Մատթեոս 5.17–47
Բարձր օրենք
Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը ուսուցանեց, որ Ինքը եկավ իրականացնելու Մովսեսի օրենքը և հաղորդեց ավետարանի բարձր օրենքը: Այս դասը կարող է օգնել ձեզ ապրել Քրիստոսի բարձր օրենքով, որպեսզի կարողանաք ավելի շատ նմանվել Երկնային Հորը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է ավետարանի բարձր օրենքը
-
Ե՞րբ է բարձր տեղում գտնվելը օգնել ձեզ ընդլայնել ձեր տեսադաշտը:
-
Ի՞նչ եք տեսել այդ բարձր տեղից, ինչը չէիք կարող տեսնել մինչ այդ:
Ճիշտ այնպես, ինչպես բարձր տեղից նայելը կարող է մեզ համար ավելի լայն տեսադաշտ ապահովել, Փրկիչն իր աշակերտներին ուսուցանեց բարձր օրենք, որպեսզի նրանք ավելի մեծ տեսադաշտ ունենան: Այս՝ ավելի մեծ տեսադաշտը, օգնում է մեզ ավելի շատ նմանվել Նրան և Երկնային Հորը: Մատթեոսի 5․17–20 հատվածներում Փրկիչն ուսուցանեց, որ Ինքը եկավ իրականացնելու Մովսեսի օրենքը, ոչ թե կործանելու Մովսեսի օրենքի հավերժական ճշմարտություններից որևէ մեկը։ Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանի ամբողջականությունը, որը կորսվել էր ամբարշտության և ուրացության պատճառով Նա ուղղեց սխալ ուսմունքները և իրականացրեց Հին Կտակարանի մարգարեների մարգարեությունները։ Մատթեոսի 5․21-47 հատվածներն իրենց մեջ ներառում են Փրկիչի ուսմունքները հրեաների տարբեր օրենքների և ավանդությունների մասին, որոնք ստեղծվել էին Մովսեսի օրենքի ներքո։ Այս հատվածներում Հիսուս Քրիստոսը բացատրեց օրենքների ճշմարիտ իմաստը, Նա ուսուցանեց արդարության բարձր ուղին։
Կարդացեք Մատթեոս 5.38–42 հատվածները՝ ուշադրություն դարձնելով պատվիրանների օրինակներին Մովսեսի օրենքից և բարձր օրենքից, որը Հիսուսն ուսուցանեց իր աշակերտներին դրա փոխարեն:
-
Փրկիչն ի՞նչը ճանաչեց որպես Մովսեսի օրենքի կամ ժողովրդի կողմից ստեղծված ավանդույթների մաս:
-
Ի՞նչ բարձր օրենք տվեց Փրկիչը դրա փոխարեն:
-
Այդ բարձր օրենքով ապրելն ինչպե՞ս կօգնի մարդուն ավելի շատ նմանվել Երկնային Հորը, քան հին օրենքի դեպքում:
Վարժություն Ա. Ինչպե՞ս կարող եմ վերահսկել իմ բարկությունը
Հիշեք, թե երբ եք վերջին անգամ բարկացել:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վերահսկել բարկությունը:
Կարդացեք Մատթեոս 5:21–24 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ է ուսուցանում Փրկիչի բարձր օրենքը բարկության մասին:
-
Կա՞ ինչ-որ բան, որ կարող եք նշել այս հատվածներում։ Եթե այո, ապա ինչո՞ւ։
Հատված 22-ի «Զուր տեղը» արտահայտությունը Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ հանված է ( Մատթեոս 5.22 , ծանոթագրություն բ-ում):
Երեց Լին Գ. Ռոբինսը Յոթանասունի Քվորումից բացատրել է.
Հետաքրքիր, որ «զուր տեղը» արտահայտությունը չկա ոչ Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված Թարգմանության մեջ (տես Մատթեոս 5.24), ոչ էլ 3 Նեփի 12.22 տարբերակում: Երբ Տերը վերացնում է «զուր տեղը» արտահայտությունը, Նա թողնում է մեզ առանց արդարացման: «Այլ սա է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն» [ 3 Նեփի 11.30 ]. Մենք կարող ենք «վերացնել» բարկությունը, քանի որ Նա այդպես է ուսուցանել և պատվիրել մեզ:
(Լին Գ. Ռոբինս, «Ազատ կամքը և բարկությունը», Ensign, մայիս 1998, 80)
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) պարզաբանել է մեր դերը բարկության վերահսկման գործում:
Բարկանալ՝ նշանակում է ենթարկվել սատանայի ազդեցությանը: Ոչ ոք չի կարող ստիպել մեզ բարկանալ։ Դա մեր ընտրությունն է։ Եթե ցանկանում ենք, որ միշտ ունենանք պատշաճ ոգի, մենք պետք է հրաժարվենք բարկությունից: Ես վկայում եմ, որ դա հնարավոր է:
(Թոմաս Ս.Մոնսոն», «Դաստիարակի՛ր զգացմունքներդ, ո՛վ իմ եղբայր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 68)
-
Փրկիչն ինչպե՞ս է օրինակ հանդիսանում այս բարձր օրենքով ապրելու համար:
-
Ի՞նչ կարող եք անել՝ Փրկիչի զորությունն օգտագործելու համար, որը կօգնի ձեզ ապրել այս բարձր օրենքով:
Վարժություն Բ. Ինչու՞ պետք է ազատվեմ ցանկասեր մտքերից
-
Ի՞նչ կպատահի, եթե մոլախոտերը չհանվեն պարտեզից։
-
Մեր մտքում ծագած անպատշաճ մտքերն ինչո՞վ են նման պարտեզի մոլախոտերին:
Կարդացեք Մատթեոս 5.27–28 հատվածները՝ փնտրելով այն մեղքերը, որոնց մասին Փրկիչը նախազգուշացրել է:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը քննարկել է ցանկասիրության մեղքի լրջությունը․
Ինչո՞ւ է ցանկասիրությունը «մահացու» մեղք: Դե՜, ի լրումն նրա, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որ Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ ունենալու ընտանիքում, որը նախատեսված է հավերժության համար:… Սերը մեզ բնազդորեն ձգում է դեպի Աստված և այլ մարդիկ: Իսկ ցանկասիրությունը տանում է ամեն բանի, բացի աստվածայինից, և գոհանում է ինքնաթողտվությամբ: Սերը բացում է մեր ձեռքը և սիրտը, ցանկասիրությունը բացում է միայն մեր ախորժակը:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տեղ չկա մեր հոգու թշնամուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 44-45)
Ճիշտ այնպես, ինչպես մենք կարող ենք հեռացնել մոլախոտերը պարտեզից, նույն կերպ կարող ենք մեր մտքից հեռացնել անմաքուր մտքերը: Կարդացեք Մատթեոս 5.29–30 հատվածները, ներառյալ Մատթեոս 5.33–34 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (կարելի է գտնել Մատթեոս 5.30 , ծանոթագրություն բ-ում): Կարող եք նշել՝ ինչ է ուսուցանել Փրկիչը:
-
Ձեր կարդացածից ի՞նչն առավել կարևորեցիք ձեզ համար: Ի՞նչ հարցեր ունեք այս հատվածների վերաբերյալ:
Կարող եք դիտել «Ձգույշ քայլեք» (2:36) տեսանյութը, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում: Դիտելիս ուշադրություն դարձրեք մարդու կողմից ցանկասեր մտքերը հեռացնելու կամ չհեռացնելու որոշման ազդեցությանը:
-
Մեր կյանքից մեղքերը հեռացնելը ինչպե՞ս կարող է նման լինի աչքը հանելուն կամ ձեռքը կտրելուն:
-
Ի՞նչ խնդիրների կարող ենք բախվել, եթե չկարողանանք հետևել Փրկիչի խորհրդին՝ հեռացնել մեղքերը մեր կյանքից:
-
Ի՞նչ կարող եք անել՝ Փրկիչի զորությունը օգտագործելու համար, որը կօգնի ձեզ ազատվել ցանկասեր կամ այլ անպատշաճ մտքերից:
Վարժություն Գ. Ինչպե՞ս վերաբերվեմ այն մարդկանց, ում հետ ես վատ հարաբերությունների մեջ եմ
Մտածեք մեկի մասին, ում հետ դուք վատ հարաբերություններ ունեք:
-
Ձեր կարծիքով, այդ մարդու հանդեպ անբարյացակամ զգացումներն ինչպե՞ս են ազդում Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:
Կարդացեք Մատթեոս 5:43-47 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ է ուսուցանում Փրկիչի բարձր օրենքը, որը կարող է օգնել ձեզ:
-
Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են դրանք կարևոր։
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, որ Հիսուս Քրիստոսը հանդիսանում է դրա կատարյալ օրինակը: Դուք կարող եք դիտել «Ողորմածները ողորմություն են գտնում» տեսանյութը (10:46-11:57-ը), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ ստորև գրված տեքստը:
Ինչպես միշտ, Քրիստոսը մեր օրինակն է: Իր ուսմունքներով, ինչպես նաև Իր կյանքով Նա մեզ ցույց տվեց ուղին: Նա ներեց ամբարիշտին, գռեհիկին և նրանց, ովքեր ձգտում էին վիրավորել և վնաս պատճառել Իրեն:
Հիսուսն ասաց, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ, նույնիսկ չար մարդիկ կարող են դա անել: Բայց Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ավելի բարձր օրենք: Նրա խոսքերն արձագանքում են դարերի միջով և նախատեսված են մեզ համար: Դրանք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Նրա աշակերտները լինել: Դրանք նախատեսված են ձեզ և ինձ համար. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» [ Մատթեոս 5.44 , տես նաև հատվածներ 45–47 ]:
Երբ մեր սիրտը լցված է Աստծո սիրով, մենք դառնում ենք «բարի, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստուած էլ Քրիստոսով մեզ ներեց»: [ Եփեսացիներ 4.32 ].
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ողորմածները ողորմություն են գտնում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 76)
-
Ի՞նչ էր զգում Փրկիչն այն մարդկանց հանդեպ, ովքեր չարությամբ էին վերաբերվում Իրեն:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ փորձել եք սիրել ձեր թշնամիներին կամ աղոթել նրանց համար, ովքեր բարի չեն եղել ձեր նկատմամբ:
-
Ի՞նչ կարող եք անել Փրկիչի զորությունը օգտագործելու համար, որը կօգնի ձեզ սիրել ձեր թշնամիներին:
Ապրել բարձր օրենքով
Խորհեք, թե ձեր կարծիքով, բարձր օրենքի ո՞ր տարրին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեք ձեր կյանքում: Մտածեք Երկնային Հորից ներողություն և օգնություն խնդրելու մասին, երբ ձգտում եք ապաշխարել և ապրել այս օրենքով: Փնտրեք Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչ պետք է անեք: Կարող եք զրուցել ձեր ծնողների, եպիսկոպոսի կամ Եկեղեցու մեկ այլ առաջնորդի հետ, որպեսզի նրանք կարողանան օգնել ձեզ ապրել այս օրենքով:
Բացատրական և պատմական տեղեկություն
Մատթեոս 5.18
: Ի՞նչ են յոդերը և թիթլները
Յոդը եբրայերեն այբուբենի ամենափոքր տառն է: Թիթլը փոքր նշան է, որը ցույց է տալիս բառերի տարբեր արտասանությունը գրավոր խոսքում: Փրկիչը հղում արեց գրավոր խոսքի այս փոքր տարրերին, նշելով, որ Ինքը կկատարի Մովսեսի օրենքի յուրաքանչյուր մաս՝ մինչև ամենաչնչին մանրուքները:
Մատթեոս 5.22
: Ի՞նչ է նշանակում raca (ռաքա)
բառը
Raca (Ռաքա)-ն արամերեն և հունարեն բառ է, որը նշանակում է արհամարհանք: Այն կարող է նշանակել նաև «անխելք, հիմար կամ դատարկագլուխ մարդ»:
Մատթեոս 5.27–28
: Ի՞նչ է անառակությունը (շնությունը)
Անառակությունը (շնությունը) այն է, երբ երկու մարդ սեռական հարաբերություն են ունենում, մինչ նրանցից մեկը կամ երկուսն էլ ամուսնացած են ուրիշի հետ: (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Անառակություն (շնություն), » scriptures.ChurchofJesusChrist.org:)
Մատթեոս 5.43
: Որտեղի՞ց է գալիս «Քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր» ասացվածքը
«Քո ընկերին սիրիր» պատվիրանը գտնվում է Ղևտացոց 19․18 -ում, սակայն Հին Կտակարանի ոչ մի հատվածում չի ասվում «Քո թշնամիին ատիր»։ Կարծես թե Փրկիչը նկատի ուներ այն ասացվածքը, որն ընդունված էր Իր օրերում։
Օժանդակ ուսումնական վարժություն
Լեռան քարոզը. օրագրի վարժություն
Ուսանողներին կարող եք առաջարկել իրենց օրագրում ավելացնել հետևյալը գրառումը. « Մատթեոս 5–7 . Ես կարող եմ ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ …»