Դաս 23. Ուսուցչի նյութ. Հնազանդություն Աստծո պատվիրաններին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 23. Ուսուցչի նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 23․ Ուսուցչի նյութ
Հնազանդություն Աստծո պատվիրաններին
Այս բաժինը ուսանողներին հնարավորություն կտա քննարկել, թե իրենք ինչ կարող են անել, որպեսզի ավելի մեծ վստահություն ունենան Տիրոջ հանդեպ, երբ բախվեն կյանքի մարտահրավերներին: Այս դասին ուսանողները կկարողանան բացատրել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կատարյալ վստահություն դրսևորեց Երկնային Հոր հանդեպ` պահելով Նրա բոլոր պատվիրանները: Ուսանողները նաև կնշեն հնազանդության օրհնությունները և կքննարկեն, թե ինչպես լիովին նմանվեն Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին:
Ուսուցման առաջարկներ
Հիսուս Քրիստոսը հնազանդվում է Հոր կամքին բոլոր բաներում
Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի կից պատկերները կամ ցույց տվեք «Special Witness—Elder Hales» տեսաֆիլմը (2:49): Տեսաֆիլմում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը քննարկում է Փրկիչի կատարյալ հնազանդությունը Երկնային Հորը: Ապա հրավիրեք ուսանողներին վերանայել 2 Նեփի 31.6–7, 10, 3 Նեփի 11.11, 27.13 հատվածները և փնտրեք, թե ինչ կարող ենք սովորել Փրկիչի հնազանդության օրինակից:
-
Ի՞նչ կարող ենք սովորել հնազանդության մասին Հիսուս Քրիստոսի օրինակից։ (Ուսանողները գուցե բացահայտեն մի շարք նմանատիպ ճշմարտություններ. Խոնարհաբար ենթարկվելով Երկնային Հոր կամքին բոլոր բաներում՝ Հիսուս Քրիստոսը մեզ համար սահմանեց հնազանդության կատարյալ օրինակ:)
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Հորը հնազանդվելու Հիսուս Քրիստոսի հոժարակամությունը էական էր Նրա երկրային առաքելության հաջողության համար: Ինչպե՞ս է հնազանդությունը էական այս և հաջորդ կյանքում ձեր հաջողության համար:
-
Ինչպե՞ս կարող է Փրկիչի հնազանդության օրինակը ոգեշնչել ձեզ` ավելի ենթարկվող լինել Երկնային Հոր կամքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող են իրականացնել իրենց սեփական հնազանդությամբ, գուցե կամենաք կիսվել Յոթանասունից երեց Վոն Գ. Քիչի հետևյալ խոսքերով.
Իսկական հնազանդությունը … մեզ ամբողջովին [Երկնային Հորը] հանձնելն է, որ Նա գծի մեր ուղին թե՛ խաղաղ, թե՛ խռովահույզ ջրերում` հասկանալով, որ Նա մեզանից կարող է ավելին կերտել, քան ինքներս երբևէ կկարողանայինք դա անել մեզ համար: …
… [Պատվիրաններն] ընդգծում են այն ուղին, որը մենք պետք է անցնենք, և որ ամենակարևորն է, դրանք պարզաբանում են մեզ, թե ով պետք է դառնանք։ («(Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Լիահոնա, նոյեմբեր 2015, 117)
-
Ի՞նչ կարող եք անել դուք` Տիրոջ հնազանդության օրինակը լիովին ընդօրինակելու համար: (Օգտակար կլինի ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց մտքերն ու զգացումները գրի առնելու համար:)
Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 2.20-21-ը և կիսվեք հետևյալ սցենարով.
Հրավիրեք ուսանողներին վերանայել իրենց սովորածը բաժին 2-ի նախապատրաստական նյութում, որը կարող է օգնել Մարսելին ընդլայնել իր հասկացողությունը այն տարբեր ուղիների վերաբերյալ, որոնցով Տերը կարող է բարգավաճեցնել և օրհնել նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները:
-
Ինչո՞վ կարող եք կիսվել Մարսելի հետ, որպեսզի օգնեք նրան ընդլայնել իր ըմբռնումը այն տարբեր ուղիների վերաբերյալ, որոնցով մենք կարող ենք բարգավաճել և օրհնվել, երբ պահում ենք Աստծո պատվիրանները:
Քննարկումը խորացնելու համար կարող եք ցուցադրել հետևյալ հատվածները և հրավիրել ուսանողներին ուսումնասիրել մեկը կամ երկուսը. 1 Նեփի 3.7, 1 Նեփի 17.3, 1 Նեփի 20.18, 1 Նեփի 22.31, Մոսիա 2.41, Ալմա 12.9–10, Ալմա 50.22–23, 3 Նեփի 14.24–25:
Երբ ուսանողներն ավարտեն իրենց ընտրած հատվածների ուսումնասիրությունը, ցուցադրեք հետևյալ անավարտ դրույթը և խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կավարտեին այն. Երբ պահեմ Աստծո պատվիրանները, …
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վայելել այս հատվածներում նշված օրհնություններից որևէ մեկը՝ պահելով Աստծո պատվիրանները: (Գուցե խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով, երբ նրանք քննարկեն այս հարցը որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ՝ դասին նախապատարաստվելիս:)
Պատանի մարտիկները ճշգրտորեն հնազանդվում են
Ցուցադրեք կից պատկերը և հրավիրեք ուսանողներին պատմել պատանի մարտիկների պատմությունը (տես նախապատրաստական նյութի բաժին 3-ը):
Հանձնարարեք ուսանողներին վերանայել Ալմա 57.21, 27, 58.40 հատվածները և փնտրել, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում հնազանդության մասին: Մտածեք՝ հետևյալ հարցերից որը կկամենայիք տալ, որպեսզի լավագույնս օգնեիք ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է սովորեն պատանի մարտիկների օրինակից:
-
Ի՞նչ կարող ենք սովորել հնազանդության մասին` պատանի մարտիկների փորձառությունից: (Ուսանողները կարող են նշել մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Երբ մենք ձգտենք ճշգրտորեն հնազանդվել Աստծո պատվիրաններին և միշտ վստահենք Նրան, Նա կօրհնի մեզ:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ձգտել ճշգրիտ հնազանդության: Ինչո՞վ է ճշգրիտ հնազանդությունը տարբերվում անփույթ հնազանդությունից: (Կարող եք կրկնել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Հիմնվելով ձեր քննարկման վրա՝ կարող եք նաև կիսվել նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերով. «Հնազանդությունը բերում է հաջողություն, ճշգրիտ հնազանդությունը բերում է հրաշքներ» [in R. Scott Lloyd, “Elder Nelson Delivers Spiritual Thanksgiving Feast to MTCs,” Church News, Dec. 4, 2013, ChurchofJesusChrist.org].)
-
Ո՞ր ուսմունքին կամ պատվիրանին պետք է ճշգրտորեն հնազանդվեք: (Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել այս հարցի շուրջ և գրել ծրագիր, թե ինչ կարող են անել՝ այս փոփոխությանը հասնելու համար:)
-
Ինչո՞ւ է կարևոր ապավինել Փրկիչի Քավության արտոնող զորությանը, երբ մենք ձգտում ենք ճշգրտորեն հնազանդվել Աստծո պատվիրաններին: (Կարող է օգտակար լինել կրկնել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ում։) Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչի արտոնող զորությունն օգնում է ձեզ, որպեսզի ավելի հնազանդ լինեք Աստծո պատվիրաններին:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել հնազանդության մասին իրենց սովորածը, կիսվեք հետևյալ սցենարով.
-
Ելնելով Աստծո պատվիրաններին հնազանդության մասին ձեր սովորածից, ի՞նչ խորհուրդ կտայիք Մարիային ու Ֆրանչեսկոյին:
-
Ինչպե՞ս կարող է ճշգրիտ հնազանդությունն օրհնել, առաջնորդել և պաշտպանել Մարիային և Ֆրանչեսկոյին, երբ նրանք պատրաստվում են իրենց մոտակա ամուսնությանը:
Հաջորդ անգամ
Նշեք, որ հաջորդ դասի ընթացքում մենք կսովորենք Լիմքիի ժողովրդի և Ալմայի ժողովրդի գերության մասին: Խրախուսեք ուսանողներին լրացնել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և փնտրել, թե այդ ժողովրդի ազատումն ինչպես հնարավոր դարձվեց միայն այն ժամանակ, երբ նրանք լիովին վստահեցին Տիրոջը: