2022
Ճամբարի ընկերներ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Ճամբարի ընկերներ

Սկզբում Էդիսոնը զգում էր, կարծես, ինքը չի պատկանում այդ միջավայրին:

Նկար
boys sitting around campfire at night

Էդիսոնը ոտքով հարվածեց գետնին: Մնացած բոլոր տղաները խոսում էին ու վրաններ տեղադրում։ Բայց նա ոչ մեկին չէր ճանաչում:

Իսպանիա տեղափոխվելուց որոշ ժամանակ անց Էդիսոնի ընտանիքը դադարել էր եկեղեցի գնալ: Բայց հետո ծխի տղաները մոտեցան և նրան հրավիրեցին ճամբարային արշավի: Արշավը զվարճալի էր թվում, բայց հիմա Էդիսոնը վստահ չէր, որ ի վերջո ցանկանում է այստեղ լինել: Նա զգում էր, որ ինքը չի պատկանում այդ միջավայրին:

Երկու տղա՝ Դիեգոն և Խուանը, գնացին Էդիսոնի մոտ։ «Ցանկանու՞մ ես մեր վրանում մնալ»,- hարցրեց Դիեգոն:

Էդիսոնը շունչ քաշեց և ժպտաց։ «Իհարկե»։

«Հրաշալի է»,- ասաց Խուանը: «Իսկ հետո մենք կարող ենք գնալ լողանալու»:

Տղաները տեղադրեցին իրենց վրանը ու վազեցին դեպի գետը։ Ջուրը սառն էր, բայց հիմա Էդիսոնն այնքան էր զվարճանում, որ գրեթե ոչինչ չէր նկատում։ Ճաշից հետո տղաներն ու ղեկավարները գնացին արշավի։ Նրանք վերադարձան հենց այն պահին, երբ արևը սկսեց մայր մտնել, և օգնեցին խարույկ վառել:

«Ինչպիսի՞ն է ձեր ընտանիքը»,- հարցրեց Խուանը:

Էդիսոնը կրակի մոտ մի կույտ ճյուղեր գցեց։ «Ծնողներս բավականին լավն են: Իսկ ավագ քույրս իմ լավագույն ընկերն է։ Մենք այստեղ ենք տեղափոխվել Էկվադորից»։

Դիեգոն և Խուանը լայն ժպիտով նայեցին միմյանց։

«Մենք նույնպես Էկվադորից ենք»,- ասաց Խուանը:

Դիեգոն բացեց իր բաճկոնը՝ ցույց տալով իր շապիկը: Դրա վրա կար Էկվադորի ֆուտբոլի հավաքականի խորհրդանիշը:

«Հրաշալի՜ է»,- ասաց Էդիսոնը: «Ուրեմն ի՞նչն եք ամենաշատը կարոտում Էկվադորում»:

Դիեգոն և Խուանը ծիծաղեցին։ «Սնո՛ւնդը»,- բղավեցին նրանք:

Տղաները անընդհատ խոսում էին այն մասին, թե ինչն են կարոտել Էկվադորում, և ինչն է իրենց դուր եկել Իսպանիայում: Էդիսոնին դուր էր գալիս, թե որքան հեշտ էր խոսել Դիեգոյի և Խուանի հետ։

Այնուհետև առաջնորդներից մեկը՝ եղբայր Սիսներոսը, ոտքի կանգնեց։ «Դիմում եմ բոլորիդ: Մենք ցանկանում ենք երեկոն ավարտել վկայության ժողովով»։

Մեկ առ մեկ տղաներն ու ղեկավարները ոտքի կանգնեցին և կիսվեցին իրենց վկայություններով: Նրանց խոսքերն այնպիսի զգացողություն առաջացրին Էդիսոնի սրտում, կարծես այն փաթաթված էր տաք վերմակով:

Դիեգոն ոտքի կանգնեց: «Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է»: Ես գիտեմ, որ Աստված իմ Հայրն է, և որ Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է»:

Ջերմ զգացումն ավելի ուժեղացավ։ Ես նույնպես ցանկանում եմ իմանալ այդ,- մտածեց Էդիսոնը:

Երբ Էդիսոնը արշավից տուն վերադարձավ, Դիեգոյի խոսքերը մնացին նրա մտքում: Նա ցանկանում էր, որ կարողանար գնալ եկեղեցի և սովորել Հիսուսի մասին Դիեգոյի և Խուանի հետ:

Այդ երեկո ընթրիքի ժամանակ Պապան հարցրեց. «Ինչպե՞ս անցավ ճամբարային արշավը»:

«Հրաշալի էր»,- ասաց Էդիսոնը: Մենք լողացինք, զբոսնեցինք և խարույկ վառեցինք: Ես նույնիսկ երկու ընկեր եմ ձեռք բերել, ովքեր նույնպես Էկվադորից են»:

«Հրաշալի՜ է: Մենք պետք է նրանց տուն հրավիրենք»,- ասաց Մաման:

Էդիսոնը կանգ առավ։ «Կարո՞ղ ենք նորից սկսել եկեղեցի գնալ»:

Մաման և պապան մի քանի րոպե ոչինչ չասացին: Հետո Մաման մաքրեց կոկորդը։ «Եթե ուզում ես գնալ, լավ է», - ասաց նա: Բայց ես և պապան չենք պատրաստվում գնալ»։

Էդիսոնը ընկավ իր աթոռին։ Նա չէր ցանկանում մենակ գնալ եկեղեցի. Միգուցե նա պետք է տանը մնա ընտանիքի հետ։

Հետո Էդիսոնը հիշեց վկայությունների ժողովի ջերմ զգացումը։ Նույնիսկ, եթե նրա ընտանիքը չէր ցանկանում գնալ եկեղեցի, Էդիսոնը ցանկանում էր գնալ:

Բացի այդ, նա մենակ չէր լինի: Էդիսոնը ժպտում էր, երբ ուտում էր ճաշը։ Հետո նա վերցրեց հեռախոսը։ Նա գիտեր մի քանի ընկերների, որոնց հետ կարող էր գնալ եկեղեցի:

Նկարները` Հոլի Հիբբերտի

Տպել