Դաս 10․ Ուսուցչի ձեռնարկ. Ապաշխարություն և ներում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 10. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 10․ Ուսուցչի ձեռնարկ
Ապաշխարություն և ներում
Մորմոնի Գիրքն առաջարկում է եզակի պատկերացումներ ապաշխարության և ներման վարդապետության վերաբերյալ: Ենովսի, Բենիամին թագավորի ժողովրդի և Ալմա Կրտսերի փորձառությունները ցույց են տալիս, որ Փրկիչը մեր ներման և խղճի խաղաղության վերջնական աղբյուրն է: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան քննարկել հարցեր ապաշխարության գործընթացի վերաբերյալ և կսովորեն ավելի լավ հասկանալ, թե երբ է Փրկիչը ներել իրենց: Ուսանողները կքննարկեն նաև, թե ինչպես կարող են շարունակել ապաշխարել և ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:
Ուսուցման առաջարկներ
Ալման բացատրում է, թե ինքն ինչպես է ստացել Փրկիչի ներումը։
Ցուցադրեք հետևյալ երեք հարցերը դասասենյակի տարբեր մասերում: Յուրաքանչյուր հարցի մոտ շրջանաձև դասավորեք մի քանի աթոռ: Նշեք, որ այս հարցերը նման են նախապատրաստական նյութի բաժին 1-ի հարցերին։
-
Իրականում ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով անցնել է ապաշխարության բոլոր քայլերով, բայց տարբերություն չի զգում:
-
Ինչպե՞ս կարող ենք ուժ գտնել իսկապես փոխվելու համար: Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով հուսալքված է, քանի որ իսկապես ջանացել է առաջադիմել, բայց պարզապես շարունակում են նույն սխալները թույլ տալ:
-
Ինչ անել, եթե ինչ-որ մեկը զգում է, որ ինքն այլևս հաջողության չի հասնի: Ինչպե՞ս կարող եք օգնել մեկին, ով կարծում է, որ չպետք է անհանգստանա ապաշխարելու համար, քանի որ նրա մեղքերն այնքան վատն են, որ երբեք չեն կարող ներվել:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են, ովքեր պատրաստվում են պատասխանել իրենց ունկնդիրների վերոնշյալ հարցերից մեկին կամ պատրաստվում են օգնել իրենց հարազատին, ով մաքառում է ապաշխարելու համար: Դրանից հետո ուսանողներին խնդրեք նստել որևէ աթոռի վրա այն հարցերի մոտ, որոնք նրանք կցանկանային քննարկել: Խրախուսեք ուսանողներին օգտվել Ալմայի փորձառության պատմությունից և Մորմոնի Գրքի այլ հատվածներից, որոնք կարող են օգնել պատասխանել նրանց հարցերին:
Յուրաքանչյուր խմբում նշանակեք քննարկման ղեկավար և յուրաքանչյուր ղեկավարի տվեք հրահանգների օրինակը, որ գտնվում է այս դասի նյութի վերջում։ Խմբերին տվեք բավարար ժամանակ՝ իմաստալի քննարկումներ անցկացնելու համար:
Ուսանողներին քննարկելու ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք յուրաքանչյուր խմբից մեկ կամ մի քանի կամավորների ներկայացնել կարճ քննարկումներ այն մասին, թե իրենց խմբերն ինչ են սովորել և զգացել քննարկումների ժամանակ:
Ենովսը, Բենիամին թագավորի ժողովուրդը և Ալման զգում են ներման բերկրանքը։
Խնդրեք ուսանողներին մտածել՝ արդյոք իրենք կամ իրենց ծանոթը երբևէ ցանկացել են իմանալ, թե ինչպես հասկանալ՝ արդյոք Փրկիչը ներել է իրենց մեղքերը: Հրավիրեք ուսանողներին Ենովս 1.4–8, Մոսիա 4.1–3 և Ալմա 36.19–21-ում փնտրել եղանակներ, որոնցով կիմանանք, որ մենք ներվել ենք:
-
Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն էին կարևոր ձեզ համար: Ձեր կարծիքով, այդ արտահայտություններն ինչո՞ւ գրավեցին ձեր ուշադրությունը:
-
Ինչո՞ւ է կարևոր հավատալ և ընդունել, որ Հիսուս Քրիստոսը պատրաստ է, կարող է և ցանկանում է ներել մեր մեղքերն ու վերացնել մեր մեղքը: (Խնդրեք ուսանողներին կրկնել նախապատրաստական նյութի բաժին 3-ը:)
-
Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ Փրկիչը ներել է մեր մեղքերը: (Օգնեք ուսանողներին ճանաչել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք և հավատում ենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ ներում է մեզ և օրհնում ուրախությամբ ու խղճի խաղաղությամբ:)
-
Ե՞րբ եք զգացել Տիրոջ ներման ուրախությունն ու խաղաղությունը, և ինչպե՞ս է այս փորձառությունը փոխել ձեր կյանքը: (Խրախուսեք ուսանողներին խոսել ներման իրենց զգացումների մասին, այլ ոչ թե իրենց մեղքերի առանձնահատկությունների մասին:) Որո՞նք են ձեր մտքերն ու ապրումները Փրկիչի՝ ձեզ ներելու ունակության և ցանկության վերաբերյալ:
Քննարկման ընթացքում ձեզ համար օգտակար կլինի օգտագործել Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը.
Նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են, սակայն չեն կարողանում հանգստություն զգալ, ես ասում եմ` շարունակեք պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բժշկումը նույնպես ժամանակ է պահանջում։ («Ա(պաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բժշկել ձեզ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 42)
Նշում. Այն ուսանողներին, ովքեր, գուցե, հիասթափվել են ապաշխարության գործընթացից, քանի որ իրենց ջանքերը դեռ չեն հանգեցրել հանգստության, առաջարկեք քաջալերանքի խոսքեր և հրավիրեք նրանց շարունակել դիմել Տիրոջը և միգուցե իրենց հատուկ մտահոգություններով կիսվեն իրենց եպիսկոպոսի հետ:
Ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ գնահատելու իրենց կյանքը և հայտնաբերելու այն ամենը, ինչի համար իրենք պետք է ապաշխարեն: Հրավիրեք նրանց գրի առնել իրենց ցանկացած ոգեշնչում։
Կիսվեք ապաշխարության և ներման վարդապետության մասին ձեր վկայությամբ: Ուսանողներին նույնպես հրավիրեք կիսվել իրենց վկայություններով:
Հաջորդ անգամ
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես են իրենց մկրտության և այլ ուխտերն օրհնել իրենց կյանքը: Մինչ նրանք ուսումնասիրում են հաջորդ դասի նախապատրաստական նյութը, հրավիրեք նրանց մտածել իրենց ուխտի ուղու և այն մասին, թե պատվելով ուխտերը, նրանք ինչպես են կապվում Փրկիչի և Նրա զորության հետ: