2022
Փոքր գործողությունները կարող են օգտակար լինել
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Գրված է ձեր կողմից

Փոքր գործողությունները կարող են օգտակար լինել

Նկար
boy smiling

Իմ դասարանում ես ամենից կարճահասակն եմ: Երբեմն ցանկանում եմ բարձրահասակ լինել՝ ինչպես իմ դասընկերները: Բայց մայրս ինձ ասում է, որ իմ արժեքներն ավելի կարևոր են, քան իմ հասակը, և ես կարող եմ շատ բաներ անել, չնայած որ փոքր եմ իմ դասընկերներից:

Երբ ինչ-որ բան եմ կորցնում կամ վախենում եմ, դադար եմ տալիս և աղոթում եմ: Երկնային Հայրը պատասխանում է իմ աղոթքներին:

Ես օգնում եմ իմ զարմիկներին և մյուս երեխաներին սովորել մաթեմատիկա, անգլերեն և գրել: Ես օգնում եմ տնային գործերում: Ես հոգ եմ տանում իմ տնային կենդանիների մասին: Ես նկարում եմ և նամակներ եմ գրում միսիոներների համար: Երբ ես ինչ-որ նոր բան եմ գնում կամ ստանում, կիսում եմ այն ուրիշների հետ: Երբ փողոցում տեսնում եմ կարիքավոր մարդկանց, տալիս եմ այն, ինչ կարող եմ, և ամեն օր աղոթում եմ նրանց համար:

Երբ ես փոքր էի, մայրս սկսեց կարդալ ինձ համար: Մենք կարդում էինք Մորմոնի Գրքի պատմությունները, Աստվածաշնչի պատմությունները և Ընկեր ամսագիրը: Հիմա, թեև ես ինը տարեկան եմ, նա դեռ կարդում է ինձ համար։ Ես չեմ կարողանում քնել, եթե մայրս չի կարդում ինձ համար: Բայց հիմա երբեմն ես եմ կարդում մայրիկիս համար, մինչև նա քնի:

Ես անում եմ այս պարզ բաները, թեև փոքր եմ։ Ես գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են փոքրիկ երեխաներին: Ես գիտեմ՝ Նրանք սիրում են ինձ: Ես նույնպես սիրում եմ Նրանց: Իմ երազանքն է դառնալ միսիոներ, որպեսզի կարողանամ ավելի շատ փոքր բաներ անել՝ օգտակար լինելու համար:

Նկարները՝ Ադամ Կոֆորդի

Տպել