Վարդապետության սերտում. Մատթեոս 5.14-16
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»
Փրկիչն Իր աշակերտներին հրահանգեց օրինակ ծառայել ուրիշներին՝ հետևելով Իրեն: Այս դասը կարող է օգնել ձեզ օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուրիշներին օրինակ ծառայելու և Փրկիչին ավելի շատ մոտենալու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
Կարդացեք Մատթեոս 5.14-16-ը :
Նկարեք «Այսպես լուսավորէ ձեր լույսը մարդկանց առաջին» սուրբ գրության հիմնական արտահայտության և դրա հղման պատկերը, Մատթեոս 5.14-16 : Նկարելիս մտածեք, թե ինչպես կարելի է ներառել հղումը՝ այն հիշելու համար:
Պատկերին նայելիս մի քանի անգամ կրկնեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Ապա շրջվեք և փորձեք անգիր կրկնել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը:
Կիսվեք ձեր նկարով համադասարանցու հետ և բացատրեք, թե ինչպես է այն ցուցադրում վարդապետության սերտման հիմնական արտահայտությունն ու հղումը:
Գործնական կիրառում
Այս գործնական կիրառման ընթացքում դուք կօգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ որոշելով, թե ինչպես կարելի է օրինակ ծառայել ուրիշներին և հրավիրել նրանց ավելի շատ մոտենալ Փրկիչին:
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022):
Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե ինչպես կպատասխանեիք, եթե դուք լինեիք Ռաուլի իրավիճակում:
Ռաուլը՝ նոր կարգված քահանան, ընկերների հետ է, երբ նրանցից մի քանիսը սկսում են անպատշաճ կատակներ անել և կոպիտ խոսել մի մարդու մասին, ում Ռաուլը ճանաչում է: Ռաուլն իրեն անհարմար է զգում և գիտի, որ նրանց արածը սխալ է: Մինչ նա մտածում է, թե ինչ անել, նրա ընկեր Ջեսը, ով այլ կրոնի ներկայացուցիչ է և ումով Ռաուլը ուղղակի հիանում է, դիմում է Ռաուլին և ասում. «Լսի՛ր, ինչո՞ւ ես այսքան լուրջ»:
Պատասխանելուց առաջ մտածեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրի մասին:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից
Ընտրեք սցենարում նշված մարդկանցից մեկին (Ջեսը կամ այն մարդը, ում ծաղրում են):
-
Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է զգում ձեր կողմից ընտրված մարդու հանդեպ:
-
Տիրոջ աչքերով այդ մարդուն տեսնելը ինչպե՞ս կարող է ազդել ազդել Ջեսին տված Ռաուլի պատասխանի վրա:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Մատթեոս 5.14-16-ում ներկայացված սկզբունքները հիշելն ու կիրառելը ինչպե՞ս կարող է օգնել Ռաուլին:
-
Ի՞նչ եք կարծում, աստվածայնորեն նշանակված ուրիշ ինչ աղբյուրներ կարող են օգնել Ռաուլին:
Գործեք հավատքով
-
Ձեր կարծիքով, այս իրավիճակում Ռաուլի համար ինչո՞ւ է դժվար գործել հավատքով:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք Ռաուլին անել՝ հավատքով գործելու համար:
Մտածեք, թե ինչ նմանատիպ իրավիճակում եք եղել կամ կարող եք հայտնվել ապագայում:
-
Ձեր այսօրվա սովորածն ինչպե՞ս կարող է օրինակ լինել մյուսների համար: