2022
Մի փոքր լրացուցիչ օգնություն
Նոյեմբեր 2022


Մի փոքր լրացուցիչ օգնություն

Դինոզավրի ոսկորները շատ ավելի զվարճալի են թվում, քան լոգոպեդի մոտ գնալը:

Նկար
A young boy walks through his classroom at school. He looks sad. A man holds up a dinosaur bone.

«Ալե՛քս, լոգոպեդի մոտ գնալու ժամանակն է», - ասաց օրիորդ Ջենքինսը:

Ալեքսը կախեց գլուխը: Խոսքի թերապիան հատուկ դաս էր, որին նա մասնակցում էր: Նա դժվարանում էր ասել որոշ բառեր և հնչյուններ: Այսպիսով, նա ստիպված էր շաբաթը մի քանի անգամ դրանց վրա աշխատել լոգոպեդի դասին: Ամեն անգամ, երբ ավարտվում էր հերթական դասը, նա այնքան էր ամաչում:

Նա նայեց իր ուսուցչուհուն: «Կարող եմ բաց թողնել այն»,- շշնջաց նա: «Ուղղակի միայն այսօր»:

Այդ օրը պարոն Թիմոնսը գալիս էր Ալեքսի դասարան` խոսելու դինոզավրերի մասին: Պարոն Թիմոնսն աշխատում էր դինոզավրերի զարմանալի ոսկորներ ուեցող մի թանգարանում: Նա նույնիսկ պատրաստվում էր մի ոսկոր բերել, որը հազարավոր տարիների հնություն ուներ: Ալեքսը չէր ուզում բաց թողնել այդ դասը:

Օրիորդ Ջենքինսը ժպտաց: «Միևնույնն է, դո պետք է գնաս քո լոգոպեդի դասին: Բայց կարող ես ժամանակին հետ գալ` պարոն Թիմոնսի ելույթի վերջին մասը լսելու համար:

Ալեքսը փորձեց ժպիտով պատասխանել, բայց չկարողացավ: Նա դանդաղ քայլեց դեպի լոգոպեդի դասարանը: Դասարանում նրանք աշխատեցին նույն հնչյունի վրա`ասելով այն կրկին ու կրկին: Դինոզավրերի մասին սովորելը ավելի զվարճալի կլիներ:

«Ես ատում եմ այս հիմար հնչյուններն արտասանելը», - ասաց նա իր խոսքի թերապիայի ուսուցչին: «Ես ինձ իսկական մանկիկի պես եմ զգում»:

«Դու ընդհանրապես մանկիկ չես»,- ասաց նա: «Մենք բոլորս երբեմն լրացուցիչ օգնության կարիք ենք ունենում: Գիտեի՞ր, որ ես լոգոպեդի մոտ եմ գնացել, երբ քո տարիքին էի»:

Դա օգնեց Ալեքսին մի քիչ ավելի լավ զգալ: Նա տքնաջանորեն աշխատեց դասի մնացած ժամանակահատվածում՝ իր հնչյունները մշակելու համար:

Երբ Ալեքսը վերադարձավ օրիորդ Ջենքինսի դասարանը, նա տեսավ, որ իր ընկերուհի Քորթնին գնում էր:

«Ուր ես գնում»,- հարցրեց նա:

Քորթնին ներքև նայեց: «Ես խնդիր ունեմ ընթերցանության հետ: Ստիպված եմ մասնակցել հատուկ ընթերցանության դասին»: Քորթնին շփոթված տեսք ուներ:

«Դեհ, ամեն ինչ կարգին է»,- ասաց Ալեքսը: «Ես հենց նոր վերադարձա իմ լոգոպեդի դասից: Ես երկար ժամանակ ծախսեցի նույն հնչյունը նորից ու նորից արտաբերելու վրա»: Նա քիթը վեր քաշեց:

«Իսկապե՞ս»:

Ալեքսը գլխով արեց: «Ես վերջին երկու տարին գնում եմ լոգոպեդի մոտ»:

«Ինչպե՞ս է, որ չեմ իմացել»,- հարցրեց նա:

Ալեքսը թոթվեց ուսերը։ «Ես երբեք ոչ ոքի չեմ ասել: Ես վախենում էի, որ ինձ կծաղրեն»:

«Ես երբեք քեզ չէի ծաղրի»,- ասաց Քորթնին: «Ուրախ եմ, որ ժամանակին վերադարձար` տեսնելու դինոզավրի ոսկորը: Այն իսկապես շշմեցուցիչ է»: Քորթնին ձեռքով արեց: «Ես պետք է գնամ: Մինչև նոր հանդիպում»:

Շուտով Ալեքսը պարզեց, որ ինքը և Քորթնին միակը չէին, որ գնում էին ուրիշ դասերի: Թոմին գնում էր մի դասի, որն օգնելու էր նրան սովորել ավելի լավ շփվելու հմտություններ: Իսկ Բեկան աշխատում էր հատուկ ուսուցչի հետ, որպեսզի իր թևն ուժեղացնի վնասվածքից հետո:

Այժմ Ալեքսն այդքան էլ վատ չէր զգում լոգապեդի մոտ գնալիս: Նա ցանկանում էր նաև օգնել մյուս երեխաներին ավելի լավ զգալ: Նա պարապեց ընթերցանություն Քորթնիի հետ և խոսեց Թոմիի հետ ճաշի ընթացքում: Բոլորն էլ երբեմն կարիք են ունենում լրացուցիչ օգնության, և դա նորմալ է:

Նկար
This image is #1 listed below. A series of spot illustrations of children. 1. A girl reading. 2. A boy talking. 3. A girl with a broken arm in a sling.

Ես ստանում եմ լրացուցիչ օգնություն ընթերցանության համար:

Նկար
This image is #2 below. A series of spot illustrations of children. 1. A girl reading. 2. A boy talking. 3. A girl with a broken arm in a sling.

Ես ստանում եմ լրացուցիչ օգնություն շփվելու հմտություններ ձեռք բերելու համար:

Նկար
This image is #3 listed below. A series of spot illustrations of children. 1. A girl reading. 2. A boy talking. 3. A girl with a broken arm in a sling.

Ես ստանում եմ լրացուցիչ օգնություն ձեռքիս համար:

Նկար
story PDF

Նկարները՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել