2022
Ծանոթացեք Մեքսիկայից Ջերոմի հետ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Օգնող ձեռքերն ամբողջ աշխարհում

Ծանոթացեք Մեքսիկայից Ջերոմի հետ

Ծանոթացեք Երեխաների միության երեխաների հետ, ովքեր Հիսուսի օրինակով օգնում են ուրիշներին:

Նկար
boy in blue shirt

Ամեն ինչ Ջերոմի մասին

Նկար
boy holding up pets

Տարիքը՝ 10 տարեկան

Մեխիկո Սիթի, Մեքսիկա

Լեզուն. իսպաներեն

Նպատակները և երազանքները՝ 1) Դառնալ անասնաբույժ կամ հոգեբան։ 2) Նկարել գեղեցիկ նկարներ: 3) Վերաբերվել ուրիշներին հարգանքով ու բարությամբ:

Ընտանիքը. Ջերոմ, մայր, հայր, երկու եղբայր

Ջերոմի Օգնող ձեռքերը

Նկար
boy taking care of dogs

Ջերոմն ունի երեք փոքր շնիկներ: Նրա պարտականություններից մեկը նրանց ամեն օր կերակրելն է: Նա նրանց շատ է սիրում: Ջերոմը նաև լավ ունկնդիր է և լավ միսիոներ: Երբ Ջերոմն իմացավ, որ իր ընկերոջ պապը մահացել է, զանգահարեց ընկերոջը։ Ջերոմը լսեց նրան: Նա նաև մխիթարեց նրան և պատմեց մեզ համար ունեցած Երկնային Հոր ծրագրի մասին:

Ջերոմը ցանկանում է, որ իր ընկերները երջանիկ լինեն։ Նա հաճախ է նրանց հետ խոսում Եկեղեցու մասին և հրավիրում նրանց ժողովների ու միջոցառումների: «Երբ աղոթում եք, հիշեք ձեր ընկերներին և ընտանիքին»,- ասում է Ջերոմը: «Հարցրեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց»:

Ջերոմի նախասիրությունները

Նկար
illustrations of Jarom’s favorites

Վայրերը. Այգին և ժողովատունը

Պատմություններ Հիսուսի մասին. Երբ Նա օգնեց կույր մարդուն և երբ Նա հարություն առավ

Երեխաների միության երգ. «Երբ մկրտվեմ» (Children’s Songbook, 103)

Ուտելիքները. Պոզոլե ապուր, տապակած կարտոֆիլ և բլիթներ

Գույներ. Կապույտ և մանուշակագույն

Դպրոցական առարկաները. Պատմություն և աշխարհագրություն

Տպել