2022
Մարգարեթը փրկում է բոլորին և դառնում օրվա հերոսը
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Ռահվիրաներ ամեն երկրում

Մարգարեթը փրկում է բոլորին և դառնում օրվա հերոսը

Նավը համարյա խորտակվում էր։ Ի՞նչ կարող էր անել Մարգարեթը:

Նկար
Margaret (12 years old) is on a ship during the mid-1800s. She is holding a white wool blanket and taking it to the captain of the ship for him to stuff in the holes in the side of the ship.

Մարգարեթը կանգնեց տախտակամածին և նայեց իր շուրջը գտնվող կապույտ օվկիանոսին: Նավը հսկա ալիքների վրա վեր ու վար էր ճոճվում։

Մարգարեթի ընտանիքը վաճառել էր գրեթե ամենը, ինչ ուներ՝ Միացյալ Նահանգներ նավարկելու համար: Ուղևորությունը տևելու էր վեց շաբաթ։ Մարգարեթը տխուր էր, որ լքեց իրենց տունը Ուելսում: Բայց նա նաև ոգևորված էր իր նոր տան համար:

Մի քանի ամիս առաջ Մարգարեթի ընտանիքը հանդիպել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Մարգարեթը և նրա ծնողները մկրտվեցին: Եվ հիմա նրանք պատրաստվում էին միանալ Սիոնի մյուս Սրբերին:

Ճամփորդությունը մինչ այժմ դժվար էր։ Մարգարեթի մայրը հիվանդ էր։ Իսկ նրա հայրը հիվանդ էր ածխահանքերում տարիներ շարունակ աշխատելու պատճառով: Ուստի Մարգարեթը հոգ էր տանում նրանց մասին: Նա խնամում էր նաև իր փոքր եղբորն ու փոքրիկ քրոջը: Դա դժվար աշխատանք էր։ Բայց Մարգարեթը չէր բողոքում։

Երբեմն նավն այնքան էր օրորվում ջրի վրա, որ Մարգարեթը սրտխառնոց էր ունենում: Երբեմն նա վախենում էր: Երբ նա վախենում էր, պինդ փակում էր աչքերը և օգնություն խնդրում Երկնային Հորից:

Մի օր Մարգարեթը գոռգոռոց լսեց. «Նավի մեջ ջո՜ւր է լցվում: Մենք սուզվո՜ւմ ենք»:

Բոլորը խուճապի մեջ էին: Կապիտանը բոլորին ասաց, որ դույլեր գտնեն։ Մարդիկ դույլերով ջուր էին հավաքում և թափում նավից դուրս:

Մարգարեթը ուզում էր օգնել։ Նա ծնկի եկավ իր մահճակալի մոտ և տքնաջան աղոթեց: Խնդրո՛ւմ եմ, Երկնային Հա՜յր, օգնիր ինձ օգնելու ինչ-որ միջոց գտնել»:

Նկար
A young woman named Margaret smiles as she folds her hands in prayer.

Մի խաղաղ զգացում լցրեց Մարգարեթի սիրտը։ Նա գիտեր, որ Երկնային Հայրը հսկում է իրեն: Նա կօգնի իրենց:

Ապա նրա մոտ մի միտք ծագեց:

Նա իր մահճակալից հանեց երկու սպիտակ բրդյա վերմակ և վազեց գտնելու կապիտանին: «Ահա»,- ասաց նա։ Սրանք դրեք անցքի մեջ, որ արտահոսքը դադարեցվի»։

Կապիտանին դուր եկավ Մարգարեթի միտքը։ Նա ծածկոցները խցկեց անցքի մեջ։ Հետո մի մեծ դույլ տաք ձյութ լցրեց դրանց վրա։ Երբ ձյութը սառեց, արտահոսքը փակվեց:

«Շնորհակալ եմ ձեզ՝ վերմակները տալու համար»,- ասաց կապիտանը: «Ձեր արագ մտածողությունը փրկեց բոլորին»:

Մարգարեթը ժպտաց։ Նա գիտեր, որ Երկնային Հայրը պատասխանել էր իր աղոթքին։ Ռահվիրայի նրա ճամփորդությունը նոր էր սկսվում, և նա գիտեր, որ Տերը կօգնի իրեն անցնել ճանապարհի յուրաքանչյուր քայլը:

Առաջին միսիոներները Ուելս եկան 1840 թվականին։

Ուելսի գյուղերից մեկն ունի աշխարհի ամենաերկար քաղաքի անվանումը:

Ուելսում ավելի շատ ոչխար կա, քան մարդ։

Մարգարետ Գրիֆիթսը 11 տարեկան էր, երբ մկրտվեց:

Երբ Մարգարեթը մեծացավ, նա ամուսնացավ և ունեցավ ութ երեխա։

26 տարի նա ծառայել է որպես Սփոփող միության նախագահ:

Նկար
Page from the September/October 2022 Friend Magazine.

Նկարը` Լորա Կատրինելայի

Տպել