ՋՍԹ, Մարկոս 16.3–6 (համեմատի՛ր Մարկոս ԺԶ.4–7. նմանատիպ փոփոխություններ են կատարվել Մատթեոս ԻԸ.2–8-ում. համեմատի՛ր Ղուկաս ԻԴ.2–4)
(Փրկչի գերեզմանի մոտ երկու հրեշտակներ ողջունեցին կանանց):
3 Բայց երբ նայեցին, նրանք տեսան, որ քարը մի կողմ էր գլորած (քանզի այն շատ մեծ էր), և երկու հրեշտակներ էին նստած նրա վրա, երկար հանդերձներ հագած. և նրանք վախեցան:
4 Բայց հրեշտակներն ասացին նրանց. Մի՛ վախեցեք. դուք Նազովրեցի Հիսուսին եք փնտրում, որը խաչվել էր. նա հարություն է առել. նա այստեղ չէ. ահա այն տեղը, ուր նրան դրին.
5 Եվ գնացեք, աշակերտներին ու Պետրոսին ասացեք, որ նա ձեզանից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես նա ձեզ ասաց:
6 Եվ նրանք, մտնելով գերեզման, տեսան այն տեղը, որտեղ դրել էին Հիսուսին: