2022
Հիսուսը մեզ մխիթարություն խոստացավ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Օգնենք Հիսուսի օրինակով

Հիսուսը մեզ մխիթարություն խոստացավ

Նկար
Jesus sitting with disciples

Հիսուս Քրիստոսը գիտեր, որ Իր աշակերտները մխիթարության կարիք կունենան Իր մահից հետո: Ուստի Նա ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու մասին։ Նա խոստացավ, որ Սուրբ Հոգին կմխիթարի նրանց և միշտ նրանց հետ կլինի: Սուրբ Հոգու անունը Մխիթարիչ է: Երբ մենք տխուր ենք կամ վախեցած, Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ հիշել Հիսուս Քրիստոսի սերը:

Նկար
A photo of Brooklyn Dean

Ես, մայրս և հայրս վերմակներ տվեցինք մանկական հիվանդանոցին: Հիվանդանոցի աշխատակիցներն ասացին, որ վերմակները կօգնեն երեխաներին այլևս չվախենալ: Ուրախ եմ, որ մեր վերմակները կօգնեն աշխուժացնել երեխաներին և ուրախացնել նրանց։ Ես նույնպես ուրախացա։

Բրուքկլին Դ., 9 տարեկան, Տեխաս, ԱՄՆ

Տպել