Սեմինարիա
Մատթեոս 5, Ղուկաս 6


Մատթեոս 5, Ղուկաս 6

Ակնարկ

Լեռան քարոզը սկսելուց առաջ Փրկիչն ուսուցանեց, թե մարդիկ ինչպես կարող են երջանիկ լինել: Նա ուսուցանեց, որ մեր արդար օրինակները կարող են օրհնել ուրիշներին: Նա հրահանգեց իր աշակերտներին` Իրեն հետևելով օրինակ ծառայել ուրիշներին: Նա ուսուցանեց, թե Ինքն ինչպես եկավ՝ Մովսեսի օրենքը ուսուցանելու համար և ներկայացրեց ավետարանի ավելի բարձր օրենքը: Նա բոլորին հորդորեց Երկնային Հոր նման կատարյալ դառնալ:

Մատթեոս 5․1-12

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել Քրիստոսանման հատկանիշներ և կազմել ծրագիր՝դրանք զարգացնելու համար, մինչ փնտրում են երջանկություն և կատարելություն:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին ընտրել Մատթեոս 5.1-12-ում ներկայացված հատկանիշներից մեկը, որի մասին ավելին կցանկանային իմանալ: Խնդրեք նրանց սովորել, թե ինչ է այն նշանակում և մտածել, թե այդ հատկանիշն ինչպես կարող է երջանկություն բերել:

  • Առցանց ուսուցման առաջարկներ. Առցանց ուսուցումը նախատեսում է էլեկտրոնային գրատախտակի գործառույթը, որն ուսանողները կարող են օգտագործել տպելու կամ գրելու համար: Այդ գործառույթի առկայության դեպքում կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել Երանիների պատվիրանները Մատթեոս 5.1-12-ում և գրել այն, ինչ գտել են էլեկտրոնային գրատախտակին: Ապա նրանք կարող են ավելացնել գտած բառերի սահմանումները:

Մատթեոս 5.13–16

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին գնահատել իրենց գործողությունները և մոտեցումը՝ Հիսուս Քրիստոսի լույսն ավելի լավ արտացոլելու համար:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. Ձեր կյանքում ո՞վ է հանդիսանում Քրիստոսանման կյանքով ապրող մարդու օրինակ՝ խոսքով և գործով: Ի՞նչ է նա անում՝ Աստծո լույսն ու սերն արտացոլելու համար: Նրա գործողություններն ինչպե՞ս են ազդում ձեր և ուրիշների վրա:

  • Առարկաներ. Աղ և որևէ ուտեստ, որին կարելի է աղ ավելացնել, հայելի և չոր մաքրման մարկեր

Վարդապետության սերտում. Մատթեոս 5.14-16

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուրիշներին օրինակ ծառայելու և Փրկիչին ավելի շատ մոտենալու համար:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել մեկի մասին, ով լավ օրինակ է ծառայում նրանց համար: Ապա խնդրեք նրանց զանգահարել կամ մի երկտող գրել այդ մարդուն՝ իրենց երախտագիտությունը հայտնելու համար:

  • Առարկաներ. Նյութեր՝ պատկեր ստեղծելու համար (թուղթ, գունավոր մատիտներ և այլն)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Պատրաստվեք ուսանողներին ցուցադրել որոշակի նյութեր, որոնց նրանք հետագայում կկարողանան անդրադառնալ, օրինակ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները և սցենարը: Օգտագործեք էկրանով կիսվելու գործառույթը կամ ցուցադրեք այդ նյութերը զրուցարանում:

Մատթեոս 5․17-47

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ապրել Քրիստոսի բարձր օրենքով, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ նմանվել Երկնային Հորը։

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին աղոթել, որ Հոգին նրանց ուսուցանի սեմինարիայում: Նաև առաջարկեք ուսանողներին աղոթել իրենց ուսուցիչների և համադասարանցիների համար:

  • Առարկա. Որևէ թարմացված առարկայի՝ հեռախոսի, հավելվածի, հագուստի նկար:

  • Տեսաֆիլմ. «Զգույշ քայլեք» (2:36)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Եթե ուսանողները լուռ են, նյարդայնանում են հարցերին պատասխանելիս կամ մտքերով կիսվելիս, կարող եք խնդրել նրանց օգտվել զրուցարանի գործառույթից:

Մատթեոս 5․48

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Փրկիչի «արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս [մեր] հայրը որ երկնքումն է, կատարեալ է» պատվիրանը ( Մատթեոս 5.48):

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին դասարան բերել իրենց մանկական նկարները: Առավել արդյունավետ կլինի գոնե մեկ շաբաթ շուտ անել դա ծնողների օգնությամբ:

  • Ցուցադրել բովանդակությունը.Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և երեց Ջերրիթ Վ. Գոնգի հայտարարությունները՝ փոքր խմբերով ուսումնասիրելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Առաջարկեք ուսանողներին օգտագործել խմբային քննարկումների սենյակները՝ այս դասում ընդգրկված մարգարեական հայտարարությունները քննարկելու համար: Անպայման խմբի ղեկավար նշանակեք և նախօրոք հստակ հրահանգներ տվեք, որպեսզի ուսանողներն արագ սկսեն իրենց քննարկումը: