Սեմինարիա
Ա Հովհաննես 2-4, Բ Հովհաննես


Ա Հովհաննես 2-4, Բ Հովհաննես

Սեր ցույց տվեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ

A women with her hands upward in prayer

Երբ մարդն իրեն սիրված է զգում կամ ինքն է սիրում որևէ մեկին, նրա գործողությունները հաճախ փոխվում են: Հովհաննեսն ուսուցանել է, որ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է ոգեշնչել մեզ պահելու Նրանց պատվիրանները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես կարող եք դրսևորել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով պատվիրանները:

Հորդորեք ուսանողներին ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին Երբ ուսանողներին առաջարկեք դժվար գործեր կատարել, կօգնեք նրանց աճել և ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առաջարկներ անելիս հարգանք ցուցաբերեք և սեր դրսևորեք ուսանողների հանդեպ, նույնիսկ, եթե նրանք չեն ընդունում ձեր առաջարկները:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպիսի վերաբերմունք ունեն պատվիրանները պահելու վերաբերյալ: Նրանք նաև կարող են իրենց ծանոթ մարդկանց հարցնել, թե ինչն է նրանց ոգեշնչում պահելու պատվիրանները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստծո սիրառատ պաշտպանությունը

Ցույց տվեք հետևյալ տեսանյութը կամ բաժանեք պատմությունը հատվածների, որպեսզի ուսանողները բարձրաձայն կարդան:

Ավստրալիայի լողափերից մեկում Յոթանասունից երեց Ֆոն Գ. Քիթչը (1960–2018) հանդիպեց մի քանի սերֆերների, որոնք եկել էին այնտեղ՝ իրենց կյանքի բացառիկ ճամփորդությունը կատարելու համար: Նրանք բողոքում էին ջրի մեջ տեղադրված ծանր ցանցապատնեշից, որը նրանց թույլ չէր տալիս մեծ ալիքների վրա բարձրանալ:

Որպեսզի իմանաք, թե ինչ եղավ հետո, դիտեք «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները» տեսանյութը (5:41) 0:00-2:34։ Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կամ կարդացեք հետևյալ պատմությունը․

5:41

Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God

Official Portrait of Elder Von G. Keetch. Photographed March 2017.

Երբ ամերիկացի սերֆերներն էլ ավելի զայրացան, իմ ուշադրությունը գրավեց մոտիկ գտնվող մեկ այլ սերֆեր՝ մի տարեց մարդ, որն անկասկած տեղացի էր: Նա, կարծես, ավելի անհամբեր էր դառնում, երբ լսում էր, թե ինչպես էին բոլորը բարձր ձայնով բողոքում արգելքից։

Ի վերջո, նա ոտքի ելավ ու մոտեցավ խմբին։ Առանց որևէ բան ասելու, նա իր ուսապարկից հանեց հեռադիտակը և տվեց սերֆերներից մեկին՝ մատնացույց անելով արգելքի կողմը։ Բոլոր սերֆերները նայեցին հեռադիտակով։ Երբ իմ հերթը հասավ, հեռադիտակի օգնությամբ ես տեսա մի բան, որը մինչ այդ չէի կարողանում տեսնել. մեջքի լողակներ՝ մեծ շնաձկներ, որոնք արգելքի մյուս կողմում, ստորջրյա ժայռերի մոտ սնվում էին։

Խումբն անմիջապես հանգստացավ։ Ծեր սերֆերը հետ վերցրեց իր հեռադիտակը, շրջվեց ու քայլեց մի կողմ։ Այդ ժամանակ նա մի բան ասաց, որը ես երբեք չեմ մոռանա. «Շատ քննադատաբար մի մոտեցեք արգելքին»,- ասաց նա։ «Դա միակ բանն է, որը թույլ չի տալիս, որ ձեզ հոշոտեն»։

Երբ մենք կանգնած էինք այդ գեղեցիկ լողափին, մեր տեսակետը հանկարծ փոխվեց: Արգելքը, որը կոպիտ ու սահմանափակող էր թվում, որը կարծես թե խանգարում էր մեծ ալիքների վրայով սահելու զվարճանքին ու ուրախությանը, դարձավ լրիվ ուրիշ բան։ Նորովի ընկալելով վտանգը, որը թաքնված էր անմիջապես մակերեսի տակ, այդ արգելքը մեզ արդեն պաշտպանություն, ապահովություն և խաղաղությունն էր ներշնչում։

(Ֆոն Գ. Քիթչ, «(Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 115–16)

  • Ինչպիսի՞ վերաբերմունք կարող են ունենալ մարդիկ Աստծո պատվիրանները պահելու վերաբերյալ:

Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին։

  • Ինչպե՞ս եմ ես վերաբերվում Աստծո պատվիրաններին: Ես ինչո՞ւ պետք է պահեմ կամ չպահեմ դրանք։

Պահեք Աստծո պատվիրանները

Մենք բոլորս ունենք մեր սեփական պատճառները, որոնք ազդում են այն բանի վրա, թե արդյոք մենք ընտրում ենք պահել Աստծո պատվիրանները: Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Հովհաննես առաքյալը, որը կարող է ոգեշնչել մեզ պահել պատվիրանները: Օգտակար կլինի հիշել, որ Հովհաննեսը իր նամակներն ուղղել է այն հավատացյալներին, որոնք առերեսվում էին կեղծ ուսմունքների հետ:

Առաջարկեք ուսանողներին միասին աշխատել և կարդալ հատվածները: Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է կարդալ հատվածներից մի քանիսը, իսկ հետո կարող են միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:

Ա Հովհաննես 2․3-6

Ա Հովհաննես 3.18-24

Բ Հովհաննես 1․6, 8-9

(Օգտակար կլինի նաև կարդալ Փրկչի ուսմունքները Հովհաննես 14.15, 23–24 հատվածներում։)

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք։

(Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել։ Կարող եք տալ հետևյալ ստուգողական հարցերը.

  • Այս ճշմարտությունների իմացությունը ինչպե՞ս կարող է մեծացնել պատվիրանները պահելու ցանկությունը:

Այս հատվածներում Հովհաննեսն ուսուցանել է տարբեր ճշմարտություններ: Դրանցից մեկը, որ դուք գուցե բացահայտել եք, հետևյալն է. Որքան շատ ճանաչենք և սիրենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, այնքան ավելի պատրաստակամ կլինենք պահել Նրանց պատվիրանները (տես Ա Հովհաննես 1․5–7 , 2․3–6 , Բ Հովհաննես 1․6–9

Հետևյալ վարժությունը հարմարեցնելու համար հնարավորության դեպքում կարող եք օգտագործել տեխնոլոգիաներ: Օրինակ՝ ուսանողները կարող են ստեղծել տեսանյութ, գրառում սոցիալական ցանցերում կամ տեքստային հաղորդագրություն՝ իրենց պատասխաններով կիսվելու համար: Դա կընդլայնի ուսանողների մասնակցությունը և հնարավորություն կտա ուսանողների՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ուղերձները հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց:

Որպես այլընտրանք, ուսանողները կարող են պատկերացնել, որ իրենց Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը ցանկանում է ոգևորել իրենց դասարանի անդամներին պահել պատվիրանները։ Նա խնդրում է ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ և պատրաստվել դասարանում կիսվել իրենց մտքերով:

Երբ ուսանողները պատրաստում են իրենց ասելիքը, նրանք կարող են ներառել նաև գաղափարներ ուսանողների նախապատրաստման բաժնից:

  • Ինչո՞ւ է պատվիրաններ պահելը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրո դրսևորման միջոց հանդիսանում:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ոգեշնչում է ձեզ պահել Նրանց պատվիրանները: Ինչո՞ւ է այդ իմացությունը ոգեշնչում ձեզ:

  • Ի՞նչ եք իմացել Նրանց մասին՝ Նրանց պատվիրանները պահելով:

Խնդրեք մի քանի ցանկացողների կիսվել իրենց պատրաստածով: Դա կարող է արվել դասարանով կամ փոքր խմբերով: Երբ ուսանողները կիսվեն իրենց պատրաստած նյութով, կարող եք ստուգող հարցեր տալ նրանց, օրինակ՝ «Ինչպե՞ս կարող է ձեր ներկայացրածը օգնել որևէ մեկին պահել պատվիրանները»:

Առաջարկեք ուսանողներին իրենց մտքերով կիսվել դասարանից դուրս՝ մեկ ուրիշի հետ:

Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր սերը Երկնային Հոր հանդեպ

Նայեք այս նկարին և մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին, և ինչ են նրանք զգում մեր հանդեպ: Մտածեք նաև այն մասին, թե դուք ինչ եք զգում նրանց հանդեպ:

Ցուցադրեք հետևյալ պատկերը:

A man standing and embracing Christ after being healed.

Թեև կարող է թվալ, որ դժվար է ցույց տալ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, քանի որ Նրանք ֆիզիկապես ներկա չեն մեզ հետ, մենք կարող ենք ցույց տալ մեր սերը նրանց հանդեպ՝ պահելով Նրանց պատվիրանները: Մի քանի րոպե խորհեք այն մասին, թե ինչ կցանկանայիք հիշել կամ անել այս դասի շնորհիվ: Ստորև ներկայացված է մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք անել դա․

  • Գրեք մի եղանակ, որի միջոցով կցանկանայիք ավելի լավ ճանաչել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Մտածեք այ պատվիրանների մասին, որոնք դուք ներկայումս պահում եք, և այն մասին, թե ինչու եք դրանք պահում: Մտածեք՝ արդյոք ձեզ ուղղորդում է սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, թե դուք կարող եք ավելի լավը դառվնալ այդ ոլորտում:

  • Նշեք մեկ կամ մի քանի պատվիրաններ, որոնք կարող եք լիարժեք պահել՝ ցույց տալով ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կազմեք ծրագիր, թե դուք ինչպես կարող եք լիարժեք պահել այդ պատվիրանները:

Հորդորեք ուսանողներին գործել ըստ իրենց ունեցած զգացմունքների և ստացած տպավորությունների, որպեսզի նրանք կարողանան ցույց տալ իրենց սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Վկայություն բերեք այս դասում ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս են պատվիրաններն արտահայտում Աստծո սերը մեր հանդեպ

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հայտարարել է.

14:24

Keep the Commandments

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Աստծո պատվիրանները մեզ չեն տրվել զայրացնելու կամ մեր երջանկությանը խանգարելու համար։ Ճիշտ է հակառակը: Նա, ով ստեղծել է մեզ, և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե մենք ինչպես պիտի ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը: Նա մեզ տրամադրել է ուղեցույցներ, որոնք մեզ ապահով կուղեկցեն այս, հաճախ խաբուսիկ, մահկանացու ճամփորդության ընթացքում:

… Նա հասկանում է, որ երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ կդառնա, ավելի լիարժեք և քիչ խճճված։ Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ կլինի տանել և մենք կստանանք Նրա խոստացած օրհնությունները։

(Թոմաս Ս. Մոնսոն, «Պահեք պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 83)

Պահելով պատվիրանները, ինչպե՞ս կարող եմ Աստծուն ցույց տալ իմ սերը

Յոթանասունից երեց Ֆոն Գ. Քիթչը (1960–2018) հայտարարել է.

10:19

Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God

Official Portrait of Elder Von G. Keetch. Photographed March 2017.

Մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր սերը և Նրա հանդեպ մեր հավատքը, երբ ամեն օր լավագույնս ջանում ենք հետևել այն ուղուն, որը Նա սահմանել է մեզ համար, և պահել այն պատվիրանները, որոնք Նա է տվել։ Հատկապես՝ մենք այդ հավատքն ու սերը ի ցույց ենք դնում այն իրավիճակներում, երբ լիովին չենք հասկանում Աստծո պատվիրանների պատճառը կամ այն հատուկ ուղին, որը Նա մեզ թելադրում է։

(Ֆոն Գ. Քիթչ, «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 116)

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ սիրել Աստծուն

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.

2:3

The Love of God

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մենք մեծացնում ենք մեր սերը մեր Երկնային Հոր հանդեպ և ցույց ենք տալիս այդ սերը՝ մեր մտքերն ու գործողությունները համապատասխանեցնելով Աստծո խոսքին: Նրա մաքուր սերը ուղղորդում և քաջալերում է մեզ դառնալ ավելի մաքուր և սուրբ: Այն ոգեշնչում է մեզ քայլել արդարությամբ, ոչ թե վախի կամ պարտավորության, այլ Նրան ավելի նմանվելու ջերմեռանդ ցանկության պատճառով, քանի որ մենք սիրում ենք Նրան:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստծո սերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 23)

Օժանդակ ուսումնական վարժություն

Գ Հովհաննես 1․1-4 ։ Ուրախությունը գալիս է, երբ մենք օգնում ենք ուրիշներին և նրանք «ճշմարտութեան մէջ են գնում»

Եթե ուսանողները կարողանան օգուտ քաղել ուրիշների հետ ավետարանով կիսվելու վերաբերյալ ուսումնասիրությունից, նրանք կարող են կարդալ 3 Հովհաննես 1.1–4 հատվածներում Հովհաննեսի զգացմունքների մասին, երբ նա օգնում էր ուրիշներին գալ Փրկչի մոտ: Այնուհետև նրանք կարող են կապել այս հատվածները Վարդապետություն և Ուխտեր 18.15-16-ի հետ։

Կարող եք ցուցադրել «Բոլորին հրավիրելով գալ դեպի Քրիստոս. կիսվել ավետարանով» տեսանյութը (4:30): Խնդրեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, որոնց կարող են հրավիրել ավելի մոտենալ Փրկչին: Խրախուսեք նրանց ծրագիր կազմել՝ այդ մարդկանց հրավիրելու համար:

4:30

Inviting All to Come unto Christ: Sharing the Gospel