Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ապաշխարություն և ներում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 10․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ապաշխարություն և ներում
Ապաշխարությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետության մասն է: Դա Նրա պարգևն է նրանց, ովքեր ցանկանում են փոխվել և մաքրվել մեղքից: Կարո՞ղ եք հիշել, թե ինչ եք զգացել, երբ անկեղծորեն ներողություն եք խնդրել և զղջացել անցյալում կատարած ինչ-որ բանի համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ուսուցանել է. «Հիշե՛ք, ապաշխարությունը պատիժ չէ: Դա հույսով լի ուղին է դեպի ավելի փառահեղ ապագա» («Անձնական զորություն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյեմբեր 2013, 84): Երբ դասի եք պատրաստվում, մտածեք, թե Փրկիչի ապաշխարության և ներման պարգևը ինչպես է ձեզ թույլ տալիս սովորել, աճել և ավելի նմանվել Նրան:
Բաժին 1
Ինչպե՞ս կարող եմ իսկապես ապաշխարել և ստանալ Տիրոջ ներումը իմ մեղքերի համար
Ալմա Կրտսերը չէր հավատում իր հոր՝ Ալմա Ավագի ուսմունքներին: Մոսիա թագավորի որդիների հետ միասին Ալմա Կրտսերը եռանդուն կերպով փորձում էր ոչնչացնել Փրկիչի եկեղեցին: Մինչ նրանք զբաղված էին այս չար գործով, Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրանց և նախազգուշացրեց Ալմային դադարեցնել իր չար գործերը, այլապես նա «կվտարվեր» (Մոսիա 27.16): Այս փորձառությունից խիստ շփոթված՝ Ալման չէր կարողանում խոսել կամ շարժվել: Մոսիայի որդիները Ալմա Կրտսերին տարան իր հոր մոտ և պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։ (Տես Մոսիա 27.8–20:)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալ դիտարկումն է կատարել մեր ապաշխարության մեջ Տիրոջ կարևոր դերի մասին.
Քրիստոսը զորությունն է բոլոր ապաշխարությունների համար:… Ալման հուզվել էր իր հոր ուսմունքով, բայց հատկապես կարևոր է, որ նրա հիշած մարգարեությունը վերաբերում էր «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան[ը]՝ քավելու համար աշխարհի մեղքերը։» (Ալմա 36.17) Դա է այն անունը, և դա է այն ուղերձը, որ յուրաքանչյուր մարդ պետք է լսի: … Որքան էլ տարբեր լինեն մեր աղոթքներն ու կարիքները, ամեն ինչ ինչ-որ կերպ կախված է այդ խնդրանքից. «Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»: Նա պատրաստ է տալ այդ ողորմությունը: Նա իր կյանքով վճարեց՝ այն տալու համար։ (Որքան էլ երկար ու դժվար լինի ճանապարհը [1985], 85)
Բաժին 2
Տիրոջը կոտրված սիրտ և փշրված հոգի նվիրելը ինչպե՞ս է հանդիսանում անկեղծ ապաշխարության մաս։
Նեփիացիներն ապրում էին Մովսեսի օրենքով, մինչև Հիսուս Քրիստոսը անձամբ հայտնվեց նրանց: Որպես Մովսեսի օրենքի մաս, Փրկիչն Իր ժողովրդին պատվիրեց կենդանիների զոհեր մատուցել` որպես Իր քավիչ զոհաբերության խորհրդանիշ:
Յոթանասունից Երեց Բրյուս Դ. Փորթերը բացատրել է «կոտրված սիրտ և փշրված հոգի» արտահայտության իմաստը (3 Նեփի 9.20):
Երբ մենք մեղք ենք գործում և ցանկանում ենք ներվել, կոտրված սիրտն ու փշրված հոգին պիտի զգան «Աստուծոյ ասված կերպով տրտմությունը [որ] ապաշխարություն է գործում» (Բ Կորնթացիս 7.10): Սա տեղի է ունենում, երբ մեղքից մաքրվելու մեր ցանկությունն այնքան խորն է, որ մեր սիրտը ցավում է, և մենք փափագում ենք խաղաղության մեջ լինել Երկնային Հոր հետ: Նրանք, ովքեր ունեն կոտրված սիրտ և փշրված հոգի, պատրաստ են անել ամեն ինչ, որ Աստված խնդրի իրենցից՝ առանց տատանման և հապաղման: Մենք դադարում ենք ամեն ինչ անել մեր ձևով և սովորում ենք անել դրանք Աստծո ձևով: Հնազանդվելու նման պայմանով է միայն Քավությունը ուժի մեջ մտնում, և տեղի է ունենում իսկական ապաշխարություն։ («Կ ոտրված սիրտ և փշրված հոգի», Լիահոնա, նոյեմբեր 2007, 32)
Բաժին 3
Ինչո՞ւ է Փրկիչն այդքան պատրաստակամ՝ ներել ինձ իմ մեղքերի համար
Մոսիա թագավորի օրոք «աճող սերնդից շատերը» (Մոսիա 26.1) համոզեցին Եկեղեցու անդամներին լուրջ մեղքեր գործել: Չկողմնորոշվելով, թե ինչպես վարվել այս իրավիճակում, Ալմա Ավագը դիմեց Տիրոջը՝ առաջնորդության համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը ուսուցանել է.
Հիսուս Քրիստոսը կարող է ներել, քանի որ Նա է վճարել մեր մեղքերի գինը [տես Եսայիա 53.5]:
Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո շնորհիվ:
Մեր Փրկիչը ցանկանում է ներել, որովհետև դա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:
Եվ, ինչպես Բարի Հովիվը, Նա ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարության ուղին [տես Ղուկաս 15.4–7; Վարդապետություն և Ուխտեր 18.10–13]: («Ապաշխարություն. ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 123, շեղագիրն ավելացված է)
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը նաև հավաստիացրել է․
Ապշած եմ Փրկիչի օղակող, զղջացողի համար կարեկցանքով և սիրով լի բազուկների վրա, անկախ այն բանից, թե որքան եսասեր է լքված մեղքը։ Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ձգտում է ներել մեր մեղքերը:։ («Ապաշխարեք, … որ ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 40)