գրության ենթատեքստը: Ձեր հարցերը գրանցեք ձեր օրագրում:

Հիշեք, որ ոչ բոլոր հարցերին կարելի է հեշտությամբ պատասխանել, իսկ մի քանիսը կարող են պահանջել հավելյալ ժամանակ կամ աղոթքով ուսումնասիրում:

Ուսանողներին ավելի ակտիվորեն ներգրավելու և զանազանություն ստեղծելու նպատակով կարող եք նրանց խնդրել անվանական թերթիկի վրա գրել վարդապետության սերտման ընտրված հատվածը և դրան վերաբերող իրենց հարցերը: Այնուհետև խնդրեք ուսանողներին փոխանակել թերթիկները: Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել խառնել թերթիկները և դրանք բաժանել ուսանողների միջև:

Ուսանողներին ժամանակ տվեք՝ համապատասխան գործիքների և մարտավարությունների միջոցով գտնել պատասխանները և գրանցել դրանք թղթի վրա: Այնուհետև խնդրեք նրանց վերադարձնել թղթերը այն ուսանողներին, որոնց անունները գրված են թերթիկների վրա:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել ընտրված հատվածով, դրան վերաբերող իրենց հարցերով և իրենց կամ դասընկերների հայտնաբերած պատասխաններով: Կարող եք նրանց հարցնել, թե այդ հատվածն ինչ է օգնում նրանց հասկանալ Փրկչի կամ Նրա ավետարանի մասին:

Ժամանակի առկայության դեպքում (կամ մեկ ուրիշ օր) կարող եք կրկնել այս վարժությունը՝ օգտագործելով մեկ այլ հատված: