Դաս 17. Ուսուցչի նյութ. Պատկանել Տիրոջ Եկեղեցուն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 17. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 17․ Ուսուցչի նյութ
Պատկանել Տիրոջ Եկեղեցուն
Ինչպես Իր հետևորդների համար Պաղեստինում, այնպես էլ Նեփիացիների և Լամանացիների մեջ Հիսուս Քրիստոսը կազմավորեց Իր Եկեղեցին: Նա կանչեց տասներկու աշակերտների և նրանց քահանայության իշխանություն տվեց: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կենտրոնանալ հաղորդության արարողության վրա և պարզել, թե ինչ կարող են անել` այն ավելի իմաստալի և Քրիստոսակենտրոն դարձնելու համար: Ուսանողները նաև կորոշեն, թե ինչ կարող են անել, որ օգնեն մյուսներին իրենց ծխերում կամ ճյուղերում ունենալ պատկանելության և ընկերակցության զգացում:
Ուսուցման առաջարկներ
Հիսուս Քրիստոսը հաստատում է հաղորդությունը և պատվիրում մարդկանց միմյանց հաճախ հանդիպել և ոչ մեկին չարգելել մասնակցել իրենց երկրպագությանը
Ցույց տվեք հետևյալ պատկերը և հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիների և Լամանացիների մեջ որպես Իր ծառայության մաս, Հիսուս Քրիստոսը քահանայության իշխանությամբ օժտեց Իր տասներկու աշակերտներին և կազմավորեց Իր Եկեղեցին (տես 3 Նեփի 11.18–22, 12.1, 18.5, 37, 26.17–21):
-
Ի՞նչ եք կարծում, ինչու է կարևոր, որ Տերը այդպիսի բարձր առաջնահերթություն է դրել Իր Եկեղեցին հաստատելու վրա՝ ինչպես հնում, այնպես էլ մեր օրերում: (Հրավիրեք ուսանողներին վերանայել երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում:)
Նշեք, որ չնայած Եկեղեցու մասին կան շատ տեսակետներ, որոնց վերաբերյալ մենք կարող ենք ավելին իմանալ, այս դասը կկենտրոնանա միայն երկու տեսակետների վրա: Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին ընտրել այն հարցը, որն իրենք կկամենան խորապես հետազոտել:
-
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հաղորդությունը դառնա իմ եկեղեցական փորձառության ավելի իմաստալի մասը:
-
Ինչպե՞ս կարող եմ օգնել Եկեղեցում ստեղծել ավելի հյուրընկալ և ներգրավող փորձառություն բոլոր մարդկանց համար:
Հրավիրեք ուսանողներին փոքրիկ խմբեր կազմել (երեք-չորս մարդ ամեն խմբում) նրանց հետ, ովքեր ընտրել են նույն հարցը: Յուրաքանչյուր խմբին տվեք օժանդակ նյութը, որը համապատասխանում է իրենց հարցին: (Երկու օժանդակ նյութերն էլ գտնվում են այս դասի վերջում:) Հրավիրեք ուսանողներին օգտագործել օժանդակ նյութին վերաբերող հարցերը և սկզբնաղբյուրները` իմաստալի քննարկում ծավալելու համար: Մինչ խմբերը քննարկում են, շրջեք սենյակում և, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում և աջակցություն առաջարկեք:
Իրենց թեմայի քննարկման համար խմբերին բավական ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել դասարանի հետ որոշ սկզբունքներով, որոնք նրանք սովորեցին Փրկիչի կատարած ուսուցումներից: Օգտակար կլինի, եթե մի քանի րոպե կենտրոնանաք մեկ թեմայի վրա, իսկ հետո անդրադառնաք հաջորդ թեմային:
Ուսանողները, հնարավոր է, գտնեն սկզբունքներ, որոնք նման են հետևյալին.
-
Երբ ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Երկնային Հորը` Հիսուս Քրիստոսին միշտ հիշելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու մեր հոժարակամությունը:
-
Եթե մենք ճաշակենք հաղորդությունը և միշտ հիշենք Հիսուս Քրիստոսին, մենք Նրա Հոգին մեզ հետ կունենանք։
-
Տերը պատվիրում է մեզ հրավիրող և ներգրավող լինել Աստծո բոլոր զավակների հանդեպ և օգնել նրանց գալ Իր մոտ:
Երբ ուսանողները գտնեն սկզբունքները, խնդրեք նրանց գրել դրանք գրատախատակին: Խնդրեք ուսանողներին կիսվել մտքերով կամ հարցերով, որոնք իրենք ունեն այս սկզբունքներից որևէ մեկի վերաբերյալ:
Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին ընտրել մեկը կամ երկուսը՝ դրանց շուրջ խորհելու համար: Կարող եք խրախուսել ուսանողներին գրի առնել այն մտքերն ու տպավորությունները, որոնք նրանք ստանում են։
-
Ի՞նչ եմ անելու, որպեսզի նախապատրաստվեմ հաղորդությունը ճաշակելուն և դարձնեմ այն ավելի իմաստալի և Քրիստոսակենտրոն փորձառություն:
-
Ի՞նչ եմ անելու, որպեսզի օգնեմ մյուսներին իրենց ընդունված զգալ և Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն պատկանելու զգացում ունենալ:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց շրջապատող աշխարհի որոշ պայմանների մասին, որոնք կարող են դժվարացնել ավետարանով ապրելը: Խրախուսեք ձեր ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որոնելով, թե մենք ինչպես կարող ենք օգնել ուրիշներին զգալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մեզ բոլորիս համար տեղ կա:
Ողջունել բոլոր մարդկանց եկեղեցում
Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ.Դաս 17
Հրահանգներ քահանայության ղեկավարների համար
Օգտագործեք հետևյալ հրահանգները, որպեսզի հեշտացնեք քննարկումը ձեր խմբի անդամների հետ: Խրախուսեք ձեր խմբի բոլոր անդամներին մասնակցել: Այնուամենայնիվ, ոչ ոք չպետք է պարտադրված զգա՝ կիսվելու իր մտքերով:
Ինչպե՞ս կարող եմ օգնել Եկեղեցում ստեղծել ավելի հյուրընկալ և ներգրավող փորձառություն բոլոր մարդկանց համար:
Գուցե կամենաք սկսել ձեր քննարկումը՝ գտնելով մի քանի ընդհանուր պատճառներ, թե մարդիկ ինչու կարող են ներգրավված չզգալ իրենց ծխում կամ ճյուղում: Տրամադրեք որոշ ժամանակ՝ վերանայելու 3 Նեփի 18.22–25-ը և քույր Քերոլ Ֆ. Մակքոնկիի հայտարարությունը բաժին 3-ի նախապատրաստական նյութում: Ապա քննարկեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, այս հատվածներում ո՞ր ուսմունքներն ու սկզբունքներն են կարևոր, որ հասկանան Եկեղեցու բոլոր անդամները: Ինչո՞ւ:
-
Ձեզ համար ի՞նչն էր կարևոր քույր Մակքոնկիի հայտարարության մեջ: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «տեսնել [ուրիշներին] Քրիստոսանման աչքերով»: (Carol F. McConkie, “Lifting Others” [video], ChurchofJesusChrist.org):
-
Փրկիչի կյանքից ի՞նչ օրինակներ են ցույց տալիս Աստծո բոլոր զավակներին հրավիրելու և ներառելու Նրա ցանկությունը՝ անկախ նրանց հանգամանքներից:
-
Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` լինել ավելի ներգրավող և հրավիրող անդամների և այցելուների հանդեպ, ովքեր հաճախում են մեր ծխերը կամ ճյուղերը: Ի՞նչ են արել մարդիկ, որն օգնել է ձեզ ներգրավված և ընդունված զգալ եկեղեցում:
© 2021 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են:
Ողջունել բոլոր մարդկանց Եկեղեցում