Դաս 15. Ուսուցչի նյութ. Մորմոնի Գիրքը. Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 15. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 15․ Ուսուցչի նյութ
Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Այս բաժնում ուսանողները կուսումնասիրեն Նեփիացիների և Լամանացիների շրջանում Հիսուս Քրիստոսի ծառայության հետ կապված կարևոր իրադարձություններ և ուսմունքներ: Մինչ նախապատրաստվում եք քննարկել այս բաժնի նյութը, փնտրեք ուղիներ` օգնելու ուսանողներին խորացնել իրենց վկայությունը Նրա աստվածային առաքելության վերաբերյալ:
Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրել, թե Մորմոնի Գիրքը ինչպես է օրինակ տրամադրում Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար: Նրանք կքննարկեն, թե իրենք ինչ կարող են անել` հաղթահարելու վախի զգացումը և հետ մղելու ուղերձները, որոնք կարող են կասկած առաջացնել, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված զգան Նրա վերադարձի համար:
Ուսուցման առաջարկներ
Սամուել Լամանացին մարգարեացավ նշանների մասին, որոնք կնախորդեն Հիսուս Քրիստոսի ծնունդին
Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի կից պատկերը և հարցրեք.
-
Վերջին օրերին և Երկրորդ Գալուստին առնչվող ո՞ր մարգարեացած նշաններն ու պայմանները կարող են մարդկանց մեջ անհանգստության զգացում առաջացնել: (Եթե ուսանողները դժվարանում են որոշել ժամանակի նշանները, կարող եք հրավիրել նրանց համառոտակի վերանայել «Ժամանակի նշանները» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում [տես scriptures.ChurchofJesusChrist.org]:)
-
Ի՞նչ կարող ենք սովորել այն փաստից, որ Տերը նշաններ է բացահայտում՝ նախքան Իր ժողովրդի մոտ գալը:
-
Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի քիչ անհանգստանալ, ավելի լավ պատրաստվել և ավելի ուրախ զգալ դեպի Երկիր Տիրոջ վերադարձի առթիվ: (Գուցե կամենաք վերանայել նախագահ Բենսոնի հայտարարությունը նախապատրաստական նյութի ներածության մեջ:)
Ցուցադրեք հետևյալ հարցը. Համաձայն Հելաման 14.9–13-ի, Սամուելը ինչո՞ւ եկավ քարոզելու և մարգարեանալու Նեփիացիներին:
Ուսանողներին հրավիրեք աշխատել զույգերով, որպեսզի ուսումնասիրեն հանձնարարված հատվածը և քննարկեն, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց սովորածով: Հիմնվելով ուսանողների մեկնաբանությունների վրա՝ մտածեք, թե հետևյալ հարցերից որոնք կուղղեիք՝ օգնելու ուսանողներին պատրաստվել կիրառել իրենց սովորածը:
-
Իմանալով և հավատալով Քրիստոսի Գալուստի նշաններին ու հրաշքներին, ինչպե՞ս կարող ենք փոխել մեր կյանքը: (Ուսանողներին ժամանակ տվեք քննարկել այս հարցը միմյանց հետ, իսկ հետո հրավիրեք նրանց կիսվել իրենց գաղափարներով դասարանի մնացած մասի հետ: Օգնեք ուսանողներին գտնել նմանատիպ մի սկզբունք. Քրիստոսի Գալուստի նշանները իմանալը և ճանաչելը կարող է օգնել մեզ հավատալ Նրան և ապաշխարել մեր մեղքերի համար:)
-
Տիրոջ Երկրորդ Գալուստի հետ կապված նշաններն ու հրաշքները ինչո՞ւ պետք մեծացնեն մեր հույսը և չավելացնեն մեր վախերը: Երկրորդ Գալուստի հետ կապված նշաններն ու հրաշքներն ինչպե՞ս են ցույց տալիս Իր զավակների հանդեպ Աստծո սերն ու մտահոգությունը:
-
Երկրորդ Գալուստի ո՞ր մարգարեական ուսմունքը կամ նշանն է ոգեշնչել ձեզ ավելի լավ պատրաստվել Տիրոջ վերադարձի համար: (Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է Աստծո սերը արտահայտվում մեր օրերում, կարող եք հրավիրել նրանց կիսվել կամ փնտրել, թե ապրող մարգարեներն ու առաքյալները վերջերս ինչ են ուսուցանել Տիրոջ վերադարձին նախապատրաստվելու մասին:)
Ցուցադրեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը.
Առաջինը՝ Տիրոջ վերադարձի համար այս երկրի վրա անհրաժեշտ է այն մարդկանց ներկայությունը, ովքեր պատրաստ են ընդունել Նրան Նրա գալուստի ժամանակ: ( «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Լիահոնա, մայիս 2019, 82)
Ուսանողներին հատկացրեք մի քանի րոպե` խորհելու և գրի առնելու իրենց մտքերը հետևյալ հարցի վերաբերյալ.
-
Ի՞նչ պետք է սկսեք անել կամ դադարեք անել, որպեսզի կարողանաք ավելի լավ նախապատրաստվել` ընդունելու Հիսուս Քրիստոսին Իր գալուստի ժամանակ:
Հավատացյալների հավատքը ստուգվում է, երբ նրանք անսասան սպասում են մարգարեացած նշանների իրականացմանը
Դասարանը բաժանեք քննարկման փոքր խմբերի: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի միասին վերանայել Հելաման 16.13–22 և 3 Նեփի 1.4–15, 22 հատվածները, փնտրելով, թե ինչպես էր սատանան կասկած հարուցում Փրկիչի ծնունդի հանդեպ, և ինչպես էին հավատարիմները պատասխանում: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ուսանողի հրավիրեք կիսվել իր գտածով։ Մինչ ուսանողները կիսվում են իրենց գաղափարներով, հետևյալ հարցերը ուղղեք մի քանիսին կամ բոլորին՝ օգնելով խորացնել քննարկումը:
-
Ինչպե՞ս է կասկածներ տարածելու այս նույն գործելակերպն օգտագործվում մեր օրերում:
-
Ի՞նչ արեցին մի քանի Նեփիացիներ և Լամանացիներ, որպեսզի հավատարիմ մնային, երբ նրանք հանդիպեցին կասկածի և ընդդիմության անհավատների կողմից: (Դուք կարող եք ցուցադրել նմանատիպ մի սկզբունք. Ապավինելով Տիրոջը և անսասան հետևելով Նրա գալուստին՝ կարող ենք օգնել մեզ հավատքով պատասխանել հոռետեսությանը և կասկածին:)
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ամուր և անսասան մնանք, երբ անհամբեր սպասում ենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: (Վերանայեք նախագահ Բոննի Լ. Օսկարսոնի և երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի ելույթները նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)
-
Տիրոջն ապավինելը ինչպե՞ս է օգնել ձեզ, երբ հանդիպել եք թերահավատների և ուղերձների, որոնք կարող էին կասկած հարուցել: Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց անսասան մնալ, մինչ պատրաստվում ենք Տիրոջ վերադարձին:
Հրավիրեք ուսանողներին լուռ խորհրդածել այն ամենի շուրջ, ինչ իրենք սովորել և զգացել են Հիսուս Քրիստոսի և Երկրորդ Գալուստի վերաբերյալ, երբ պատրաստվում և մասնակցում էին այս դասին: Ապա ուսանողներին ժամանակ տվեք կիսվելու Տիրոջ մասին իրենց վկայություններով և հույսով, գիտենալով, որ Նա վերադառնալու է:
Հաջորդ անգամ
Բացատրեք, որ հաջորդ դասին ուսանողները հնարավորություն կունենան մտածել, թե ինչ կզգան՝ լինելով Փրկիչի ներկայությամբ և հաղորդակցվելով Նրա հետ: Մինչ ուսանողներն ուսումնասիրում են դասի նախապատրաստական նյութը, նրանց հրավիրեք փնտրել, թե ինչ կարող են սովորել Հիսուս Քրիստոսի էության և բնավորության մասին` Ամերիկայի ժողովրդի մեջ Նրա ծառայությունից ելնելով: